Ռուսաստանում ազգայնականները մահացու ծեծի են ենթարկել տղամարդուն` շփոթելով ներգաղթյալի հետ (տեսանյութ)
Ռուսաստան
Ռուսաստանում ձերբակալվել է 16-ամյա ոմն Իվան Ֆ.-ն, ով հոկտեմբերի 24-ին մի խումբ ազգայնականների հետ ծեծի էր ենթարկել 42-ամյա մոսկվայաբնակ տղամարդուն` նրան օտարերկրացի ներգաղթյալի հետ շփոթելով:
Հարձակումը տեղի էր ունեցել Լոսինոոստրովսկի շրջանի ՆԳՆ-ի բաժնից 200 մետր հեռավորության վրա: Մի խումբ դեռահասներ, «Ռուսաստանը` ռուսների համար» բացականչելով, հարձակվել էին տղամարդու վրա, ով դուրս էր եկել խանութ` հաց գնելու: Տեսահոլովակում երևում է, թե ինչպես է 16-ամյա Իվանը հարվածում տղամարդուն, ապա ցատկոտում է նրա մարմնի վրա:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)