Վիլեն Գաբրիելյանը (Նավակ Ճոճող) և մոտ մեկ տասնյակ անձ ազատ են արձակվել
Իրավունք
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Lurer.com-ը երեկ Մաշտոցի պողոտայում բախում էր եղել ոստիկանների և ակտիվիստների միջև: Ոստիկանությունը Մաշտոցի պողոտայում ռետինե մահակներով խոչընդոտել է Շանթ Հարությունյանի և նրա աջակիցների երթը դեպի Բաղրամյան 26:
Մայրաքաղաքի կենտրոնում տեղի ունեցած բախումների արդյունքում երեք տասնյակ քաղաքացիներ բերման են ենթարկվել, կան վիրավորներ:
Ավելի ուշ ակտիվիստները հավաքվել են Ոստիկանության Կենտրոնականի բաժնի մոտ, որտեղից էլ ազատ են արձակել բերման ենթարկված մոտ մեկ տասնյակ անձ` Վիլեն Գաբրիելյանը (նավակ ճոճող), Կարեն Հարությունյանը, Վահագն Մինասյանը, Վահրամ Սողոմոնյանը, Դավիթ Գեւորգյանը և այլք:


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)