Վարդան Պետրոսյանին կալանավորեցին
Իրավունք
Կոտայքի մարզի դատարանը բավարարեց նախաքննական մարմնի ներկայացրած միջնորդությունը` դերասան Վարդան Պետրոսյանին կալանավորելու վերաբերյալ. այս մասին գրել է 1in.am-ը։
Հիշեցնենք` ինչպես ավելի վաղ հայտնել էր Լուրեր.com-ը, Վարդան Պետրոսյանին տեղափոխել են Կոտայքի դատարան, որտեղ որոշվելու էր նրա նկատմամբ խափանման միջոցի հարցը:
Հիշեցնենք նաև, որ հոկտեմբերի 20-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել էին BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի և ВАЗ 2121 մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի արդյունքում զոհվել էին երկու երիտասարդներ:


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)