Բերման են ենթարկվել ինքնաթիռների ժամանումից հետո
Իրավունք
Նոյեմբերի 11-ին` ժամը 18.10-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները Սամարա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 1977 թ. ծնված Մանվել Հ.-ին, որը 2011 թ. դեկտեմբերի 23-ից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով:
***
Նույն օրը` ժամը 21.55-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Հովհաննես Հ.-ին, որը մայիսի 17-ից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով:


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)