ՀՀ դատական դեպարտամենտի նախկին ղեկավարը ձերբակալվել է
Իրավունք
ՀՀ ոստիկանությունն օրեր առաջ հայտնել էր, որ «ՀՀ դատական դեպարտամենտ» պետական կառավարական հիմնարկի ղեկավար Միսակ Մարտիրոսյանը հարցաքննվել է որպես կասկածյալ՝ պաշտոնատար անձի կողմից խոշոր չափի կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված և ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում: Մարտիրոսյանը կասկածվում է աշխատանքի ընդունելու համար խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ:
ՀՀ դատարանների նախագահների խորհուրդը, հիմք ընդունելով Միսակ Մարտիրոսյանի դիմումը, 2013թ. սեպտեմբերի 27-ին նրան ազատել էր պաշտոնից:
Lurer.com-ը այսօր տեղեկություն ստացավ, որ ՀՀ դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանն այսօր ձերբակալվել է: ՀՀ ոստիկանությունից հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից հաստատեցին այդ տեղեկությունը:

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ