«ՀՀ մարզերում 600 հազար դրամ աշխատավարձով աշխատանք կա, սակայն աշխատող չկա»
Տնտեսություն
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսխորհրդի նախագահ Հայկ Ղևոնդյանը, ով Հանրապետական կուսակցության անդամ է, այսօր հրավիրված ասուլիսին շատ ուշագրավ հայտարարություն արեց։ Պարզվեց ՀՀ մարզերում 600 հազար դրամ աշխատավարձով աշխատանք կա, որից, սակայն, հրաժարվում են ուսանողները, ինչ է թե աշխատանքը մարզում է։
Հայկ Ղևոնդյանը հավատացրեց, թե ինքը աշխատաշուկայի ուսումնասիրությամբ է զբաղվում և հասկացել է, որ բուհի շրջանավարտի աշխատանք գտնելու հարցը հենց իրենից է կախված։ Գրում է Tert.am-ը:
«Օրինակ՝ այսօր ցանկացած շրջանավարտի, եթե առաջարկեն հեռավոր Տավուշի մարզում մոտավորապես երևանյան միջին աշխատավարձով աշխատանք, նա երբեք չի գնա, որովհետև բոլորը ձգտում են Երևան գալ։ Տեղյակ եմ, որ առաջարկել են, ինքս ուսումնասիրել եմ և այս պահին ինձ համար, համար առաջին խնդիրը աշխատաշուկայի ուսումնասիրությունն է։ Պարզ օրինակ, ինձ խնդրել են երկու հաց-հրուշակեղենի մասնագետ տրամադրել Արագածոտնի մարզում, աշխատավարձի չափը 600 000 դրամ»։
Մանրամասները` այստեղ:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)