Խոշոր ավիավթար Ռուսաստանում. կործանվել է Մոսկվայից Կազան ուղևորվող ինքնաթիռը. բոլոր ուղևորները զոհվել են
Ռուսաստան
Մոսկվայից Կազան ուղևորվող Boeing-737 ինքնաթիռն այսօր վթարի է ենթարկվել վայրէջքի պահին և հրդեհվել. գրում է ntv.ru-ն:
Նախնական տվյալներով` մահացել է 52 մարդ, այդ թվում` անձնակազմի 6 անդամ: Այլ տվյալների համաձայն` ինքնաթիռում ընդհանուր առմամբ 50 մարդ է եղել:
Ավելի վաղ ՌԴ ԱԻՆ-ից հայտնել էին, որ ինքնաթիռն ընկել է վայրէջքի երկրորդ շրջանի ժամանակ, որից հետո պայթել են վառելիքի բաքերը, ինչի արդյունքում էլ հրդեհ է բռնկվել: Այժմ արդեն հրդեհը մարված է:
Ավիավթարը տեղի է ունեցել Ռուսաստանի ժամանակով 19:30-ին:
Դեպքի առթիվ տարվում է հետաքննություն:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)