ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի երկրներից Ուկրաինայի համար ևս 2 մլրդ դոլար կխնդրի. Bloomberg Գերտերությունների առճակատման աստիճանը հասել է սահմանագծին. Լուկաշենկո Ռուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակում Ֆրանսիայում վերջին շաբաթների անկարգությունների ժամանակ ձերբակալվել է գրեթե 5000 մարդ ԱՄՆ-ում արդեն ավելի քան 57 միլիոն ամերիկացի քվեարկել է վաղաժամկետ կամ էլեկտրոնային փոստով Հայաստանն ու ԱՄԷ-ն մտադիր են խորացնել էներգետիկ համագործակցությունը ՀՀ ԱՆ-ն մանրամասներ է հայտնել Ուշիի ոլորաններում ավտովթարի տուժածների վիճակի մասին Վերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատար Եթե Թրամփը Պուտինին հրավիրի G20-ի գագաթնաժողովին, Ուկրաինան պետք է մասնակցի քննարկմանը. Մերց Խանջյան փողոցի նորոգման պատճառով նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 1-ը կայանման սահմանափակում կգործի Ռուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերին Ագարակի 51-ամյա բնակիչը կալանավորվել է. Օգտագործում և իրացնում էր թմրամիջոց 

Հայաստանում արձանագրվել է երեխաների հանդեպ բռնության 199 դեպք

Իրավունք

Այսօր նշվում է երեխաների դեմ բռնությունների կանխարգելման համաշխարհային օրը: Ըստ ոստիկանության տվյալների' 2013թ. 9 ամսվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է երեխաների հանդեպ բռնության 199 դեպք, որից 19՝ ներընտանեկան բռնության:

«Այսօր օր օրի մեծանում է այն անձանց քանակը, ովքեր գալիս են ոստիկանություն՝ խնդրելով օգնել իրենց»,- նշեց Ոստիկանության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը' այն համարելով իրավագիտակցության բարձրացման ցուցիչ:

Գնդապետի գնահատմամբ՝ ՀՀ-ում մարդուն ծնողական իրավունքից զրկում են ծայրահեղ դեպքերում՝ դրա համար ունենալով մեծ ապացուցողական բազա: «Տարվա կտրվածքով 2-3 նման դեպք կարող է ունենանք: Ծնողական իրավունքներից զրկվում են հիմնականում այն դեպքում, երբ երեխային շարունակ մուրացկանության են դրդում»,- ասաց Նելլի Դուրյանը:

Երեխաների պաշտպանության ցանցի նախագահ, Հայ օգնության ֆոնդի Երեխաների կենտրոնի տնօրեն Միրա Անտոնյանը վստահ է, որ երեխաների հանդեպ բռնության դեպքերի մեծ տոկոս կա, որն ավելի շատ սոցիալական, քան քրեական դաշտում է. հոգեբանական ճնշումներ, անտեսում:

«Ընտանիք և համայնք» ՀԿ-ի նախագահ Քնարիկ Գարանֆիլյանը նշեց, որ ցանցի անդամ ՀԿ-ներն աշխատում են շուրջ 1500 երեխայի հետ: Բացի ֆիզիկական բռնության դեպքերից (255 դեպք)՝ կան նաև այլ տեսակի բռնություններ, օրինակ՝ անտեսման դեպքեր (524 դեպք): «Ընտանիքներին մեծ սոցիալական փաթեթ ենք տրամադրում: Բայց միշտ չէ, որ ընտանիքում կարողանում ես փոփոխություններ մտցնել»,- ասում է Գարանֆիլյանը:

«Վորլդ Վիժն Հայաստանի» ՀԿ-ի «Կառավարության ներգրավմամբ երեխաների բարեկեցության համակարգի բարեփոխում» ծրագրի համակարգող Ռոման Հարությունյանի խոսքով՝ իրենք ձգտում ենք հասնել նրան, որ հանրությունը ճիշտ ընկալի բռնություն երևույթը: «Ոմանց կողմից բռնությունը ընկալվում է միայն որպես ֆիզիկական կամ սեռական բռնությունը,- ասում է Հարությունյանը և հավելում,-այսօր հոգեբանական բռնությունն ավելի քիչ է կարևորվում, քան երբ մենք փողոցում տեսնում ենք ֆիզիկական բռնություն»:

Միրա Անտոնյանը փաստեց, որ ցավոք, Հայաստանում չկա մշակված ընթացակարգ, թե ինչ պետք է անի շարքային քաղաքացին' լսելով հարևանի երեխայի լացը, ուսուցիչը' տեսնելով վնասվածքներով աշակերտի, դաստիարակը'առնչվելով պրոբլեմային ընտանիքից եկող երեխայի:

Միաժամանակ Անտոնյանը հրապարակեց 0800 61111 հեռախոսահամարը, որով կարելի է զանգահարել, երբ կա կասկած, որ երեխան բռնության է ենթարկվում, իսկ քաղաքացին չի կարող մտնել այդ ընտանիք և անձամբ պարզել պատճառը: «Մենք կայցելենք այդ ընտանիք, և կփորձենք լուծում գտնել հնարավոր խնդրին»,- ասաց Միրա Անտոնյանը:

Նելլի Դուրյանը նշեց, որ համապատասխան սոցիալական, հոգեբանական, վերականգնողական ծառայություններից պետք է օգտվի ոչ միայն բռնության ենթարկված անձը, այլև բռնացողը:

Միրա Անտոնյանը ձեռքբերում համարեց ոլորտի խնդիրների վերաբերյալ լայն շրջանակներում քննարկումների ծավալումը և հույս հայտնեց, որ այդ քննարկումների ընթացքում կվերանան թյուրըմբռնումները ու կհստակեցվի Հայաստանում սոցիալական իրական ծառայություններ իրականացնելու ընթացակարգերն ու գործնական քայլերը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի երկրներից Ուկրաինայի համար ևս 2 մլրդ դոլար կխնդրի. BloombergԳերտերությունների առճակատման աստիճանը հասել է սահմանագծին. ԼուկաշենկոՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումՖրանսիայում վերջին շաբաթների անկարգությունների ժամանակ ձերբակալվել է գրեթե 5000 մարդԱՄՆ-ում արդեն ավելի քան 57 միլիոն ամերիկացի քվեարկել է վաղաժամկետ կամ էլեկտրոնային փոստովՀայաստանն ու ԱՄԷ-ն մտադիր են խորացնել էներգետիկ համագործակցությունըՀՀ ԱՆ-ն մանրամասներ է հայտնել Ուշիի ոլորաններում ավտովթարի տուժածների վիճակի մասինՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԵթե Թրամփը Պուտինին հրավիրի G20-ի գագաթնաժողովին, Ուկրաինան պետք է մասնակցի քննարկմանը. ՄերցԽանջյան փողոցի նորոգման պատճառով նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 1-ը կայանման սահմանափակում կգործիՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինԱգարակի 51-ամյա բնակիչը կալանավորվել է. Օգտագործում և իրացնում էր թմրամիջոցԱդրբեջանն անցանկալի անձ է հայտարարել իրանցի 14 քաղաքական, կրոնական գործիչների և լրագրողներիՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովՀայաստանի դեսպանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ-ի կողմից՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդման համարՎանաձորում հարևանների վեճն ավարտվել է մահվամբ․ ոստիկան է հոսպիտալացվելԻսրայելի ֆինանսների նախարարությունում զարմացել են ռազմական օգնությունը դադարեցնելու մասին Թրամփի հայտարարությունից8 զոհ, 3 վիրավոր․ խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումԱրտահերթ ընտրությունների համար 1 մլրդ դոլար է պետք․ Փաշինյանը չի կարող փողոցային պայքար գեներացնելԷլմիրա Կարապետյանը՝ աշխարհի փոխչեմպիոնԱՄՆ-ը 2026 թվականի վերջին կդադարեցնի օգնություն տրամադրել Իսրայելին. ԹրամփՀուղարկավորություններ հնարավոր են նաև` առանց Վահագն Խաչատուրյանի մասնակցության. Էդգար ՂազարյանՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրԵՄ մաքսային համակարգում հայկական ապրանքների արտոնությունները կարտացոլվեն այսօր երեկոյան․ ԱԳՄԱՀՀ անվտագությունը զոհաբերում են հանուն տնտեսության․ ԿարապետյանՄոսկվա ինձ հրավիրելը նույնքան անիմաստ է, որքան Պուտինին՝ Կիև․ ԶելենսկիՄհեր Գրիգորյանը մասնակցել է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստին․ քննարկվել են շուրջ չորս տասնյակ հարցերՄեր թիրախն է վիզաների ազատականացումն ունենալ 2029-ին. ՓաշինյանՑավոք, այս հակամարտություններից յուրաքանչյուրում լուրջ սրացում են հասունանում․ ԶաքարյանՀայաստանի քաղաքացիները պիտի որոշեն՝ մնա՞լ ԵԱՏՄ-ի մեջ, թե՞ ԵՄ-ին անդամակցել. վարչապետՀուե. Վիետնամի կայսերական քաղաքըԽառը խփում էին իրար․ 3-4 հոգով ինձ ծեծում էին, ես էլ խփել եմ՝ ընկել է գետնին, խայտառակություն էր. ՄնացականյանՈ՛չ ուժ կա, ո՛չ ռեսուրս, բոլորը հոգնել են․ Լուկաշենկո. ՀՀ նախագահի աշխատակազմին՝ 1 մլրդ 794 մլն դրամՀայաստանի ազատագրության բոլոր խորհրդանիշները իշխող դրածոների և նրանց տերերի աչքի փուշն են. ԱյվազյանԱդրբեջանը ՌԴ-ին կփոխանցի իր երկրում ռուսաստանցիների տվյալներըP.Diddy-ին կրկին ավելի շուտ կազատվի բանտից․ հայտնի է նոր ամսաթիվըՊատասխանեցի Euronews-ի հարցերին. Փաշինյան1000-ամյա պատմությամբ ոսկե կախազարդ․ ինչ են պարզել մասնագետներըՎարչաբենդի պարային խմբում եք հանդես եկել, առաջիկայում համերգներ նախատեսվա՞ծ են. ՂազարյանՏարվա սկզբից ի վեր Մարոկկոն կանխել է անօրինական միգրացիայի ավելի քան 58,000 փորձ115 միլիոն տարվա գաղտնիք․ դինոզավրի ոսկորներում հայտնաբերվել է հեմոգլոբինՀԱՊԿ-ը հույս ունի ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանՔննարկվել է ՀՀ-ԵՄ հարաբերություններին և համատեղ ծրագրերի ընթացքին վերաբերող հարցերՀոդվածը էական նշանակություն չունի. ՔԿ նախագահը՝ զինծառայողների մահվան դեպքերի մասին (տեսանյութ) Պեսկովը նշել է, որ անվտանգության երաշխիքները կլինեն ԱՄԷ-ում կայանալիք բանակցությունների թեմաներից մեկըՈւկրաինայում բրիտանացիներին թույլ կտա՞ն կրակել․ Լավրովի զգուշացում, թուրք-կորեական միջուկային կապՎարույթը նոր ենք ստացել. ՔԿ նախագահը Հայկ Սարգսյանի վերաբերյալ գործի մասին (տեսանյութ) ՔԿ նախագահը հունից դուրս եկավ Ծառուկյանի դստեր՝ անձնականը հրապարակելու լրագրողի հարցից (տեսանյութ) Պեսկովը անհնար է անվանել Եվրոպայի մասնակցությունը Աբու Դաբիի բանակցություններին
Ամենադիտված