Փակ հանդիպում Շաքիի դեպքով. ԱԺ են «կանչել» իրավապահներին. «Ժողովուրդ» ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի երկրներից Ուկրաինայի համար ևս 2 մլրդ դոլար կխնդրի. Bloomberg Գերտերությունների առճակատման աստիճանը հասել է սահմանագծին. Լուկաշենկո Ռուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակում Ֆրանսիայում վերջին շաբաթների անկարգությունների ժամանակ ձերբակալվել է գրեթե 5000 մարդ ԱՄՆ-ում արդեն ավելի քան 57 միլիոն ամերիկացի քվեարկել է վաղաժամկետ կամ էլեկտրոնային փոստով Հայաստանն ու ԱՄԷ-ն մտադիր են խորացնել էներգետիկ համագործակցությունը ՀՀ ԱՆ-ն մանրամասներ է հայտնել Ուշիի ոլորաններում ավտովթարի տուժածների վիճակի մասին Վերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատար Եթե Թրամփը Պուտինին հրավիրի G20-ի գագաթնաժողովին, Ուկրաինան պետք է մասնակցի քննարկմանը. Մերց Խանջյան փողոցի նորոգման պատճառով նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 1-ը կայանման սահմանափակում կգործի Ռուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերին 

Ոստիկանության պարզաբանումը Գյումրու Անի թաղամասում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ

Իրավունք

ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի ՔՀ բաժանմունքի օպերլիազոր, ոստիկանության լեյտենանտ Հակոբ Աղաբեկյանը զեկուցագիր է ներկայացրել, որ 2013թ. հոկտեմբերի 25-ին, ժամը 22:30-ի սահմաններում, ինքնությունը պարզելու նպատակով մոտեցել է Գյումրի քաղաքի Անի թաղամասի Մ.Ավետիսյան փողոցի 27 շենքի բակում կայանված «Օպել» մակնիշի, 35 PL 506 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վարորդին: Վարորդ Վահագն Մադոյանը և ուղևոր Գևորգ Մադոյանը շուրջ 25 րոպե տևողությամբ հայհոյանքներ են տվել և քաշքշել իրեն ու նույն բաժանմունքի օպերլիազոր Միշա Բիշարյանին' այդ ընթացքում պատռելով իր բաճկոնն ու կոտրելով ակնոցը:

Արձանագրված դեպքի կապակցությամբ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի ՔՀ բաժանմունքի օպերլիազորներ' ոստիկանության լեյտենանտ Հակոբ Աղաբեկյանը և ոստիկանության ավագ լեյտենանտ Միշա Բիշարյանը ծառայություն իրականացնելու նպատակով 2013թ. հոկտեմբերի 25-ին, ժամը 22:00-ի սահմաններում, վերջինիս անձնական օգտագործման «Վազ-2107» մակնիշի 29 ՕՕ 892 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով դուրս են եկել իրենց կողմից սպասարկվող վարչական տարածք: Ժամը 22:30-ի սահմաններում, երբ գտնվել են Հակոբ Աղաբեկյանի կողմից սպասարկվող Անի թաղամասի Մ.Ավետիսյան փողոցում, նկատել են «Օպել» մակնիշի 35 PL 506 հաշվառման համարանիշի մի ավտոմեքենա, որը քարքարոտ ճանապարհով բարձր արագությամբ ընթացել է հանդիպակաց գոտիով: Շուրջ 100 մետր հեռանալուց հետո հիշյալ ավտոմեքենան կտրուկ շրջադարձ է կատարել դեպի թիվ 27 շենքի բակ:

Նշված հանգամանքը կասկած է հարուցել Հակոբ Աղաբեկյանի և Միշա Բիշարյանի մոտ, ուստի վերջինս ավտոմեքենան վարել է հիշյալ շենքի ուղղությամբ, որտեղ նկատել են «Օպել» մակնիշի ավտոմեքենան' կայանված վիճակում: Հակոբ Աղաբեկյանը մոտեցել է վարորդի դռանը, սահմանված կարգով ներկայացել և ցույց է տվել ծառայողական վկայականը: Երբ ցանկացել է հարցնել, թե ինչ է պատահել, վարորդ Վահագն Մադոյանը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, սկսել է հայհոյել նրա և ոստիկանության հասցեին: Այնուհետև ավտոմեքենայից իջել է ուղևոր Գրիգոր Մադոյանը, ով հայհոյանքներ տալով' մոտեցել է օպերլիազոր Հակոբ Աղաբեկյանին, բռնել նրա թևից ու սկսել է քաշքշել, իսկ Վահագն Մադոյանը քաշել ու պատռել է Հակոբ Աղաբեկյանի բաճկոնը, փորձել է հարվածել վերջինիս դեմքին, սակայն դիպել է ակնոցին, որն ընկել է գետնին ու կոտրվել:

Հակոբ Աղաբեկյանը և Միշա Բիշարյանը տեսնելով, որ քաղաքացիները չեն ենթարկվում իրենց օրինական պահանջներին և շարունակում են խուլիգանական հայհոյանքներ տալ ու խաթարել հասարակական կարգը, կապ են հաստատել ոստիկանության Մուշի բաժին և օգնություն խնդրել: Այնուհետև օգնության եկած ոստիկանության ծառայողների հետ Վահագն և Գրիգոր Մադոյաններին բերման են ենթարկել ոստիկանության Մուշի բաժին, որտեղ ոստիկանության լեյտենանտ Հակոբ Աղաբեկյանը բաժնի պետին ներկայացրել է զեկուցագիր:

Հակոբ Աղաբեկյանի զեկուցագրի կապակցությամբ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Շիրակի մարզի քննչական բաժնում նախապատրաստվել են նյութեր: Վահագն և Գրիգոր Մադոյանները բացատրություններ են տվել, որ 2013 թ. հոկտեմբերի 25-ին, ժամը 22:30-ի սահմաններում, իրենց ավտոմեքենայով կանգնած են եղել Գյումրի քաղաքի Անի թաղամասի թիվ 27 շենքի բակում, իրենց են մոտեցել քաղաքացիական հագուստով 2 անձինք, ովքեր հետաքրքրվել են, թե ինչ գործ ունեն այնտեղ, պահանջել են իջնել մեքենայից: Իրենք, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, վրդովվել և քաշքշել են երիտասարդներին: Ապա վերջիններս ներկայացել են որպես ոստիկանության ծառայողներ, բռնել են իրենց ձեռքերից ու հենել ավտոմեքենային, իրենք գոռգոռացել, վերացական հայհոյանքներ են տվել, որոնք որևէ մեկին, այդ թվում ոստիկանության ծառայողներին ուղղված չեն եղել: Տեղեկանալով, որ երիտասարդները ոստիկանության ծառայողներ են' դադարեցրել են իրենց գործողություններն ու ենթարկվել նրանց պահանջներին:

Հավելել են, որ ոստիկանության ծառայողներն իրենց չեն հարվածել, մարմնական վնասվածք չեն պատճառել և իրենց հասցեին հայհոյանքներ չեն տվել:

Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների համադրման արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ քաղաքացի Վահագն Մադոյանը ոստիկանության լեյտենանտ Հակոբ Աղաբեկյանի նկատմամբ գործադրել է առողջության համար ոչ վտանգավոր բռնություն, ուստի ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով 2013թ. հոկտեմբերի 29-ին հարուցվել է քրեական գործը:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ոստիկանության ծառայողներ Հակոբ Աղաբեկյանը և Միշա Բիշարյանը ոստիկանության ՆԱ վարչությունում բացատրություններ են տվել, որ Վահագն և Գրիգոր Մադոյանները քաշքշել և շուրջ 20-25 րոպե տևողությամբ հայհոյանքներ են տվել ինչպես իրենց, այնպես էլ ոստիկանության հասցեին:

Հավելել են, որ իրենք քաղաքացիներ Վահագն և Գրիգոր Մադոյաններին չեն հայհոյել, չեն քաշքշել, մարմնական վնասվածք չեն պատճառել և ամեն կերպ փորձել են հանգստացնել ու կանխել նրանց հակաօրինական գործողությունները, սակայն վերջիններս, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, ավելի ագրեսիվ վարքագիծ են դրսևորել, այդ պատճառով էլ իրենք կիրառել են ձեռնամարտի հնարքներ' նրանց շարժունակությունը սահմանափակելու համար:

Հակոբ Աղաբեկյանը բացատրությանը կից ներկայացրել է Վահագն և Գրիգոր Մադոյաններին բաժին բերման ենթարկելուց հետո կատարված տեսագրությունը, որի ուսումնասիրությամբ վերջիններիս մարմինների կամ հագուստների վրա վնասվածքներ չեն հայտնաբերվել:
Քաղաքացիների սթափության վիճակի ստուգմամբ պարզվել է, որ Գրիգոր Մադոյանը գտնվել է 0,87 մգ/լ, իսկ Վահագն Մադոյանը' 0,62 մգ/լ աստիճանի հարբածության վիճակում:

Այսպիսով, ոստիկանության ՆԱ վարչությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի ՔՀ բաժանմունքի օպերլիազորներ, ոստիկանության լեյտենանտ Հակոբ Աղաբեկյանը և ոստիկանության ավագ լեյտենանտ Միշա Բիշարյանը քաղաքացիներ Գրիգոր և Վահագն Մադոյանների նկատմամբ բռնություն չեն կիրառել: Նրանց գործողությունները եղել են օրինաչափ, կարգապահական կամ այլ բնույթի խախտումներ թույլ չեն տրվել:

Ուստի ուսումնասիրության արդյունքները թողնվել են անհետևանք, իսկ անհրաժեշտության դեպքում դրանց կանդրադառնան հարուցված քրեական գործի նախաքննության արդյունքներով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փակ հանդիպում Շաքիի դեպքով. ԱԺ են «կանչել» իրավապահներին. «Ժողովուրդ»ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի երկրներից Ուկրաինայի համար ևս 2 մլրդ դոլար կխնդրի. BloombergԳերտերությունների առճակատման աստիճանը հասել է սահմանագծին. ԼուկաշենկոՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումՖրանսիայում վերջին շաբաթների անկարգությունների ժամանակ ձերբակալվել է գրեթե 5000 մարդԱՄՆ-ում արդեն ավելի քան 57 միլիոն ամերիկացի քվեարկել է վաղաժամկետ կամ էլեկտրոնային փոստովՀայաստանն ու ԱՄԷ-ն մտադիր են խորացնել էներգետիկ համագործակցությունըՀՀ ԱՆ-ն մանրամասներ է հայտնել Ուշիի ոլորաններում ավտովթարի տուժածների վիճակի մասինՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԵթե Թրամփը Պուտինին հրավիրի G20-ի գագաթնաժողովին, Ուկրաինան պետք է մասնակցի քննարկմանը. ՄերցԽանջյան փողոցի նորոգման պատճառով նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 1-ը կայանման սահմանափակում կգործիՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինԱգարակի 51-ամյա բնակիչը կալանավորվել է. Օգտագործում և իրացնում էր թմրամիջոցԱդրբեջանն անցանկալի անձ է հայտարարել իրանցի 14 քաղաքական, կրոնական գործիչների և լրագրողներիՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովՀայաստանի դեսպանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ-ի կողմից՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդման համարՎանաձորում հարևանների վեճն ավարտվել է մահվամբ․ ոստիկան է հոսպիտալացվելԻսրայելի ֆինանսների նախարարությունում զարմացել են ռազմական օգնությունը դադարեցնելու մասին Թրամփի հայտարարությունից8 զոհ, 3 վիրավոր․ խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումԱրտահերթ ընտրությունների համար 1 մլրդ դոլար է պետք․ Փաշինյանը չի կարող փողոցային պայքար գեներացնելԷլմիրա Կարապետյանը՝ աշխարհի փոխչեմպիոնԱՄՆ-ը 2026 թվականի վերջին կդադարեցնի օգնություն տրամադրել Իսրայելին. ԹրամփՀուղարկավորություններ հնարավոր են նաև` առանց Վահագն Խաչատուրյանի մասնակցության. Էդգար ՂազարյանՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրԵՄ մաքսային համակարգում հայկական ապրանքների արտոնությունները կարտացոլվեն այսօր երեկոյան․ ԱԳՄԱՀՀ անվտագությունը զոհաբերում են հանուն տնտեսության․ ԿարապետյանՄոսկվա ինձ հրավիրելը նույնքան անիմաստ է, որքան Պուտինին՝ Կիև․ ԶելենսկիՄհեր Գրիգորյանը մասնակցել է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստին․ քննարկվել են շուրջ չորս տասնյակ հարցերՄեր թիրախն է վիզաների ազատականացումն ունենալ 2029-ին. ՓաշինյանՑավոք, այս հակամարտություններից յուրաքանչյուրում լուրջ սրացում են հասունանում․ ԶաքարյանՀայաստանի քաղաքացիները պիտի որոշեն՝ մնա՞լ ԵԱՏՄ-ի մեջ, թե՞ ԵՄ-ին անդամակցել. վարչապետՀուե. Վիետնամի կայսերական քաղաքըԽառը խփում էին իրար․ 3-4 հոգով ինձ ծեծում էին, ես էլ խփել եմ՝ ընկել է գետնին, խայտառակություն էր. ՄնացականյանՈ՛չ ուժ կա, ո՛չ ռեսուրս, բոլորը հոգնել են․ Լուկաշենկո. ՀՀ նախագահի աշխատակազմին՝ 1 մլրդ 794 մլն դրամՀայաստանի ազատագրության բոլոր խորհրդանիշները իշխող դրածոների և նրանց տերերի աչքի փուշն են. ԱյվազյանԱդրբեջանը ՌԴ-ին կփոխանցի իր երկրում ռուսաստանցիների տվյալներըP.Diddy-ին կրկին ավելի շուտ կազատվի բանտից․ հայտնի է նոր ամսաթիվըՊատասխանեցի Euronews-ի հարցերին. Փաշինյան1000-ամյա պատմությամբ ոսկե կախազարդ․ ինչ են պարզել մասնագետներըՎարչաբենդի պարային խմբում եք հանդես եկել, առաջիկայում համերգներ նախատեսվա՞ծ են. ՂազարյանՏարվա սկզբից ի վեր Մարոկկոն կանխել է անօրինական միգրացիայի ավելի քան 58,000 փորձ115 միլիոն տարվա գաղտնիք․ դինոզավրի ոսկորներում հայտնաբերվել է հեմոգլոբինՀԱՊԿ-ը հույս ունի ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանՔննարկվել է ՀՀ-ԵՄ հարաբերություններին և համատեղ ծրագրերի ընթացքին վերաբերող հարցերՀոդվածը էական նշանակություն չունի. ՔԿ նախագահը՝ զինծառայողների մահվան դեպքերի մասին (տեսանյութ) Պեսկովը նշել է, որ անվտանգության երաշխիքները կլինեն ԱՄԷ-ում կայանալիք բանակցությունների թեմաներից մեկըՈւկրաինայում բրիտանացիներին թույլ կտա՞ն կրակել․ Լավրովի զգուշացում, թուրք-կորեական միջուկային կապՎարույթը նոր ենք ստացել. ՔԿ նախագահը Հայկ Սարգսյանի վերաբերյալ գործի մասին (տեսանյութ) ՔԿ նախագահը հունից դուրս եկավ Ծառուկյանի դստեր՝ անձնականը հրապարակելու լրագրողի հարցից (տեսանյութ)
Ամենադիտված