Ինչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբ Ինչու են Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալները ցուցմունք փոխում Վերջնագրից առաջ՝ շրջագայություն ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին նպատակ կա քննիչ հանձնաժողով հրավիրել․ իշխանությունները պատրաստվում են եկեղեցու հարցով բաց նիստի․ Հայաստանը չունի Երդվյալ ատենակալների դահլիճ. ի՞նչ լրացուցիչ ծախսեր է պահանջում նախագիծը Նավթի 2027-ի քվոտաները դեռ բաց են․ Նովակը նշել է գնահատման վերջնաժամկետը Չիպերի շուրջ վեճը հասել է Պեկին․ Չինաստանը Նիդերլանդներից հստակ կանոններ է պահանջում Մերցը Բունդեսթագում պաշտպանել է Կիևին օգնությունը․ նրա խոսքով՝ Ռուսաստանն ավելին է ուզում Աբու Դաբիից Էր Ռիադ և Դամամ թռիչքները Etihad-ը չեղարկել է մինչև նոյեմբերի 30-ը ԱՄՆ տնտեսության աճի գնահատականը բարձրացել է 4,3 տոկոսի․ հոկտեմբերին արագացել է նաև գնաճը Ռաս Թանուրայի նավթավերամշակման գործարանի շուրջը սև ծուխ է երևում տիեզերքից 

ՀՔԾ որոշումը հիմնավորված չէ

Իրավունք

2013 թվականի նոյեմբերի 7-ին ԱԺ պատգամավորի իմ լիազորությունների շրջանակներում գրությամբ դիմել էի ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով քննության առնելու համար այն տեղեկությունները, որ ս/թ նոյեմբերի 6-ին ՀՀ ոստիկանության ՁՊՎ-ում ինձ փոխանցել էին նոյեմբերի 5-ի գործի շրջանակներում ձերբակալված Շանթ Հարությունյանը եւ Վարդան Վարդանյանը: Վերջիններս ինձ հայտնել էին, որ նոյեմբերի 5-ի երեկոյան ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժնում բռնության են ենթարկվել անձամբ ՀՀ ոստիկանութան պետ Վ. Գասպարյանի կողմից: Շանթ Հարությունյանն ինձ ասել էր, որ բռնության է ենթարկվել նաեւ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հունան Պողոսյանի կողմից:

ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը ս/թ նոյեմբերի 20-ին հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ իմ կողմից ՀՔԾ պետին հասցեագրված գրության հիման վրա իրականացվել է հետաքննություն, որի արդյունքներով որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին: Նշված որոշման մեկ օրինակը ուղարկվել է ինձ, որը ստացել եմ:

ՀՔԾ հայտարարության եւ կայացված որոշման վերաբերյալ լրագրողների բազմաթիվ հարցերին ի պատասխան հարկ եմ համարում հայտնել հետեւյալը.

1. Քրեական գործի հարուցումը մերժելու ՀՔԾ որոշման մեջ ասվում է, որ 2013թ. նոյեմբերի 9-ին (մեջբերում եմ) «բացատրություններ են վերցվել Շանթ Հարությունյանից (…): Շանթ Հարությունյանը հրաժարվել է բացատրություն տալուց, հարցերին պատասխանելուց, իր փաստաբանի ներկայությամբ հայտնելով եւ անձամբ արձանագրելով, որ դրա պատճառն այն է, որ իրեն ձերբակալել են Մոսկվայի ԿԳԲ-ի պատվերով՝ քաղաքական հաշվեհարդար իրականացնելու համար, որը պայմանավորված է իր քաղաքական եւ գաղափարական հայացքներով» (մեջբերման ավարտը):

Նոյեմբերի 9-ին, ինչպես հայտնել եմ ավելի վաղ, ինքս էլ այցելել եմՔԿՀ, որտեղ հանդիպում եմ ունեցել Շանթ Հարությունյանի հետ: Վերջինս ինձ հայտնել է, որ այդ օրը իրեն այցելել են ՀՔԾ-ից, եւ ինքը նրանց հարցերին ի պատասխան արել է երկու հայտարարություն.

ա) ինքը իսկապես ԱԺ պատգամավոր Ն. Փաշինյանին հայտնել է, որ ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժնում բռնության է ենթարկվել անձամբ ՀՀ ոստիկանության պետ Վ. Գասպարյանի եւ ոստիկանության պետի տեղակալ Հ. Պողոսյանի կողմից:

բ) ինչպես այս, այնպես էլ նոյեմբերի 5-ի գործի շրջանակներում ինքը հրաժարվում է նախաքննության մարմնին ցուցմունքներ տալ եւ իր բոլոր հայտարարությունները կանի հրապարակային դատաքննության ընթացքում:

Ըստ ամենայնի բ) կետում նշված հայտարարութունն է ձեւակերպել ՀՔԾ քննիչը, ինչը տրամաբանական հարց է առաջացնում. ինչու՞ իր որոշման մեջ չի հիշատակել Շանթ Հարությունյանի արած առաջին հայտարարությունը:

2. Նույն որոշման մեջ քննիչը թվարկել է Շանթ Հարությունյանի եւ Վարդան Վարդանյանի մարմնի վրա առկա վնասվածքները, հաստատելով դրանց առկայությունը: Միեւնույն ժամանակ գրել է, թե Շանթ Հարությունյանը եւ Վարդան Վարդանյանը դատաբժշկական փորձաքննության ընթացքում հայտարարել են, թե մարմնական վնասվածքները ստացել են Մաշտոցի պողոտայում քաշքշոցի ընթացքում: Քննիչի ձեւակերպումից հասկանալի չէ՝ խոսքը գրավո՞ր, թե բանավոր հայտարարության մասին է: Վերստին անհասկանալի է, թե ինչու պետք է բացատրություն տալուց հրաժարվող անձինք հանդես գային իրավապահ մարմիններին խիստ ձեռնտու հայտարարություններով:

3. ՀՔԾ-ն քրեական գործի հարուցումը մերժելու իր որոշման մեջ հիշատակել է ՄԻՊ Կարեն Անդրեասյանի մամլո խոսնակի հայտարարությունը, թե Շանթ Հարությունյանը եւ մյուս ձերբակալվածները ՄԻՊ աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ ոստիկանապետի կողմից բռնության ենթարկվելու վերաբերյալ տեղեկություն չեն հայտնել, ինչպես նաեւ ՁՊՎ-ում դիտորդական առաքելություն իրականացնող խմբի անդամ Ս. Իսկանդարյանի նույնաբովանդակ հայտարարությունը: Այդ տեղեկությունները, ինչպես քննիչը գրել է իր որոշման մեջ, վերցվել են ԶԼՄ-ներից: ՀՔԾ-ն, սակայն, ոչ մի հիշատակում չի արել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հայտարարության մասին, որ նա արել էր նոյեմբերի 11-ին «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում Շանթ Հարությունյանին հանդիպելուց հետո: Հիշեցնեմ, որ Սաքունցը հայտարարել էր, որ Շանթ Հարությունյանը իրեն նույնպես հայտնել է անձամբ ՀՀ ոստիկանության պետի եւ նրա տեղակալի կողմից բռնության ենթարկվելու մասին:

4. Այս ընթացքում բազմաթիվ հարցեր հնչեցին, թե ինչու Շանթ Հարությունյանը Ոստիկանապետի եւ նրա տեղակալի կողմից բռնության ենթարկվելու մասին ոչինչ չի հայտնել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներին, որոնք այցելել են ՁՊՎ: Այս կապակցությամբ հարկ եմ համարում հայտնել հետեւյալը.

ա) ինքս մեկ տարի 11 ամիս գտնվել եմ ազատազրկման վայրերում՝ քաղբանտարկյալի կարգավիճակով եւ բազմիցս հանրությանն ահազանգել եմ ՔԿՀ-ում իմ նկատմամբ տեղի ունեցած ապօրինությունների մասին: Այս ընթացքում, սակայն, ոչ մի անգամ այդ ապօրինությունների մասին որեւէ տեղեկություն չեմ հայտնել ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչներին, որովհետեւ համարել եմ, որ իմ իրավիճակում գտնվող մարդը չի կարող վստահել այդ մարմնի ներկայացուցիչներին:

բ) այսօր ՄԻՊ գրասենյակում աշխատում է Ավետիս Ավետիսյան անունով քաղաքացի, ում տեսել եմ նաեւ ս/թ նոյեմբերի 6-ին ՁՊՎ-ում, եւ տեղեկացել, որ նա ՁՊՎ է այցելել Շանթ Հարությունյանենց գործով, ՄԻՊ արագ արձագանքման խմբի հետ: Հարկ եմ համարում ընդգծել, որ Ավետիս Ավետիսյանին ճանաչում եմ անձամբ. 2010 թվականին նա եղել է «Կոշ» քրեակատարողկան հիմնարկի օպերատիվ բաժնի պետ եւ հետաքննիչ, ունի մայորի կոչում: Ավետիսյանը «Կոշ» ՔԿՀ-ում իմ դեմ իրականացված հետապնդումների անմիջական մասնակից է, իմ նկատմամբ կայացված մի շարք ապօրինի որոշումների տակ դրված է հենց նրա ստորագրությունը: Հենց Ավետիսյանն է կոծկել 2010 թվականի նոյեմբերի լույս 12-ի գիշերը անհայտ դիմակավորված անձանց կողմից ինձ վրա տեղի ունեցած հարձակումը, այնքանով, որքանով հենց ինքն է վարել գործի հետաքննությունը: Նրա իրականացրած հետաքննությունների արդյունքում են կայացվել ինձ նկատողություն հայտարարելու մասին «Կոշ» ՔԿՀ պետի որոշումները, այդ թվում պատժախուց տեղափոխելու: Վերը շարադրվածի ֆոնին այս տեղեկությունը ստանում է առանձնակի կարեւորություն:

5. Հատուկ քննչական ծառայությունը Քրեական գործի հարուցումը մերժելու որոշման հիմքում դրել է Ոստիկանության Կենտրոնի բաժնի մի շարք աշխատակիցների բացատրություններ: Այդ բացատրությունները չեն կարող համարվել արժանահավատ, քանի որ տրվել են Ոստիկանության պետի նկատմամբ սուբորդինացիոն ենթակայություն ունեցող մարդկանց կողմից:

Ելնելով վերը նշվածից՝ Շանթ Հարությունյանի հայտարարությունների կապակցությամբ Քրեական գործի հարուցումը մերժելու մասին ՀՔԾ որոշումը համարում եմ չհիմնավորված: Միեւնույն ժամանակ՝ համարում եմ, որ նոյեմբերի 5-ի գործով կալանավորված անձանց տեսակցությունների վրա դրված արգելքը, որ կիրառվում է ՀՀ ոստիկանության պետի ենթակայության տակ աշխատող քննիչի որոշմամբ, նպատակ ունի խոչընդոտել նոյեմբերի 7-ի իմ գրության մեջ հիշատակված հայտարարությունների օբյեկտիվ նախաքննության ընթացքը, եւ այս փուլում ծառայել է իր նպատակին:

Միեւնույն ժամանակ հայտնում եմ, որ շարունակելու եմ միջոցներ ձեռնարկել նոյեմբերի 5-ի գործով կալանավորված անձանց իրավունքների պաշտպանության համար:

Նիկոլ Փաշինյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ինչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբԻնչու են Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալները ցուցմունք փոխումՎերջնագրից առաջ՝ շրջագայություն ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին նպատակ կա քննիչ հանձնաժողով հրավիրել․ իշխանությունները պատրաստվում են եկեղեցու հարցով բաց նիստի․Հայաստանը չունի Երդվյալ ատենակալների դահլիճ. ի՞նչ լրացուցիչ ծախսեր է պահանջում նախագիծըՆավթի 2027-ի քվոտաները դեռ բաց են․ Նովակը նշել է գնահատման վերջնաժամկետըՉիպերի շուրջ վեճը հասել է Պեկին․ Չինաստանը Նիդերլանդներից հստակ կանոններ է պահանջումՄերցը Բունդեսթագում պաշտպանել է Կիևին օգնությունը․ նրա խոսքով՝ Ռուսաստանն ավելին է ուզումԱբու Դաբիից Էր Ռիադ և Դամամ թռիչքները Etihad-ը չեղարկել է մինչև նոյեմբերի 30-ըԱՄՆ տնտեսության աճի գնահատականը բարձրացել է 4,3 տոկոսի․ հոկտեմբերին արագացել է նաև գնաճըՌաս Թանուրայի նավթավերամշակման գործարանի շուրջը սև ծուխ է երևում տիեզերքիցԻրանը հայտարարում է, որ խստացրել է Հորմուզի նեղուցի վերահսկողությունըՌուսական հարվածներից հետո Ուկրաինայում կանգնել են ջերմակայան և գազի արդյունահանման օբյեկտԹրամփն առաջարկում է նոր մաքսատուրքեր. Չինաստանի համար՝ 20 տոկոսՄեծ Բրիտանիան ռազմական ինքնաթիռները տեղափոխում է պաշտպանված անգարներ՝ անօդաչուների սպառնալիքի պատճառովՊեսկովը կտրուկ մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտարերկրյա զորքերը Ուկրաինայում անընդունելի են Մոսկվայի համարՍի Ծինփինը նոր քաղաքական ցնցում է առաջացրել Չինաստանի ղեկավարության ներսումԱՄՆ-ն քաղաքացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ Իրանից՝ պատերազմի սրման վտանգի պատճառովԼուկաշենկոն չի բացառել Բելառուսից ռուսական միջուկային զենքի դուրսբերումըԲաղդադը կարող է զորքեր տեղակայել Քուրդիստանի սահմաններին․ դատարանի նոր որոշումըԱնօդաչուների վտանգից Բրիտանիան ռազմական օդանավերը տեղափոխում է ապաստարաններՄելանյա Թրամփի միջնորդությամբ ևս 9 երեխա վերամիավորվել է ընտանիքի հետՊուտինը հայտարարեց․ Ռուսաստանն ու Բրունեյը դառնում են ռազմավարական գործընկերներԱռաջարկվում է ՀՀ զինանշանի պատկերը տեղադրել նաև ԱԱԾ հատուկ ստորաբաժանումների դրոշի վրաՊեսկովը մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտար զորքերն Ուկրաինայում անընդունելի ենԹրամփ–Պուտին–Սի․ Իրանի շուրջ հնարավոր գործարքը վեճ է առաջացրել Թեհրանում21 լեզու, ընդհանուր օրինաչափություն․ ինչ է բացահայտվել մարդու ուղեղում19 տարվա դադարից հետո․ Ակրոպոլիսի հին թանգարանը կրկին բաց էԱվտովթար՝ Իսակովի պողոտայում. «Nissan»-ը բшխվել է բենզալցակայանի վահանակին, գլխիվայր շրջվել. կան վիրшվորներ Ալեքսանդրիայում հսկայական կառույց է հայտնաբերվել․ արքայական դամբարանների վարկած կաԹրամփը Ռուդի Ջուլիանիին պարգևատրել է Ազատության նախագահական մեդալով U2-ը վերադառնում է մարզադաշտեր․ հայտարարվել է 15 համերգՀայաստանին անհրաժեշտ է սահմանադրական կարգ, ոչ թե նոր սահմանադրություն. Արմեն Այվազյան Tidal-ը կարգելի ամբողջությամբ արհեստական բանականությամբ ստեղծված երգերըEurostar-ի աշխատակիցների անսպասելի գործադուլը հանգեցրել է Լոնդոնի և Փարիզի միջև գնացքների չվերթների չեղարկմանըԵրեք տոննա բեռ՝ տիեզերակայան․ «Պրոգրես-97»-ն արդեն ուղեծրում է101 տարեկանում մահացել է Firestone կայսրության ժառանգորդուհի և NFL-ի ակումբի նախկին սեփականատեր Մարթա Ֆորդը Փաշինյանը թող ոչ ոքի բան չառաջարկի, ուղղակի հրաժարական տա. իր առաջարկածը գործարք է. ՄիրզոյանՈւղեղի բջիջների «ընդհանուր լեզուն»․ ներկայացվել է Bloom մոդելըՊատմության մեջ առաջին անգամ գլոբալ ջերմաստիճանը վեց օր անընդմեջ գերազանցել է 2°C շեմըՄոսկվա-Երևան տոմսերը թանկացել են. ի՞նչ արժեն այս պահին Էստոնիան հայտարարել է, որ կարող է փակել Ռուսաստանի հետ երկաթուղային սահմանային անցակետը Տիեզերական նոր ռեկորդ․ «Էվկլիդը» գտել է ամենահեռավոր քվազարըԱվտովթար՝ Երևանում.«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին «BYD»-ն բախվել է հողաթմբերին և հայտնվել քարերի վրաSpaceX-ը հրաժարվում է սուբսիդիաներից․ Starlink-ի նոր պայմաններըՌեժիմը Սահմանադրության նախագծում ներառել է ձևակերպումներ, որոնք իսպառ բացառում են Հայաստանի ԵՄ անդամակցության գործընթացը. Արմեն Աշոտյան Բուլղարիայի մաքսավորները 6 մլն եվրոյի կոկաին տեղափոխող բեռնատար են հայտնաբերել Nvidia-ն նոր ճնշման տակ է․ Հուանգի վերադարձը չի մարել վեճըԼուկաշենկոն կասկածի տակ է դրել Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի պատմական հավակնությունները
Ամենադիտված