Մոսկվայում ոստիկանները կասեցրել են գողական աշխարհի առաջնորդների հավաքը (տեսանյութ)
Ռուսաստան
ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի ոստիկանության աշխատակիցները խափանել են գողական աշխարհի առաջնորդների հանդիպումը. տեղեկացնում է Интерфакс-ը` հղում կատարելով ՆԳՆ-ին:
Ինչպես տեղեկացրել են ոստիկանությունից, քրեական աշխարհի 3 առաջնորդները ձերբակալվել են Մոկսվայի ռեստորաններից մեկում: Նրանք կովկասյան հանրապետությունների ներկայացուցիչներ են: Ոստիկանությունում այժմ որոշվում է նրանց դեպորտի հարցը:
Իր հերթին «Պրայմ Քրայմ» գործակալությունը հաղորդում է, որ «Տարաս Բուլբա» ռեստորանում գողական աշխարհի ներկայացուցիչները հավաք էին կազմակերպել նոյեմբերի 19-ին, որի ժամանակ ոստիկանները ձերբակալել են Վրաստանի քաղաքացիներ Մամուկա Կչադուային և նրա հայրենակից Գիզո Կարդավային, ինչպես նաև` Ադրբեջանի քաղաքացի Ռաշադ Իսմայիլովին:
Վրաստանի քաղաքացիները Ռուսաստանում անօրինական հիմքերով էին բնակվում: Ընդ որում, Մամուկային 2013թ. մեկ անգամ արդեն դեպորտի էին ենթարկել Աբխազիա: Իսկ Կարդավան, որ 2011-ին Ուկրաինայի անձնագիր ուներ, մեկ անգամ նույնպես արդեն դեպորտի էր ենթարկվել Կիև:
Ստորև ներկայացնում ենք 2011 թվականին իրավապահների կողմից ձերբակալված Գիզո Կարդավայի հարցաքննության տեսանյութը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)