Վարդան Պետրոսյանին կշարունակեն կալանքի տակ պահել
Իրավունք
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է դերասան Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի բողոքը՝ ուժի մեջ թողնելով դերասանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու մասին Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի որոշումը։
Ըստ փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի` իրենք հիմքերը կստանան և կդիմեն վճռաբեկ դատարան:
Ավելի վաղ Lurer.com-ը հայտնել էր, որ դատարանի շենքի առջև հավաքվել էին մի քանի տասնյակ քաղաքացիներ` աջակցելու Վարդան Պետրոսյանին` «Արդար դատավարություն», «Վերացրե´ք կալանքը», «Դեմ ենք ապօրինի կալանքին», «Ո´չ կալանքին» գրությամբ պաստառներով:


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)