Հրաձգություն Մոսկվայի մետրոյում. վիրավորվել է 1 ուղևոր (տեսանյութ)
Ռուսաստան
ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի ստորգետնյա մետրոյի ուղևորներից մեկի ուղղությամբ կրակ են արձակել տրավմատիկ զենքի միջոցով:
Հարձակումը տեղի է ունեցել դեռևս նոյեմբերի 17-ին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն այսօր: Մետրոյում տեղադրված հսկիչ տեսախցիկների տեսագրությունում պարզ երևում է տեղի ունեցածը: Տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է զինված տղամարդը կրակ արձակում ուևորի ուղղությամբ` սկզբում որովայնին, հետո՝ գլխի հատվածին: Տուժածը հոսպիտալացվել է: Չնայած այն հանգամանքին, որ տեսախցիկները ֆիքսել են հանցագործի դեմքը, սակայն նրան մինչ օրս բռնել չի հաջողվել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)