Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել
Իրավունք
Այսօր՝ նոյեմբերի 25-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ՀՀ ոստիկանապետի հրամանով ոստիկանության փոխգնդապետ Կարեն Ստեփանյանը, թոշակի անցնելու կապակցությամբ, ազատվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետի տեղակալի պաշտոնից: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Արտաշես Վանյանը նշանակվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետի տեղակալ, ով մինչ այդ աշխատում էր նույն բաժնում՝ որպես հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ թոշակի անցած Կ. Ստեփանյանը, ով քննչական համակարգում համարվում է բանիմաց և պրոֆեսիոնալ մասնագետ, աշխատանքի է անցնելու ՀՀ գլխավոր դատախազությունում:

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ