Օգտագործել է անձնագրային ծառայությունից ստացված կեղծ անձնագիր
Իրավունք
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 325-րդ հոդվածի 1-ին մասի և 329-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ' Ռ. Բ.-ի կողմից ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելու և ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու դեպքի առթիվ:
Համաձայն նախաքննությամբ ձեռք բերված տվյալների' Ռ. Բ.-ն, բնակվելով Ֆրանսիայում և չպարզված հանգամանքներում ձեռք բերելով ՀՀ ոստիկանության Ամասիայի բաժնի անձնագրային ծառայության կողմից առանց օրինական հիմքերի և օրենքով սահմանված կարգի խախտմամբ 1998 թվականի նոյեմբերի 30-ին տրված ակնհայտ կեղծ անձնագիրը, այն օգտագործել է Ֆրանսիայում, իսկ 2013 թվականի հոկտեմբերի 10-ին վերադառնալով Հայաստան և ներկայացնելով «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային անցակետում' ապօրինի հատել է ՀՀ պետական սահմանը:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)