Մահվան ելքով վրաերթ կատարած և փախուստի դիմած վարորդը ներկայացել է ոստիկանություն
Իրավունք
Նոյեմբերի 29-ին` ժամը 12.30-ի սահմաններում, անհայտ մակնիշի և պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Տիգրան Մեծի պողոտաի թիվ 24 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 1949 թ. ծնված Հասմիկ Մարտիրոսյանին և դիմել փախուստի:
Կինը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Ժամը 14.00-ին ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է ներկայացել 1989թ. ծնված Աշոտ Մ.-ն և հայտնել, որ վրաերթը, «Օպել» մակնիշի ավտոմեքենայով, կատարել է ինքը:
Կատարվում է քննություն:


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)