Տուժողը ոստիկանություն չէր դիմել, իսկ ոստիկանները բացահայտեցին հանցագործությունը
Իրավունք
Նոյեմբերի 29-ին` ժամը 11.30-ին, ոստիկանության Բազումի բաժանմունքի ծառայողները բերման են ենթարկել 1975 թ. ծնված Րաֆֆի Ա.-ին:
Պարզվել է, որ նա նոյեմբերի 16-ին, ժամը 15.00-ի սահմաններում, ննջասենյակի պատուհանը հրել-բացելով` մուտք է գործել Վանաձոր քաղաքի Ներսիսյան նրբանցքի 5 շենքի առաջին հարկի բնակարաններից մեկն ու գողացել կենցաղային ապրանքներ, նկար` կտավի վրա, և կոշկակարի գործիքներ:
Գողության մասին տուժողը նախկինում ոստիկանություն չէր դիմել:
Գողոնը մասամբ առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)