ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի երկրներից Ուկրաինայի համար ևս 2 մլրդ դոլար կխնդրի. Bloomberg Գերտերությունների առճակատման աստիճանը հասել է սահմանագծին. Լուկաշենկո Ռուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակում Ֆրանսիայում վերջին շաբաթների անկարգությունների ժամանակ ձերբակալվել է գրեթե 5000 մարդ ԱՄՆ-ում արդեն ավելի քան 57 միլիոն ամերիկացի քվեարկել է վաղաժամկետ կամ էլեկտրոնային փոստով Հայաստանն ու ԱՄԷ-ն մտադիր են խորացնել էներգետիկ համագործակցությունը ՀՀ ԱՆ-ն մանրամասներ է հայտնել Ուշիի ոլորաններում ավտովթարի տուժածների վիճակի մասին Վերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատար Եթե Թրամփը Պուտինին հրավիրի G20-ի գագաթնաժողովին, Ուկրաինան պետք է մասնակցի քննարկմանը. Մերց Խանջյան փողոցի նորոգման պատճառով նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 1-ը կայանման սահմանափակում կգործի Ռուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերին Ագարակի 51-ամյա բնակիչը կալանավորվել է. Օգտագործում և իրացնում էր թմրամիջոց 

Շարբաթյանի գործով ապօրինի մեղադրանք է առաջադրված. ճշմարտությունը բացահայտում են ականատես վկաները (տեսանյութ)

Իրավունք

Անցյալ տարի Լոռու «Մուշ» ռեստորանում սպանված փաստաբան Սամվել Շարբաթյանի գործով մեղադրանքը հիմնականում վկաների ցուցմունքներով է առաջադրվել, ըստ որի, երեք անձինք մեղադրվում են մեկ այլ անձի ապօրինի կյանքից զրկելու, դիտավորությամբ նրան խմբով սպանելու մեջ: Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, թե Սամվել Դիլոյանը, Արեն և Արտակ Վերանյանները դիտավորությամբ, գիտակցելով ու լրացնելով մեկը մյուսի գործողությունները, բազմաթիվ հարվածներ են հասցրել և ի վերջո սպանել Սամվել Շարբաթյանին: Դատարանում, սակայն, գործով անցնող երկու ականատես վկաների` հանգուցյալի քրոջ որդու` Հայկ Ասլիկյանի և հանգուցյալի ընկերոջ`«Մուշ» ռեստորանի սեփականատեր Էդվարդ Խլղաթյանի (որի ռեստորանում տեղի է ունեցել դեպքը) տևական հարցաքննության արդյունքում բացահայտվել է ճշմարտությունը:

Հատված ականատես վկա Էդվարդ Խլղաթյանի հարցաքննությունից:

Պաշտպան (ընթերցում է մեղադրական եզրակացությունից) - «Շուրջ 5-10 րոպե տևողությամբ սեռական բնույթի բարձրաձայն հայհոյանքներ տալով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, գիտակցելով ու լրացնելով (Սամվել Դիլոյանի մեղադրանքն է) Արտակ և Արեն Վերանյանների գործողությունները, բռունցքներով ու ոտքերով բազմաթիվ հարվածներով կոտրելով Շարբաթյանի դիմադրությունը` վերջինիս տապալել են գետնին…». դուք տեսե՞լ եք, որ Սամվել Դիլոյանը, Արտակ Վերանյանը և Արեն Վերանյանը Շարբաթյանին հարվածներով տապալեն գետնին:

Վկա- Ես դա չէի էլ կարող տեսնել: Իհարկե չեմ տեսել:

Պաշտպան- «Ապա շարունակելով ոտքերով հարվածել նրա մարմնի մասերին, այդ թվում գլխին…», նկատե՞լ եք դուք դա:

Վկա- Ոչ, չեմ նկատել:

Պաշտպան - «Վիճաբանությանը միջամտած Էդվարդ Խլղաթյանը Սամվել Շարբաթյանից հեռացրել է Սամվել Դիլոյանին, ով… », խնդրում եմ ասեք` Շարբաթյանից հեռացրել է Խլղաթյանը, այսինքն` Ձեր խոսքերից է: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա:

Վկա- Որտեղ որ Սամվել Շարբաթյանի վեճն էր գնում, հենց էդ տարածքից հեռացրել եմ Սամվել Դիլոյանին:

Պաշտպան-Այսինքն` տարածքից: Սամվել Շարբաթյանից Սամվել Դիլոյանին Դուք չեք հեռացրել:

Վկա-Ոչ: Էդ տարածքից:

Մեղադրող-Շարբաթյանի կողմից հայհոյանքներ լսե՞լ եք:

Վկա-Լսել եմ:

Մեղադրող-Իսկ մնացած տղաներից, մասնավորապես Սամվել Դիլոյանի կողմից հայհոյանքներ լսե՞լ եք:

Վկա-Չէ:

Մեղադրող- Սամվել Դիլոյանին Սամվել Շարբաթյանին հարվածելուց նկատե՞լ եք:

Վկա-Ոչ:

Մեղադրող- Արեն Վերանյանին որևէ մեկին հարվածելիս, հայհոյելիս նկատե՞լ եք:

Վկա-Չեմ տեսել հարվածելիս:

Հատված ականատես վկա Հայկ Ասլիկյանի հարցաքննությունից:

Դատավոր- Ձեր վերջնական դիրքորոշումը այն է, որ Ձեր քեռին ինքը առաջինը հարվածեց Արտակի դեմքին:

Վկա-Այո:

Դատավոր-Ի պատասխան Արտակ Վերանյանը Ձեր ներկայությամբ հարվածե՞ց Ձեր քեռուն, տեսա՞ք այդ պահը:

Վկա-Ոչ: Ներս գնալու պահին եմ տեսել, որ հարվածում ա, ու միանգամից ներս եմ գնացել:

Դատավոր-Դրսում կանգնած եք Դուք, Դիլոյան Սամվելը, Արտակը Վերանյանը և քեռին: Երկու անձ քաշքշում են իրար, վիճում են, քեռին էլ հարվածեց Արտակին: Իսկ Դիլոյան Սամվելը ի՞նչ էր անում:

Վկա-Փորձում էր ազատել:

Դատավոր-Ձեր քեռուն չի հարվածել Դիլոյանը:

Վկա-Ոչ:

Երկու ականատես վկաների դատարանում տված ցուցմունքների համադրությամբ, նաև նրանց նախաքննական ցուցմունքների մանրակրկիտ պարզաբանումներով հիմնավորվել է հետևյալը. դեպքի նախորդ օրը (2012 թ. նոյեմբերի 17-ին) Էդվարդ Խլղաթյանը զանգել է Սամվել Դիլոյանին և հայտնել, որ Վանաձոր է գալիս փաստաբան Սամվել Շարբաթյանը քրոջ աղջկա մասին նրա երկրպագուի` Արտակ Վերանյանի հետ զրուցելու նպատակով: Խլղաթյանն առաջարկել է Դիլոյանին հանդիպում կազմակերպել: Այդ ժամանակ Արեն և Արտակ Վերանյան եղբայրներն ու նրանց ընկեր Սամվել Դիլոյանը Վանաձորի «Էլդորադո» ռեստորանում են եղել, Խլղաթյանին Շարբաթյանի հետ միասին հրավիրել են այնտեղ: Հանդիպումն ու ծանոթությունը կայացել է, զրուցել, պայմանավորվածություն են ձեռք բերել, որ Արտակը մեկ ամիս չի անհանգստացնի Շարբաթյանի քրոջ աղջկան մինչև վերջինիս հոր Ռուսաստանից վերադառնալը:

Շարբաթյանն այդ օրը մնացել է Վանաձորում, գիշերել Խլղաթյանին պատկանող «Մուշ» համալիրում: Չնայած ռեստորանը չի աշխատում, բայց խոհարարն այնտեղ է եղել, և առավոտյան սեղան են պատրաստել: Շարբաթյանի խնդրանքով Խլղաթյանը զանգել ռեստորան է հրավիրել Դիլոյանին և Վերանյան եղբայրներին, Շարբաթյանն էլ քրոջ որդուն` Հայկ Ասլիկյանին է կանչել (ում քրոջը համակրում էր Արտակ Վերանյանը)` նրանց միմյանց հետ ծանոթացնելու համար:

Ռեստորանի սենյակում սեղանի շուրջ շատ ջերմ մթնոլորտ է եղել, ընթացքում Խլղաթյանը գուսան է հրավիրել: Ճաշկերույթը շարունակվել է մինչև երեկոյան ժամը 10-ը, որից հետո Շարբաթյանը ցանկություն է հայտնել Երևան վերադառնալու: Խլղաթյանը տաքսի է պատվիրել, բայց Դիլոյանն ասել է, որ անհարմար է քեռուն տաքսիով ճանապարհել: Ինչ-որ մարդկանց են զանգել, պայմանավորվել, որ գան Շարբաթյանին մեքենայով տանեն Երևան: Ապա դուրս են եկել նրան ճանապարհելու: Հրաժեշտ տալիս սենյակում մթնոլորտը հանգիստ, խաղաղ է եղել: Մինչև վերջին պահն էլ Դիլոյանն ու Վերանյանը Շարբաթյանին «քեռի ջան»-ով են դիմել, ուստի Խլղաթյանը, ոչ մի վատ հետևանք չկասկածելով, նրանց հետ դուրս չի եկել ճանապարհելու, գուսանի հետ մնացել է սենյակում:

Զրուցելով միջանցքով անցնելով` բակ են դուրս եկել Դիլոյանը, Արտակ Վերանյանն ու Շարբաթյանը (Արեն Վերանյանը դեպքից 2-3 ժամ առաջ արդեն գնացել էր ռեստորանից): Հայկը նրանցից հետ ընկած է գնալիս եղել: Նրանց հետևից դուրս գալով բակ` տեսել է, որ քեռին ու Արտակ Վերանյանը վիճաբանում են: Ինքը Դիլոյանի հետ միջամտել, փորձել է ազատել նրանց: Ապա տեսնելով, թե ինչպես է քեռին հայհոյել ու հարվածել Արտակ Վերանյանի դեմքին` անմիջապես ներս է գնացել Խլղաթյանին օգնության կանչելու:

Խլղաթյանն էլ, դուրս գալով, բակում մթության մեջ նշմարել է մարդկանց` մեկին` ընկած, մյուսին` նրա վրա թեքված, երրորդին` մի կողմ կանգնած: Հաղթանդամ մարմնով մյուս կանգնածին մի կողմ է տարել և տեսել, որ Դիլոյանն է: Արդեն լույսի տակ իր դիմաց նկատել է նաև Արեն Վերանյանին: Ընկածի ու նրա վրա թեքվածի գործողությունները մթության մեջ չի կարողացել տարբերակել, բայց նրանց կողմից քաշքշոցի ձայներ է լսել` «ոնց որ բաց ձեռով խփես կոժեննի կուրտկին», փոխադարձ հայհոյանքներ, որոնց մեջ հստակ լսել է Շարբաթյանի ձայնը: Անձամբ Արտակ Վերանյանին վիճաբանության պահին չի ճանաչել, հետո է խոսակցություններից իմացել, որ ընկածի վրա թեքվածը նա է եղել: «Մեկը ըկնկածի վրա էր, վիճում են, բնական բան ա' քաշքշում են կամ իրար խփում են, էդ մթության մեջ ես չէի կարա տեսնեմ որևէ մեկի գործողությունը կոնկրետ ինչ ա: Բնականաբար վեճն եմ լսել, հայհոյանքներ եմ լսել, ամրակազմին հեռացրել եմ մի կողմ, թե ընդեղ ովքեր մնացին, ես ենթադրել եմ, որ մեկը նրանցից Սամվելն ա Շարբաթյան, էն երկուսին չէի կարող կոնկրետ ասել, հետագայում ա պարզվել, որ Արտակն ա եղել, երրորդը մինչև հիմի ես չգիտեմ թե ով ա եղել»,-պատմում է վկա Էդվարդ Խլղաթյանը:

Հետո նա զայրացել, ասել է` «իմ օջախում սենց բան արեցիք, հլա բոլորդ էլ գնացեք, վաղը առավոտ կգաք, հլա տեսնենք' էս ինչ արեցիք»:

Այդ ընթացքում մեքենա է եկած եղել, թողել հեռացել են: Տեսնելով Շարբաթյանին ընկած` Խլղաթյանը խնդրել է շտապօգնություն զանգեն: Նրան տեղափոխել են ներս ու տեսել, որ արդեն կենդանի չէ: Խլղաթյանը զանգել է Դիլոյանին, պահանջել, որ «գան տեր կանգնեն»: Չեն եկել, Դիլոյանի հեռախոսն էլ դարձել է անհասանելի: Հետո եկել են ոստիկանությունից ու ներկաներին տարել բաժին:

Վկա Հայկ Ասլիկյանն էլ իր տեսած վերջին դրվագն է պատմում. «Տեսադաշտում արդեն մենակ քեռիս էր, քեռուս մոտ էի գնում, արդեն իրանից հեռացող մարդիկ էի տեսնում, կոնկրետ չեմ տեսել ովքեր էին հեռանում, բայց մինչև ներս մտնելը որ գիտեմ 2-ով դուրսն են եղել (Դիլոյանն ու Արտակ Վերանյանը), դրանից եզրակացնելով` կարամ ասեմ, որ իրանք են եղել, բայց արդեն տեսել եմ քեռիս ընկած ա, քեռուս մոտ եմ գնացել»:

Ականատես վկաները դեպքի վայրում ուրիշ անձանց էլ են տեսել` 4-5 հոգու, որոնցից ոչ ոք որևէ գործողություն չի կատարել:

Դատաքննության սկզբում պաշտպանական կողմը դատարանի ուշադրությունը հրավիրեց նախաքննական մարմնի կողմից այդ անձանց ինքնությունը «միտումնավոր» չբացահայտելու հանգամանքին` չնայած որ իրավապահներն ունեցել են այդ հնարավորությունը: Ուստի` դատավարության ընթացքում պաշտպանական կողմն ինքն է բացահայտելու նշված 4 ականատես վկաներին:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի երկրներից Ուկրաինայի համար ևս 2 մլրդ դոլար կխնդրի. BloombergԳերտերությունների առճակատման աստիճանը հասել է սահմանագծին. ԼուկաշենկոՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումՖրանսիայում վերջին շաբաթների անկարգությունների ժամանակ ձերբակալվել է գրեթե 5000 մարդԱՄՆ-ում արդեն ավելի քան 57 միլիոն ամերիկացի քվեարկել է վաղաժամկետ կամ էլեկտրոնային փոստովՀայաստանն ու ԱՄԷ-ն մտադիր են խորացնել էներգետիկ համագործակցությունըՀՀ ԱՆ-ն մանրամասներ է հայտնել Ուշիի ոլորաններում ավտովթարի տուժածների վիճակի մասինՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԵթե Թրամփը Պուտինին հրավիրի G20-ի գագաթնաժողովին, Ուկրաինան պետք է մասնակցի քննարկմանը. ՄերցԽանջյան փողոցի նորոգման պատճառով նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 1-ը կայանման սահմանափակում կգործիՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինԱգարակի 51-ամյա բնակիչը կալանավորվել է. Օգտագործում և իրացնում էր թմրամիջոցԱդրբեջանն անցանկալի անձ է հայտարարել իրանցի 14 քաղաքական, կրոնական գործիչների և լրագրողներիՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովՀայաստանի դեսպանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ-ի կողմից՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդման համարՎանաձորում հարևանների վեճն ավարտվել է մահվամբ․ ոստիկան է հոսպիտալացվելԻսրայելի ֆինանսների նախարարությունում զարմացել են ռազմական օգնությունը դադարեցնելու մասին Թրամփի հայտարարությունից8 զոհ, 3 վիրավոր․ խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումԱրտահերթ ընտրությունների համար 1 մլրդ դոլար է պետք․ Փաշինյանը չի կարող փողոցային պայքար գեներացնելԷլմիրա Կարապետյանը՝ աշխարհի փոխչեմպիոնԱՄՆ-ը 2026 թվականի վերջին կդադարեցնի օգնություն տրամադրել Իսրայելին. ԹրամփՀուղարկավորություններ հնարավոր են նաև` առանց Վահագն Խաչատուրյանի մասնակցության. Էդգար ՂազարյանՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրԵՄ մաքսային համակարգում հայկական ապրանքների արտոնությունները կարտացոլվեն այսօր երեկոյան․ ԱԳՄԱՀՀ անվտագությունը զոհաբերում են հանուն տնտեսության․ ԿարապետյանՄոսկվա ինձ հրավիրելը նույնքան անիմաստ է, որքան Պուտինին՝ Կիև․ ԶելենսկիՄհեր Գրիգորյանը մասնակցել է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստին․ քննարկվել են շուրջ չորս տասնյակ հարցերՄեր թիրախն է վիզաների ազատականացումն ունենալ 2029-ին. ՓաշինյանՑավոք, այս հակամարտություններից յուրաքանչյուրում լուրջ սրացում են հասունանում․ ԶաքարյանՀայաստանի քաղաքացիները պիտի որոշեն՝ մնա՞լ ԵԱՏՄ-ի մեջ, թե՞ ԵՄ-ին անդամակցել. վարչապետՀուե. Վիետնամի կայսերական քաղաքըԽառը խփում էին իրար․ 3-4 հոգով ինձ ծեծում էին, ես էլ խփել եմ՝ ընկել է գետնին, խայտառակություն էր. ՄնացականյանՈ՛չ ուժ կա, ո՛չ ռեսուրս, բոլորը հոգնել են․ Լուկաշենկո. ՀՀ նախագահի աշխատակազմին՝ 1 մլրդ 794 մլն դրամՀայաստանի ազատագրության բոլոր խորհրդանիշները իշխող դրածոների և նրանց տերերի աչքի փուշն են. ԱյվազյանԱդրբեջանը ՌԴ-ին կփոխանցի իր երկրում ռուսաստանցիների տվյալներըP.Diddy-ին կրկին ավելի շուտ կազատվի բանտից․ հայտնի է նոր ամսաթիվըՊատասխանեցի Euronews-ի հարցերին. Փաշինյան1000-ամյա պատմությամբ ոսկե կախազարդ․ ինչ են պարզել մասնագետներըՎարչաբենդի պարային խմբում եք հանդես եկել, առաջիկայում համերգներ նախատեսվա՞ծ են. ՂազարյանՏարվա սկզբից ի վեր Մարոկկոն կանխել է անօրինական միգրացիայի ավելի քան 58,000 փորձ115 միլիոն տարվա գաղտնիք․ դինոզավրի ոսկորներում հայտնաբերվել է հեմոգլոբինՀԱՊԿ-ը հույս ունի ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանՔննարկվել է ՀՀ-ԵՄ հարաբերություններին և համատեղ ծրագրերի ընթացքին վերաբերող հարցերՀոդվածը էական նշանակություն չունի. ՔԿ նախագահը՝ զինծառայողների մահվան դեպքերի մասին (տեսանյութ) Պեսկովը նշել է, որ անվտանգության երաշխիքները կլինեն ԱՄԷ-ում կայանալիք բանակցությունների թեմաներից մեկըՈւկրաինայում բրիտանացիներին թույլ կտա՞ն կրակել․ Լավրովի զգուշացում, թուրք-կորեական միջուկային կապՎարույթը նոր ենք ստացել. ՔԿ նախագահը Հայկ Սարգսյանի վերաբերյալ գործի մասին (տեսանյութ) ՔԿ նախագահը հունից դուրս եկավ Ծառուկյանի դստեր՝ անձնականը հրապարակելու լրագրողի հարցից (տեսանյութ) Պեսկովը անհնար է անվանել Եվրոպայի մասնակցությունը Աբու Դաբիի բանակցություններին
Ամենադիտված