Նստել է ավտոմեքենան, հետո նկատել, որ ուրիշ վայր են տանում
Իրավունք
Դեկտեմբերի 1-ին ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները բաժին են հրավիրել 1980 թ. ծնված Ալվարդ Գ.-ին: Նա հաղորդում է տվել, որ նոյեմբերի 30-ին` ժամը 20.00-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 34 հասցեի դիմաց իրեն է մոտեցել «Օպել» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդի և ուղևորի հետ գումարը և վայրը պայմանավորվելուց հետո նստել է ավտոմեքենա, սակայն նկատելով, որ ուրիշ վայր են տանում, փորձել է իջնել, սակայն ուղևորը բռնել է ձեռքը և մատից հանել ոսկյա մատանին, որից հետո ինքը ձեռքը թողել է և ավտոմեքենայից ընկել:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ավտոմեքենայի վարորդը 1990թ. ծնված Նվեր Գ.-ն է, իսկ ուղևորը` ավտոմեքենայի սեփականատեր, 1991թ. ծնված Հարություն Մ.-ն, որոնք ժամը 20.30-ին նշված փողոցից բերման են ենթարկվել:
Կատարվում է նախաքննություն:


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)