Օդանավակայանի ավտոկանգառում ուղեբեռ գողացողը հայտնաբերվել է
Իրավունք
Դեկտեմբերի 4-ին` ժամը 20.00-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին է դիմել 1988թ. ծնված Ստեփան Ս.-ն և հայտնել, որ նոյեմբերի 28-ին` ժամը 20.20-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ժամանել է ՀՀ և «Զվարթնոց» օդանավակայանի անվճար ավտոկանգառում անհայտ պայմաններում կորցրել իր մի ուղեբեռը:
Ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ճամպրուկը գողացել է 1990թ. ծնված Ավետիք Մ.-ն, որը դեկտեմբերի 4-ին` ժամը 23.50-ին, իր տնից բերման է ենթարկվել «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է քննություն:


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)