Նկուղում զենք-զինամթերք է հայտնաբերվել
Իրավունք
Դեկտեմբերի 4-ին` ժամը 18.40-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևանի Ֆրունզեի փողոցի թիվ 4/1 շենքում գտնվող մի նկուղում պայթուցիկ նյութ է հայտնաբերել:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է արկի պայթուցիչ, 93 կապսուլ դետոնատոր, «Կարաբին» հրացանի 7.62 մմ տրամաչափի 1 փամփուշտ, ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 3 փամփուշտ, 3 դատարկ պայթուցիչ, 7.62 մմ տրամաչափի փամփուշտի 5 գնդակ և 59 պատիճ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ