Մարդու իրավունքների պաշտպանը ճնշվել է Արսեն Բաբայանից
Իրավունք
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դատարանների գործունեության վերաբերյալ իր զեկույցի ներկայացմանը թույլ չի տվել մասնակցել ՀՀ Դատական դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանին, պնդելով, որ նրա ներկայությունը ճնշում է իրեն: Այդ մասին Lurer.com-ի հետ զրույցում ասաց պարոն Բաբայանը, նշելով, որ ՄԻՊ-ի պատճառաբանությունը, թե մասնակցում են միայն լրատվամիջոցների ներկայացուցիչներ, լուրջ չէ: Ինքը զեկույցի վերաբերյալ բազմաթիվ հարցադրումներ ուներ, ինչից խուսափելով, հավանաբար, պաշտպանը դուրս հրավիրեց Բաբայանին:
Ի դեպ, նախքան զեկույցի հրապարակումը Բաբայանին տեսնելով միջանցքում` մարդու իրավունքների պաշտպանը հայտարարել է, որ ինքը ճնշվում է նրա ներկայությունից, իսկ ՄԻՊ-ին ճնշելը քրեորեն հետապնդելի արարք է:
Զարմանալի է, թե ինչից է ճնշվում պարոն Անդրեասյանը, այն դեպքում, երբ կարող էր պատասխանել զեկույցին վերաբերվող հարցերին և առավել հիմնավոր դարձնել տպավորությունը, թե փորձում է պայքարել դատարաններում առկա արատների դեմ:

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ