Unicode կոնսորցիումը խնդրել է ռուսական ռուբլու խորհրդանիշի փոխարեն չօգտագործել հայերեն «Ք»-ը տառը
Ռուսաստան
Unicode-ը դիմել է ՌԴ կենտրոնական բանկին հայկական այբուբենի 36-րդ տառը `«Ք»-ն (U+0554), չօգտագործել ռուբլու նշանի համար: Այն առաջին հայացքից նման է ռուսական արժույթի նշանին: Lenta.ru-ի փոխանցմամբ` այս մասին նշված է կոնսորցիումի հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի բանկը դեկտեմբերի 11-ին պաշտոնապես հաստատել է ռուսական դրամի գրաֆիկական նկարագիրը:
Բանկն այս նշանը կկիրառի արդեն մյուս տարվանից: Նշանի ընտրությունն իրականացվել է բաց քվեարկությամբ՝ բանկի կայքէջի միջոցով: Քվեարկությանը մասնակցել է ավելի քան 280 հազար մասնակից, որոնց 61 տոկոսը քվեարկել է այս տարբերակի օգտին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)