Մոսկվայում քրեական հեղինակությունների և ոստիկանության միջև հրաձգությունից հայ է սպանվել
Ռուսաստան
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Lurer.com-ը, Մոսկվայում նախօրեին ոստիկանության և քրեական աշխարհի ներկայացուցիչների միջև տեղի ունեցած փոխհրաձգությունից զոհվել էր 1 քրեական հեղինակություն և ձերբակալվել օրենքով գող վրացի Ռեզո Բուխնիկաշվիլին` Պեցո մականունով:
Այժմ հայտնի է դարձել, որ դեկտեմբերի 12-ին հրաձգության հետևանքով զոհված քրեական հեղինակությունը ՀՀ քաղաքացի է եղել. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը` հղում կատարելով Մոսկվայի ՆԳՆ քաղաքային վարչությանը:
Ենթադրյալ հանցագործների թիվը 4-ն է եղել, որոնցից 2-ը վիրավորվել են, ազգությամբ վրացի օրենքով գողը ձերբակալվել է, իսկ ՀՀ քաղաքացին, ում անունը չի հրապարակվում, ստացած վնասվածքներից մահացել է:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)