ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի երկրներից Ուկրաինայի համար ևս 2 մլրդ դոլար կխնդրի. Bloomberg Գերտերությունների առճակատման աստիճանը հասել է սահմանագծին. Լուկաշենկո Ռուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակում Ֆրանսիայում վերջին շաբաթների անկարգությունների ժամանակ ձերբակալվել է գրեթե 5000 մարդ ԱՄՆ-ում արդեն ավելի քան 57 միլիոն ամերիկացի քվեարկել է վաղաժամկետ կամ էլեկտրոնային փոստով Հայաստանն ու ԱՄԷ-ն մտադիր են խորացնել էներգետիկ համագործակցությունը ՀՀ ԱՆ-ն մանրամասներ է հայտնել Ուշիի ոլորաններում ավտովթարի տուժածների վիճակի մասին Վերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատար Եթե Թրամփը Պուտինին հրավիրի G20-ի գագաթնաժողովին, Ուկրաինան պետք է մասնակցի քննարկմանը. Մերց Խանջյան փողոցի նորոգման պատճառով նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 1-ը կայանման սահմանափակում կգործի Ռուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերին Ագարակի 51-ամյա բնակիչը կալանավորվել է. Օգտագործում և իրացնում էր թմրամիջոց 

Շարբաթյանի սպանության գործով վկային ուղղորդել, թելադրել են (տեսանյութ)

Իրավունք

Փաստաբան Շարբաթյանի սպանության գործով խմբակային խուլիգանության և խմբակային սպանության հոդվածներով մեղադրանք է առաջադրված երեք անձի՝ Սամվել Դիլոյանին և Արեն ու Արտակ Վերանյան եղբայրներին: Եվ ներկայիս մեղադրանքով օրենքը պատիժ է նախատեսում մինչև ցմահ ազատազրկում: Սամվել Դիլոյանն ու Արեն Վերանյանը, սակայն, մեղսագրվող արարքում իրենց մեղավոր չեն ճանաչում: Դեպքի հաջորդ օրը Վերանյան եղբայրներից Արտակն է ներկայացել իրավապահներին և խոստովանական ցուցմունք տվել, որ ինքն է հարվածել Շարբաթյանին և գազային ատրճանակով կրակել նրա ուղղությամբ, նաև ներկայացրել է նշված ատրճանակը:

Շարբաթյանի գործով մեղադրանքն առաջադրվել է հիմնականում վկաների ցուցմունքների հիման վրա, այնինչ վկաներն իրենք են մեղադրանքից տարբեր՝ այլ իրողություն ներկայացնում դատարանում` միաժամանակ հիմնավորելով, թե ինչու և ինչ հանգամանքներում են իրենց անունից կամ իրենց փոխարեն գրվել խիստ մեղադրական բովանդակությամբ նախաքննական այդ ցուցմունքները, որոնք էլ դրվել են մեղադրանքի հիմքում: Դատարանում քայլ առ քայլ բացահայտվող ճշմարտությամբ հիմնավորվում է, որ Սամվել Դիլոյանն ու Արեն Վերանյանն իսկապես առնչություն չունեն սպանության դեպքի հետ:

Դատակոչված երկու կարևոր ականատես վկաները` հանգուցյալի քրոջ որդին՝ Հայկ Ասլիկյանն, ու հանգուցյալի ընկերը՝ Էդվարդ Խլղաթյանը, ում ռեստորանում տեղի է ունեցել դեպքը, երկուսն էլ հրաժարվել են իրենց նախաքննական մեղադրող ցուցմունքներից: Նրանց՝ դատարանում տված ցուցմունքները Lurer.com-ն արդեն հրապարակել է:

Վկա Հայկ Ասլիկյանի հիմնավորմամբ` նախաքննական ցուցմունքներում իր կողմից շարադրված դեպքի նկարագրությունը, թե Դիլոյանն ու Վերանյան եղբայրները երեքով` ձեռքերի ու ոտքերի բազմաթիվ հարվածներով ծեծելով սպանել են իր քեռուն, չի համապատասխանում իրականությանը: Պարզապես քննիչի ուղորդմամբ իր առաջին ցուցմունքում այդպես ներկայացնելով դեպքը և այնուհետև նրա կողմից անընդհատ նախազգուշացվելով ցուցմունքից հրաժարվելու դեպքում պատասխանատվության ենթարկվելու մասին` ամեն անգամ նույն ուղորդված ցուցմունքն է պնդել: Վկան, դատարան ներկայանալով արդեն փաստաբանի հետ, վերջինիս կողմից տեղեկացված էր այն օրենդրական նորմին, որ մինչև դատաքննության ավարտը ճիշտ ցուցմունքներ տալու և նախկին սուտ ցուցմունքներից հրաժարվելու դեպքում կազատվի քրեական պատասխանատվությունից: Ի դեպ, փաստաբանը վկա Հայկ Ասլիկյանի կողմից գործում ներգրավվել է փետրվարից, և դրանից հետո նրա ներկայությամբ մեղադրյալ Սամվել Դիլոյանի հետ առերես հարցաքննության ժամանակ վկան արդեն մասնակի հրաժարվել էր իր տված նախկին ցուցմունքներից:

Դատարանում Հայկ Ասլիկյանի հարցաքննության ժամանակ պաշտպան Ռուբեն Հակոբյանը հարց ուղղեց վկային, թե ամբաստանյալ Սամվել Դիլոյանին իր հետ ծանոթացնելիս ինչպես են ներկայացրել նրան: Վկան պատասխանեց, որ անունով են ներկայացրել` Սամվել, իսկ ազգանունը սեղանի շուրջ խոսակցություններից է իմացել: Ինքը նրան դիմել է Սամվել կամ Դիլոյան ձևով: Պաշտպանի հարցին` նրա անունը Սամվելիկ ձևով լսե՞լ է, որ ցուցմունքում գրել է Սամվելիկ, վկան պատասխանեց, որ չի լսել:

Պաշտպան Հակոբյանը արձանագրեց, որ ամբաստանյալ Սամվել Դիլոյանին վկային ներկայացրել են որպես Սամվել, վկան նրան դիմել է Սամվելով, բայց իրենից տարիքով մարդու մասին ցուցմունքում գրում է «Սամվելիկ»: «Դիլոյան Սամվելին քաղաքում Սամվելիկ կարող են դիմել մեկ կամ երկու հոգի»,- նշեց պաշտպան Հակոբյանը` նաև սրանով հիմնավորելով, որ թելադրել, ուղորդել են ականատես վկայի նախաքննական ցուցմունքները:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի երկրներից Ուկրաինայի համար ևս 2 մլրդ դոլար կխնդրի. BloombergԳերտերությունների առճակատման աստիճանը հասել է սահմանագծին. ԼուկաշենկոՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումՖրանսիայում վերջին շաբաթների անկարգությունների ժամանակ ձերբակալվել է գրեթե 5000 մարդԱՄՆ-ում արդեն ավելի քան 57 միլիոն ամերիկացի քվեարկել է վաղաժամկետ կամ էլեկտրոնային փոստովՀայաստանն ու ԱՄԷ-ն մտադիր են խորացնել էներգետիկ համագործակցությունըՀՀ ԱՆ-ն մանրամասներ է հայտնել Ուշիի ոլորաններում ավտովթարի տուժածների վիճակի մասինՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԵթե Թրամփը Պուտինին հրավիրի G20-ի գագաթնաժողովին, Ուկրաինան պետք է մասնակցի քննարկմանը. ՄերցԽանջյան փողոցի նորոգման պատճառով նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 1-ը կայանման սահմանափակում կգործիՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինԱգարակի 51-ամյա բնակիչը կալանավորվել է. Օգտագործում և իրացնում էր թմրամիջոցԱդրբեջանն անցանկալի անձ է հայտարարել իրանցի 14 քաղաքական, կրոնական գործիչների և լրագրողներիՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովՀայաստանի դեսպանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ-ի կողմից՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդման համարՎանաձորում հարևանների վեճն ավարտվել է մահվամբ․ ոստիկան է հոսպիտալացվելԻսրայելի ֆինանսների նախարարությունում զարմացել են ռազմական օգնությունը դադարեցնելու մասին Թրամփի հայտարարությունից8 զոհ, 3 վիրավոր․ խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումԱրտահերթ ընտրությունների համար 1 մլրդ դոլար է պետք․ Փաշինյանը չի կարող փողոցային պայքար գեներացնելԷլմիրա Կարապետյանը՝ աշխարհի փոխչեմպիոնԱՄՆ-ը 2026 թվականի վերջին կդադարեցնի օգնություն տրամադրել Իսրայելին. ԹրամփՀուղարկավորություններ հնարավոր են նաև` առանց Վահագն Խաչատուրյանի մասնակցության. Էդգար ՂազարյանՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրԵՄ մաքսային համակարգում հայկական ապրանքների արտոնությունները կարտացոլվեն այսօր երեկոյան․ ԱԳՄԱՀՀ անվտագությունը զոհաբերում են հանուն տնտեսության․ ԿարապետյանՄոսկվա ինձ հրավիրելը նույնքան անիմաստ է, որքան Պուտինին՝ Կիև․ ԶելենսկիՄհեր Գրիգորյանը մասնակցել է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստին․ քննարկվել են շուրջ չորս տասնյակ հարցերՄեր թիրախն է վիզաների ազատականացումն ունենալ 2029-ին. ՓաշինյանՑավոք, այս հակամարտություններից յուրաքանչյուրում լուրջ սրացում են հասունանում․ ԶաքարյանՀայաստանի քաղաքացիները պիտի որոշեն՝ մնա՞լ ԵԱՏՄ-ի մեջ, թե՞ ԵՄ-ին անդամակցել. վարչապետՀուե. Վիետնամի կայսերական քաղաքըԽառը խփում էին իրար․ 3-4 հոգով ինձ ծեծում էին, ես էլ խփել եմ՝ ընկել է գետնին, խայտառակություն էր. ՄնացականյանՈ՛չ ուժ կա, ո՛չ ռեսուրս, բոլորը հոգնել են․ Լուկաշենկո. ՀՀ նախագահի աշխատակազմին՝ 1 մլրդ 794 մլն դրամՀայաստանի ազատագրության բոլոր խորհրդանիշները իշխող դրածոների և նրանց տերերի աչքի փուշն են. ԱյվազյանԱդրբեջանը ՌԴ-ին կփոխանցի իր երկրում ռուսաստանցիների տվյալներըP.Diddy-ին կրկին ավելի շուտ կազատվի բանտից․ հայտնի է նոր ամսաթիվըՊատասխանեցի Euronews-ի հարցերին. Փաշինյան1000-ամյա պատմությամբ ոսկե կախազարդ․ ինչ են պարզել մասնագետներըՎարչաբենդի պարային խմբում եք հանդես եկել, առաջիկայում համերգներ նախատեսվա՞ծ են. ՂազարյանՏարվա սկզբից ի վեր Մարոկկոն կանխել է անօրինական միգրացիայի ավելի քան 58,000 փորձ115 միլիոն տարվա գաղտնիք․ դինոզավրի ոսկորներում հայտնաբերվել է հեմոգլոբինՀԱՊԿ-ը հույս ունի ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանՔննարկվել է ՀՀ-ԵՄ հարաբերություններին և համատեղ ծրագրերի ընթացքին վերաբերող հարցերՀոդվածը էական նշանակություն չունի. ՔԿ նախագահը՝ զինծառայողների մահվան դեպքերի մասին (տեսանյութ) Պեսկովը նշել է, որ անվտանգության երաշխիքները կլինեն ԱՄԷ-ում կայանալիք բանակցությունների թեմաներից մեկըՈւկրաինայում բրիտանացիներին թույլ կտա՞ն կրակել․ Լավրովի զգուշացում, թուրք-կորեական միջուկային կապՎարույթը նոր ենք ստացել. ՔԿ նախագահը Հայկ Սարգսյանի վերաբերյալ գործի մասին (տեսանյութ) ՔԿ նախագահը հունից դուրս եկավ Ծառուկյանի դստեր՝ անձնականը հրապարակելու լրագրողի հարցից (տեսանյութ) Պեսկովը անհնար է անվանել Եվրոպայի մասնակցությունը Աբու Դաբիի բանակցություններին
Ամենադիտված