ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի երկրներից Ուկրաինայի համար ևս 2 մլրդ դոլար կխնդրի. Bloomberg Գերտերությունների առճակատման աստիճանը հասել է սահմանագծին. Լուկաշենկո Ռուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակում Ֆրանսիայում վերջին շաբաթների անկարգությունների ժամանակ ձերբակալվել է գրեթե 5000 մարդ ԱՄՆ-ում արդեն ավելի քան 57 միլիոն ամերիկացի քվեարկել է վաղաժամկետ կամ էլեկտրոնային փոստով Հայաստանն ու ԱՄԷ-ն մտադիր են խորացնել էներգետիկ համագործակցությունը ՀՀ ԱՆ-ն մանրամասներ է հայտնել Ուշիի ոլորաններում ավտովթարի տուժածների վիճակի մասին Վերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատար Եթե Թրամփը Պուտինին հրավիրի G20-ի գագաթնաժողովին, Ուկրաինան պետք է մասնակցի քննարկմանը. Մերց Խանջյան փողոցի նորոգման պատճառով նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 1-ը կայանման սահմանափակում կգործի Ռուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերին Ագարակի 51-ամյա բնակիչը կալանավորվել է. Օգտագործում և իրացնում էր թմրամիջոց 

Շարբաթյանի գործում քննիչը ցուցմունքներ է ավելացրել վկայի անունից (տեսանյութ)

Իրավունք

Շարբաթյանի գործով դատարանում հարցաքննված ականատես վկա Էդվարդ Խլղաթյանը նույնպես հրաժարվել է իր նախաքննական մեղադրող ցուցմունքներից: Նախաքննության փուլում Խլղաթյանի անունից գրված ցուցմունքները, որոնց արդյունքում են նաև երեք անձինք հայտնվել ամբաստանյալի աթոռին, պարզվում է՝ հետաքրքիր բովանդակային զարգացումներ ունեն: Նախ դրանք բոլորը գրված են քննիչի ձեռքով, նրա անընթեռնելի ձեռագրով: Ցուցմունքների վերջում, չնայած վկան իր ձեռքով է գրել՝ կարդացի, ճիշտ է, որի համար ստորագրում եմ, բայց ինչպես Խլղաթյանը նշեց դատարանում, իրականում անձամբ չի կարդացել իր անունով գրված ցուցմունքները՝ «վստահելով քննիչին», միայն ստորագրել է դրանց տակ:

Խլղաթյանի անունից գրված առաջին նախաքննական ցուցմունքում դեպքի հանգամանքների նկարագրության մեջ նշված չէ, թե Խլղաթյանը տեսել է ինչ-որ մեկին՝ Շարբաթյանին հարվածելիս ու կրակելիս: Արեն Վերանյանի մասին էլ ասված է, որ Խլղաթյանը տեսել է նրան մի պահ, իրեն շատ մոտ կանգնած, բայց պասիվ վիճակում: Խլղաթյանը Սամվել Դիլոյանին և Արտակ Վերանյանին մի կողմ է քաշել, նրանց պահել, որ վիճաբանությունը կռվի չվերածվի: Միայն լսել է, թե իբր Դիլոյանը գոռացել, «հրահանգներ» է տվել ռեստորանի բակում հավաքված ամբոխին՝ մոտ 10 հոգու, որ հարվածեն, խփեն Շարբաթյանին, քանի որ նա մայր է հայհոյել: Խլղաթյանի հաջորդ ցուցմունքներում Դիլոյանին վերագրված «հրահանգավորմանը» ավելացվել են բառեր՝ «խփեք դրան», «սպանեք», «սատկացեք»: Այդ բառերից բացի՝ Խլղաթյանի ցուցմունքներում դեպքի նկարագրությունն էլ է աստիճանաբար զարգացվել ու լրացվել: Արդեն շարադրվել է, թե Խլղաթյանը «խփոցի» ձայներ է լսել, հայհոյանքներ, թե 3-4 հոգի ընկած դիրքում «քացահարել են» Շարբաթյանին, որն էլ դեմքը ձեռքերով փակած պաշտպանվել է: Վերջին ցուցմունքներում էլ Խլղաթյանի անունից «հստակ» ասված է, թե Դիլոյանը կռվել է Շարբաթյանի հետ, մյուս երկուսի դեմքերը Խլղաթյանը չի տեսել, չի իմացել ովքեր են, հետագայում վկա Հայկ Ասլիկյանի խոսքերից հասկացել է, որ Արտակ և Արեն Վերանյաններն են եղել: Ապա Խլղաթյանի անունից որպես ՙ«փաստ» է նշվել, որ նա տեսել է «նշված անձանց» Շարբաթյանին ծեծելիս, թե ով քանի անգամ կամ որ մասերին է խփել, Խլղաթյանի անունից որևէ բան չի նշվել:

Դատարանում Խլղաթյանն ասաց, որ իր ցուցմունքներում քննիչն «ինչ-որ բաներ է շեղել»: Ինքը ցուցմունքներն ստորագրելիս՝ տեսնելով, որ որոշ բաներ համապատասխանում են իրականությանը, մանրամասն չի կարդացել, միայն վերջում քննիչի թելադրանքով իր ձեռագրով ավելացրել է՝ գրված է իմ բառերից, կարդացի, որի համար ստորագրում եմ: Կոնկրետ Դիլոյանին վերագրված' «խփեք դրան, սպանեք դրան» բառերն իրենը չեն, քննիչն ավելացրել է դրանք իր կողմից: «Քննիչի ավելացրած բառերն են»,-դատարանում հայտարարեց Խլղաթյանը: Մյուս արտահայտությունները, թե ընկած դիրքում ձեռքերով, ոտքերով հարվածել են Շարբաթյանին, որն էլ ձեռքերով փորձել է պաշտպանվել, նույնպես Խլղաթյանը չի ասել քննիչին: «Նմանատիպ զրույց եղել ա, նախ ես Ասլիկյանի զրույցներից եմ լսել, քննիչը նույնը գրել ա»,-ասաց վկան:

Ուշագրավ է, որ նախաքննության փուլում մեղադրյալ Սամվել Դիլոյանի հետ առերեսման ժամանակ Խլղաթյանի տված ցուցմունքներն ամբողջությամբ տարբերվում են դրանից առաջ և հետո տրված նրա ցուցմունքներից: Այդ առերեսման ժամանակ (ինչպես և դատարանում) Խլղաթյանն ասել է, որ ոչ մեկին Շարբաթյանին խփելիս չի տեսել, սպառնալիքներ չի լսել: Բայց առերես հարցաքննությունից հետո լրացուցիչ հարցաքննության ժամանակ նրա անունից նույն սկզբնական ցուցմունքներն են գրվել: Այսինքն՝ այն ցուցմունքները, որոնք տրվել են վկայի, մեղադրյալի և նրա փաստաբանի ներկայությամբ առերեսման ժամանակ, և բոլորն են տեսել՝ ինչ է ասվում, և ինչ է գրվում, տառացի արձանագրվել են, իսկ այն ցուցմունքները, որոնք գրի են առնվել Խլղաթյանի անվամբ ոչ իր ձեռագրով, առերեսումից առաջ ու հետո, լրիվ այլ բովանդակություն են ստացել:

Էդվարդ Խլղաթյանի ցուցմունքների հետ կապված մի քանի հետաքրքիր հանգամանք էլ կա: Դեպքի օրը Խլղաթյանը ոստիկանության բաժին է բերվել որպես կասկածյալ: Նրա հետ միասին բերման է ենթարկվել նաև որդին: Մինչև Խլղաթյանի հարցաքննության ավարտը որդուն պահել են բաժնում՝ մինչև առավոտ: Դեպքի հաջորդ օրն էլ ոստիկանները խուզարկել են Խլղաթյանի տունը: Զարմանալի է, որ Շարբաթյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրգործի շրջանակում իրականացված խուզարկությունը կատարվել է թմրամիջոց հայտնաբերելու համար: Վկան ինքն էլ չհերքեց, որ դա ճնշման մարտավարություն է՝ ավելացնելով, որ այն հենց առաջին օրվանից էր սկսվել, երբ իր ռեստորանը փակեցին: «Պլոմբեցին, ընդեղ բավականին իրեր փչացան, հետո որ բացեցին, մտնել չէր ըլնում գարշահոտությունից: Մինչև էդ՝ էղածը սաղ չփացավ, հոտերն ընկավ ռեստորան»:՚ Երկար ձգձգելուց հետո իրավապահները Խլղաթյանի ռեստորանը բացել են 15 օր հետո, երբ նա արդեն հարցաքննվել էր:

Դատավոր-Ձեր օբյեկտում, Դուք նշեցիք՝ դա Ձեր տունն եք համարում, սպանվել է Ձեր մտերիմ ընկերներից մեկը, բոլորս հասկանում ենք, որ մարդկային առւմով դա Ձեզ համար շատ ցավալի տեսարան էր, Ձեր աչքի առաջ էր այդ ամբողջը կատարվել, հետո Ձեզ են տարել ոստիկանություն, Ձեր որդուն են տարել, այդ հանգամանքները Ձեր ցուցմունքների բովանդակության վրա ազդե՞լ են, թե՞ ոչ: Այսինքն՝ ցուցմունքներ տալ, որ Ձեր կամ Ձեր որդու վրա հնարավոր կասկածը փարատվի:

Վկա-Դա միայն եղել ա վստահություն, այնպես, որ լարվածություն չլինի, որը որ չարաշահել են իրանք, հիմա դա ես տեսնում եմ:

Դատավոր-Այսինքն՝ Ձեր անձի ոստիկանությունում հայտնվելը, հետագայում Ձեր բնակարանը խուզարկելը թմրամիջոցներ հայտնաբերելու կասկածներով կարո՞ղ էին ազդել Ձեր ցուցմունքների վրա բովանդակային առումով, որ նախաքննական մարմին հաճոյանալու համար էդպիսի ցուցմուքներ տաք:

Վկա-Բանից պարզվում ա, որ ազդել ա, բայց ոչ թե ես գիտակցել եմ, ես պարզապես վստահել եմ, որպեսզի նրանք չշարունակեն: Բայց պարզվում ա՝ նրանք չարաշահել են իմ վստահությունը:

Դատավոր-Հարցս ավելի մանրացնեմ, Դուք բովանդակային առումով այդ ցուցմուքնե՞րը չեք տվել քննիչին (նախաքննական), ինչ որ մենք հրպարակեցինք:

Վկա-Ոչ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի երկրներից Ուկրաինայի համար ևս 2 մլրդ դոլար կխնդրի. BloombergԳերտերությունների առճակատման աստիճանը հասել է սահմանագծին. ԼուկաշենկոՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումՖրանսիայում վերջին շաբաթների անկարգությունների ժամանակ ձերբակալվել է գրեթե 5000 մարդԱՄՆ-ում արդեն ավելի քան 57 միլիոն ամերիկացի քվեարկել է վաղաժամկետ կամ էլեկտրոնային փոստովՀայաստանն ու ԱՄԷ-ն մտադիր են խորացնել էներգետիկ համագործակցությունըՀՀ ԱՆ-ն մանրամասներ է հայտնել Ուշիի ոլորաններում ավտովթարի տուժածների վիճակի մասինՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԵթե Թրամփը Պուտինին հրավիրի G20-ի գագաթնաժողովին, Ուկրաինան պետք է մասնակցի քննարկմանը. ՄերցԽանջյան փողոցի նորոգման պատճառով նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 1-ը կայանման սահմանափակում կգործիՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինԱգարակի 51-ամյա բնակիչը կալանավորվել է. Օգտագործում և իրացնում էր թմրամիջոցԱդրբեջանն անցանկալի անձ է հայտարարել իրանցի 14 քաղաքական, կրոնական գործիչների և լրագրողներիՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովՀայաստանի դեսպանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ-ի կողմից՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդման համարՎանաձորում հարևանների վեճն ավարտվել է մահվամբ․ ոստիկան է հոսպիտալացվելԻսրայելի ֆինանսների նախարարությունում զարմացել են ռազմական օգնությունը դադարեցնելու մասին Թրամփի հայտարարությունից8 զոհ, 3 վիրավոր․ խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումԱրտահերթ ընտրությունների համար 1 մլրդ դոլար է պետք․ Փաշինյանը չի կարող փողոցային պայքար գեներացնելԷլմիրա Կարապետյանը՝ աշխարհի փոխչեմպիոնԱՄՆ-ը 2026 թվականի վերջին կդադարեցնի օգնություն տրամադրել Իսրայելին. ԹրամփՀուղարկավորություններ հնարավոր են նաև` առանց Վահագն Խաչատուրյանի մասնակցության. Էդգար ՂազարյանՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրԵՄ մաքսային համակարգում հայկական ապրանքների արտոնությունները կարտացոլվեն այսօր երեկոյան․ ԱԳՄԱՀՀ անվտագությունը զոհաբերում են հանուն տնտեսության․ ԿարապետյանՄոսկվա ինձ հրավիրելը նույնքան անիմաստ է, որքան Պուտինին՝ Կիև․ ԶելենսկիՄհեր Գրիգորյանը մասնակցել է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստին․ քննարկվել են շուրջ չորս տասնյակ հարցերՄեր թիրախն է վիզաների ազատականացումն ունենալ 2029-ին. ՓաշինյանՑավոք, այս հակամարտություններից յուրաքանչյուրում լուրջ սրացում են հասունանում․ ԶաքարյանՀայաստանի քաղաքացիները պիտի որոշեն՝ մնա՞լ ԵԱՏՄ-ի մեջ, թե՞ ԵՄ-ին անդամակցել. վարչապետՀուե. Վիետնամի կայսերական քաղաքըԽառը խփում էին իրար․ 3-4 հոգով ինձ ծեծում էին, ես էլ խփել եմ՝ ընկել է գետնին, խայտառակություն էր. ՄնացականյանՈ՛չ ուժ կա, ո՛չ ռեսուրս, բոլորը հոգնել են․ Լուկաշենկո. ՀՀ նախագահի աշխատակազմին՝ 1 մլրդ 794 մլն դրամՀայաստանի ազատագրության բոլոր խորհրդանիշները իշխող դրածոների և նրանց տերերի աչքի փուշն են. ԱյվազյանԱդրբեջանը ՌԴ-ին կփոխանցի իր երկրում ռուսաստանցիների տվյալներըP.Diddy-ին կրկին ավելի շուտ կազատվի բանտից․ հայտնի է նոր ամսաթիվըՊատասխանեցի Euronews-ի հարցերին. Փաշինյան1000-ամյա պատմությամբ ոսկե կախազարդ․ ինչ են պարզել մասնագետներըՎարչաբենդի պարային խմբում եք հանդես եկել, առաջիկայում համերգներ նախատեսվա՞ծ են. ՂազարյանՏարվա սկզբից ի վեր Մարոկկոն կանխել է անօրինական միգրացիայի ավելի քան 58,000 փորձ115 միլիոն տարվա գաղտնիք․ դինոզավրի ոսկորներում հայտնաբերվել է հեմոգլոբինՀԱՊԿ-ը հույս ունի ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանՔննարկվել է ՀՀ-ԵՄ հարաբերություններին և համատեղ ծրագրերի ընթացքին վերաբերող հարցերՀոդվածը էական նշանակություն չունի. ՔԿ նախագահը՝ զինծառայողների մահվան դեպքերի մասին (տեսանյութ) Պեսկովը նշել է, որ անվտանգության երաշխիքները կլինեն ԱՄԷ-ում կայանալիք բանակցությունների թեմաներից մեկըՈւկրաինայում բրիտանացիներին թույլ կտա՞ն կրակել․ Լավրովի զգուշացում, թուրք-կորեական միջուկային կապՎարույթը նոր ենք ստացել. ՔԿ նախագահը Հայկ Սարգսյանի վերաբերյալ գործի մասին (տեսանյութ) ՔԿ նախագահը հունից դուրս եկավ Ծառուկյանի դստեր՝ անձնականը հրապարակելու լրագրողի հարցից (տեսանյութ) Պեսկովը անհնար է անվանել Եվրոպայի մասնակցությունը Աբու Դաբիի բանակցություններին
Ամենադիտված