Լիտվան անհանգստացած է սահմանին ռուսական «Իսկանդեր» հրթիռների տեղակայումից
Ռուսաստան
Լիտվան իր անհանգստությունն է հայտնել ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ սահմանագծին Ռուսաստանի կողմից «Իսկանդեր» հրթիռային համակարգերի տեղադրման վերաբերյալ. գրում է Globe and Mail-ը:
ԱՄՆ-ի պետդեպարտամենտը նույնպես կոչ է արել Ռուսաստանին խուսափել այնպիսի քայլեր ձեռնարկել, որոնք կարող են ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում. գրում է պարբերականը:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, դրան ի պատասխան, հայտարարել էր, որ հրթիռների տեղակայումը չի հակասում որևէ միջազգային համաձայնագրի:
Պարբերականը նշում է նաև, որ «Իսկանդեր» հրթիռային համակարգերի տեղակայումը Կալինինգրադում իրենց մոտ զարմանք չի առաջացնում, քանի որ Պուտինը և այլ պաշտոնական անձինք այդ մասին բազմիցս հայտարարել էին անցած տարիների ընթացքում` այն մատուցելով իբրև Եվրոպայում ՆԱՏՕ-ի հակահրթիռային համակարգերի զարգացման հակակշիռ:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)