ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի երկրներից Ուկրաինայի համար ևս 2 մլրդ դոլար կխնդրի. Bloomberg Գերտերությունների առճակատման աստիճանը հասել է սահմանագծին. Լուկաշենկո Ռուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակում Ֆրանսիայում վերջին շաբաթների անկարգությունների ժամանակ ձերբակալվել է գրեթե 5000 մարդ ԱՄՆ-ում արդեն ավելի քան 57 միլիոն ամերիկացի քվեարկել է վաղաժամկետ կամ էլեկտրոնային փոստով Հայաստանն ու ԱՄԷ-ն մտադիր են խորացնել էներգետիկ համագործակցությունը ՀՀ ԱՆ-ն մանրամասներ է հայտնել Ուշիի ոլորաններում ավտովթարի տուժածների վիճակի մասին Վերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատար Եթե Թրամփը Պուտինին հրավիրի G20-ի գագաթնաժողովին, Ուկրաինան պետք է մասնակցի քննարկմանը. Մերց Խանջյան փողոցի նորոգման պատճառով նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 1-ը կայանման սահմանափակում կգործի Ռուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերին Ագարակի 51-ամյա բնակիչը կալանավորվել է. Օգտագործում և իրացնում էր թմրամիջոց 

Հանել է հագուստը, սակայն դեմ է գնացել սեռական հարաբերություն ունենալու պահանջին

Իրավունք

Հինգ ամիս կալանքում մնալուց հետո դատարանն արդարացրել է

Բռնաբարության փորձ կատարելու մեջ մեղադրվող Արմեն Սիմոնյանին 5 ամիս կալանքի տակ պահելուց հետո դատարանն արդարացրել է:

Նախաքննության մարմինը Սիմոնյանին մեղադրանք էր առաջադրել այն բանի համար, որ 2013-ի հունվարի 12-ին, ժամը 01:00-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղակայված սննդի օբյեկտներից մեկում գտնվող հյուրանոցային համարի սենյակում, ալկոհոլ օգտագործած վիճակում ցանկացել է Կարինե Ալոյանի կամքին հակառակ սեռական հարաբերություն ունենալ նրա հետ: Սակայն, իր կամքից անկախ հանգամանքներում, հանցագործությունն ավարտին չի հասցրել:

Արմեն Սիմոնյանի զուգընկերուհին` Կարինե Ալոյանը, ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է տվել, որ Սիմոնյանը 2013-ի հունվարի 12-ի գիշերը սննդի օբյեկտներից մեկում կոտրած ապակյա շշի սպառնալիքով փորձել է բռնի կերպով սեռական հարաբերություն ունենալ իր հետ, սակայն Ալոյանը դեմ է գնացել և խնդրել իրեն Երևան տանել, ինչի արդյունքում առաջացած վեճի ժամանակ Սիմոնյանն իր ձեռքում եղած ապակե տարրան կոտրել ու սպառնացել է վնասել ինքն իրեն: Ալոյանը ցանկացել է հանդարտեցնել Սիմոնյանին և հյուրանոցի հյուրասենյակից գնացել է ննջասենյակ` ենթարկվելով վերջինիս հրահանգներին: Հանել է հագուստը, մնացել է ներքնաշորերով, սակայն կրկին դեմ է գնացել Արմեն Սիմոնյանի` իր հետ սեռական հարաբերություն ունենալու պահանջին:

Կարինե Ալոյանի`նախաքննության ընթացքում տված ցուցմունքների համաձայն` Արմենը ձեռքի մեջ գտնվող շշի կտորով հարվածել է իր ձախ ձեռքի վերին հատվածին, ինչի արդյունքում ձեռքը քերծվել է, ինքն էլ ընկել մահճակալին: Այնուհետև Արմենը պարկել է իր վրա ու փորձել հանել մնացած հագուստը: Ինքն էլ, օգտվելով զուգընկերոջ հարբած վիճակից, նրան հրել է մի կողմ, վեր կացել ու մերկ վիճակում փորձել փախչել, սակայն մուտքի դուռը փակ է եղել: Երբ Արմենը մոտեցել է, ինքը ոտքով հարվածել է նրա ոտքերին, բացել դուռը, փախել դեպի բակ ու օգնություն կանչել: Այդ պահին իրեն մոտեցել է հյուրանոցի պահակը, ումից օգնություն է խնդրել: Կարինե Ալոյանը պահակին հայտնել է, որ իր հետ գտնվող երիտասարդը ցանկացել է իրեն վնասել: Պահակը տեղեկացրել է, որ դիմում է ոստիկանություն: Որոշ ժամանակ անց Արմենը դուրս է եկել հյուրանոցային համարից և Ալոյանին ասել, թե իրեն կտանի Երևան: Այդ ժամանակ երևացել է ոստիկանության ավտոմեքենան, և Արմենը դիմել է փախուստի: Նախաքննության ընթացքում Կարինե Ալոյանն ամիսներ շարունակ կրկին նույնն է պնդել:

Դատարանում բացահայտվեց ողջ ճշմարտությունը

Դատաքննության ընթացքում դատարանին հաջողվեց իբր «բռնաբարված» Կարինե Ալոյանից ստանալ ճշմարտացի ցուցմունքներ: Դատարանն ապացուցված համարեց ամբաստանյալ Արմեն Սիմոնյանի անմեղությունը և նրան ազատ արձակեց դատական նիստերի դահլիճից:

Այսպես, ըստ Կարինեի արդեն ճշմարտացի ցուցմունքի` Արմեն Սիմոնյանը դեպքի օրը հյուրանոցային համարում իրեն բռնաբարելու փորձ չի կատարել: Իրենք ունեցել են սեռական հարաբերություն` փոխադարձ համաձայնությամբ, ինչից հետո Կարինեն խնդրել է Արմենին` իրեն Երևան տանել: Արմենը, սակայն, ցանկացել է գիշերը հյուրանոցում անցկացնել, ինչի շուրջ էլ սկսվել է վիճաբանությունը: Արմենն իր ձեռքում եղած ապակե շիշը խփել է պատին, կոտրել այն, ինչի բեկորները վնասել են Կարինեի ձեռքը: Նա պատմել է նաև, թե երբ և ինչ հանգամանքներում է ծանոթացել Արմեն Սիմոնյանի հետ, ինչպես են զարգացել իրենց հարաբերությունները և մինչ դեպքի օրը մի քանի անգամ սեռական հարաբերություն են ունեցել, քանի որ համակրել են իրար:

Կարինեն պնդել է, որ ինքը ոստիկանությունում բռնաբարության մասին հաղորդում չի տվել. այն տվել է հյուրանոցի պահակը: Եվ քանի որ ինքը չի տիրապետում գրավոր հայերենին, հաղորդումն առանց կարդալու` ստորագրել է:

Դեպքի վայրի զննության ժամանակ ինքը կրկին բռնաբարության մասին ոչինչ չի ասել: Իսկ քննիչը բացել է ննջասենյակի փոքր պահարանի դարակը և տեսել, որ այնտեղ պահպանակի տուփ կա, սակայն դա չի արձանագրել:

Կարինե Ալոյանի` դատարանում տված ցուցմունքի համաձայն` ոստիկանությունում չեն ցանկացել լսել իր պատճառաբանությունները և պնդել են այն կարծիքը, թե Արմեն Սիմոնյանը ցանկացել է իրեն բռնաբարել: Ինչպես ոստիկաններին, այնպես էլ քննիչին, բազմիցս հայտնել է, որ Արմենն իր նկատմամբ բռնաբարության փորձ չի կատարել, սակայն տարատեսակ ճնշումների արդյունքում ստիպված է եղել ցուցմունք տալ, թե Արմեն Սիմոնյանը փորձել է իրեն բռնաբարել ու վախեցել է պատմել ճշմարտությունը:

Դատարանը գտել է, որ գործում առկա ապացույցները, դրանք են՝ սավանին և դրա վրա հայտնաբերված արնանման հետքերը, ապակու կոտրված կտորները, Արմեն Սիմոնյանի սթափության վիճակի մասին կազմված` ուղղումներով զննության արձանագրությունը, որևէ կերպ չեն հիմնավորում Սիմոնյանի կողմից Կարինե Ալոյանի նկատմամբ բռնաբարության փորձ կատարելու հանգամանքը: Դատարանը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 366 հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, ինչպես նաև նկատի ունենալով, որ ներկայացված ապացույցները բավարար չեն, կայացրեց արդարացման դատավճիռ և ճանաչեց ու հռչակեց ամբաստանյալի անմեղությունը:

Գոռ Հարությունյան

Հ.Գ.- Նյութում տեղ գտած անձնանունները փոխված են:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի երկրներից Ուկրաինայի համար ևս 2 մլրդ դոլար կխնդրի. BloombergԳերտերությունների առճակատման աստիճանը հասել է սահմանագծին. ԼուկաշենկոՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումՖրանսիայում վերջին շաբաթների անկարգությունների ժամանակ ձերբակալվել է գրեթե 5000 մարդԱՄՆ-ում արդեն ավելի քան 57 միլիոն ամերիկացի քվեարկել է վաղաժամկետ կամ էլեկտրոնային փոստովՀայաստանն ու ԱՄԷ-ն մտադիր են խորացնել էներգետիկ համագործակցությունըՀՀ ԱՆ-ն մանրամասներ է հայտնել Ուշիի ոլորաններում ավտովթարի տուժածների վիճակի մասինՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԵթե Թրամփը Պուտինին հրավիրի G20-ի գագաթնաժողովին, Ուկրաինան պետք է մասնակցի քննարկմանը. ՄերցԽանջյան փողոցի նորոգման պատճառով նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 1-ը կայանման սահմանափակում կգործիՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինԱգարակի 51-ամյա բնակիչը կալանավորվել է. Օգտագործում և իրացնում էր թմրամիջոցԱդրբեջանն անցանկալի անձ է հայտարարել իրանցի 14 քաղաքական, կրոնական գործիչների և լրագրողներիՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովՀայաստանի դեսպանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ-ի կողմից՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդման համարՎանաձորում հարևանների վեճն ավարտվել է մահվամբ․ ոստիկան է հոսպիտալացվելԻսրայելի ֆինանսների նախարարությունում զարմացել են ռազմական օգնությունը դադարեցնելու մասին Թրամփի հայտարարությունից8 զոհ, 3 վիրավոր․ խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումԱրտահերթ ընտրությունների համար 1 մլրդ դոլար է պետք․ Փաշինյանը չի կարող փողոցային պայքար գեներացնելԷլմիրա Կարապետյանը՝ աշխարհի փոխչեմպիոնԱՄՆ-ը 2026 թվականի վերջին կդադարեցնի օգնություն տրամադրել Իսրայելին. ԹրամփՀուղարկավորություններ հնարավոր են նաև` առանց Վահագն Խաչատուրյանի մասնակցության. Էդգար ՂազարյանՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրԵՄ մաքսային համակարգում հայկական ապրանքների արտոնությունները կարտացոլվեն այսօր երեկոյան․ ԱԳՄԱՀՀ անվտագությունը զոհաբերում են հանուն տնտեսության․ ԿարապետյանՄոսկվա ինձ հրավիրելը նույնքան անիմաստ է, որքան Պուտինին՝ Կիև․ ԶելենսկիՄհեր Գրիգորյանը մասնակցել է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստին․ քննարկվել են շուրջ չորս տասնյակ հարցերՄեր թիրախն է վիզաների ազատականացումն ունենալ 2029-ին. ՓաշինյանՑավոք, այս հակամարտություններից յուրաքանչյուրում լուրջ սրացում են հասունանում․ ԶաքարյանՀայաստանի քաղաքացիները պիտի որոշեն՝ մնա՞լ ԵԱՏՄ-ի մեջ, թե՞ ԵՄ-ին անդամակցել. վարչապետՀուե. Վիետնամի կայսերական քաղաքըԽառը խփում էին իրար․ 3-4 հոգով ինձ ծեծում էին, ես էլ խփել եմ՝ ընկել է գետնին, խայտառակություն էր. ՄնացականյանՈ՛չ ուժ կա, ո՛չ ռեսուրս, բոլորը հոգնել են․ Լուկաշենկո. ՀՀ նախագահի աշխատակազմին՝ 1 մլրդ 794 մլն դրամՀայաստանի ազատագրության բոլոր խորհրդանիշները իշխող դրածոների և նրանց տերերի աչքի փուշն են. ԱյվազյանԱդրբեջանը ՌԴ-ին կփոխանցի իր երկրում ռուսաստանցիների տվյալներըP.Diddy-ին կրկին ավելի շուտ կազատվի բանտից․ հայտնի է նոր ամսաթիվըՊատասխանեցի Euronews-ի հարցերին. Փաշինյան1000-ամյա պատմությամբ ոսկե կախազարդ․ ինչ են պարզել մասնագետներըՎարչաբենդի պարային խմբում եք հանդես եկել, առաջիկայում համերգներ նախատեսվա՞ծ են. ՂազարյանՏարվա սկզբից ի վեր Մարոկկոն կանխել է անօրինական միգրացիայի ավելի քան 58,000 փորձ115 միլիոն տարվա գաղտնիք․ դինոզավրի ոսկորներում հայտնաբերվել է հեմոգլոբինՀԱՊԿ-ը հույս ունի ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանՔննարկվել է ՀՀ-ԵՄ հարաբերություններին և համատեղ ծրագրերի ընթացքին վերաբերող հարցերՀոդվածը էական նշանակություն չունի. ՔԿ նախագահը՝ զինծառայողների մահվան դեպքերի մասին (տեսանյութ) Պեսկովը նշել է, որ անվտանգության երաշխիքները կլինեն ԱՄԷ-ում կայանալիք բանակցությունների թեմաներից մեկըՈւկրաինայում բրիտանացիներին թույլ կտա՞ն կրակել․ Լավրովի զգուշացում, թուրք-կորեական միջուկային կապՎարույթը նոր ենք ստացել. ՔԿ նախագահը Հայկ Սարգսյանի վերաբերյալ գործի մասին (տեսանյութ) ՔԿ նախագահը հունից դուրս եկավ Ծառուկյանի դստեր՝ անձնականը հրապարակելու լրագրողի հարցից (տեսանյութ) Պեսկովը անհնար է անվանել Եվրոպայի մասնակցությունը Աբու Դաբիի բանակցություններին
Ամենադիտված