ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին նպատակ կա քննիչ հանձնաժողով հրավիրել․ իշխանությունները պատրաստվում են եկեղեցու հարցով բաց նիստի․ Հայաստանը չունի Երդվյալ ատենակալների դահլիճ. ի՞նչ լրացուցիչ ծախսեր է պահանջում նախագիծը Նավթի 2027-ի քվոտաները դեռ բաց են․ Նովակը նշել է գնահատման վերջնաժամկետը Չիպերի շուրջ վեճը հասել է Պեկին․ Չինաստանը Նիդերլանդներից հստակ կանոններ է պահանջում Մերցը Բունդեսթագում պաշտպանել է Կիևին օգնությունը․ նրա խոսքով՝ Ռուսաստանն ավելին է ուզում Աբու Դաբիից Էր Ռիադ և Դամամ թռիչքները Etihad-ը չեղարկել է մինչև նոյեմբերի 30-ը ԱՄՆ տնտեսության աճի գնահատականը բարձրացել է 4,3 տոկոսի․ հոկտեմբերին արագացել է նաև գնաճը Ռաս Թանուրայի նավթավերամշակման գործարանի շուրջը սև ծուխ է երևում տիեզերքից Իրանը հայտարարում է, որ խստացրել է Հորմուզի նեղուցի վերահսկողությունը Ռուսական հարվածներից հետո Ուկրաինայում կանգնել են ջերմակայան և գազի արդյունահանման օբյեկտ Թրամփն առաջարկում է նոր մաքսատուրքեր. Չինաստանի համար՝ 20 տոկոս 

Պարտադիր կուտակային բաղադրիչի և դրա վտանգների մասին. օրենքը հակասում է ՀՀ սահմանադրությանը

Իրավունք

Հայաստանի կենսաթոշակային նոր համակարգի առանցքային կետերից մեկը պարտադիր կուտակային բաղադրիչն է, որի գործարկումը նախատեսված է 2014 թվականի հունվարի 1-ից:

Պարտադիր բաղադրիչը ներառող բազմաստիճան կենսաթոշակային համակարգի՝ Հայաստանում ընդունված մոդելն իր մանրամասնություններով միջազգային պրակտիկայում աննախադեպ է՝ դրանից բխող յուրահատուկ ռիսկերով:

Պաշտպանելով ՀՀ ԱԺ 36 պատգամավորների նախաձեռնությամբ Սահմանադրական դատարան ներկայացված դիմումը, գտնում ենք, որ պարտադիր բաղադրիչի գործադրումը նախատեսող Կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ օրենքը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, չի լուծում կենսաթոշակային համակարգի հիմնախնդիրները և առաջացնում է սոցիալ-տնտեսական նոր մարտահրավերներ:

Խախտվում է սեփականության իրավունքը, կիրառվում է տարիքային և այլ բնույթի խտրականություն, խաթարվում է սերունդների համերաշխության սկզբունքը, նվազեցվում է ձեռք բերված սոցիալական պաշտպանության մակարդակը: Նշված բոլոր գործողություններն արգելված են Սահմանադրությամբ: Սահմանադրական որևէ նորմ չի լիազորում պետությանը՝ իր ստանձնած սոցիալական պարտավորություններից հրաժարում կամ փոխանցում քաղաքացուն, ինչն ամրագրվել է այս օրենքում: Օրենքը նսեմացնում է պետության դերը՝ Սահմանադրությամբ պաշտպանվող արժեքների երաշխավորման գործում:

Կրկնակի հարկման տարբեր մեխանիզմների գործադրման միջոցով պարտադիր կուտակային բաղադրիչի գործադրումը հաշվի չի առնում նաև կենսաապահովման նվազագույն բյուջե և «ընտանեկան բյուջե» գաղափարը, այսինքն՝ ընտանիքի ընդհանուր եկամուտը, ընտանիքի անդամների թիվը և ծախսերը՝ ըստ անձերի քանակի: Դրա փոխարեն հիմք է ընդունվում բացառապես անձի ամսական եկամուտը, ինչն անհավասար ֆինանսական արդյունքների է հանգեցնում, քանզի նույն գումարը ստացող երկու անհատ կարող են իրենց խնամքին ունենալ միմյանցից տարբերվող ընտանիքներ: Այս գումարը գանձվելու է նաև նվազագույն աշխատավարձից, մինչդեռ մեր երկրում նվազագույն աշխատավարձն չի ապահովում անգամ մարդու կենսական անհրաժեշտության կարիքների նվազագույն շեմը:

Պետության կողմից ֆոնդերի երաշխավորությունն իրականացվում է պետբյուջեի միջոցների հաշվին, սակայն անտեսվում է հանգամանքը, որ այդ նույն պետբյուջեի միջոցները ևս ձևավորվում են հարկատուների վճարումներից և հարկերից: Այսինքն' ստացվում է մի իրավիճակ, երբ պետությունը երաշխավորում է հարկատուների վճարած գումարները հարկատուների վճարած մեկ այլ գումարի հաշվին, ինչն անթույլատրելի է, անտրամաբանական, ոչ իրավաչափ, իսկ երաշխիքն էլ՝ հիմնազուրկ:

Նպաստելով բացասական սոցիալ-տնտեսական այլ դրսևորումների առաջացմանը՝ մեկ աշխատատեղի ինքնարժեքի, գների, գործազրկության մակարդակների աճին, թողարկման ծավալների նվազմանը, թաքնված զբաղվածության և սև աշխատավարձերի աճին, գործադուլների և սոցիալական այլ բողոքների առաջացմանը, փխրուն գործարար միջավայրի վատթարացմանը, օրենքի գործադրումը կհանգեցնի կապիտալի, աշխատունակ և բանիմաց մասնագետների արտահոսքին: Բացի այդ, Օրենքն ուղղակիորեն խրախուսում է ՀՀ քաղաքացիությունից հրաժարումը, քանի որ թոշակի գումարը այլ երկրում ստանալու համար մասնավորապես անհրաժեշտ է ՀՀ քաղաքացիությունից հրաժարում:

Վերը նշված խնդիրներն առավել սրվում են Հայաստանում ֆինանսական շուկաների անհամաչափ կայացման, այդ շուկաներում առկա բարձր ռիսկերի, կորպորատիվ կառավարման համակարգի անկատար և ժողովրդագրական վատթարացող վիճակի, գործազրկության խիստ բարձր աստիճանի, գյուղատնտեսության ոլորտում զբաղվածների չափազանց մեծ թվի, աշխատանքի ցածր արտադրողականության, վարձատրության անարդար համակարգի, աղքատության բարձր մակարդակի, տնտեսության խիստ անբավարար մրցակցային և այլ պայմանների առկայության դեպքում։ Փորձ է արվում կուտակային պարտադիր բաղադրիչը ներդնել սոցիալ-հոգեբանական, տեղեկատվական և ենթակառուցվածքների ոչ բավարար միջավայրի պայմաններում, ինչն ակնհատորեն հանգեցնելու է բացասական դրսևորումների:

2014 թվականի հունվարի 1-ից ներդրվելու դեպքում 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված աշխատող անձանց համար, ում անվանական աշխատավարձերի բարձրացումը չի փոխհատուցում պարտադիր կուտակային վճարը (այդ թվում՝ պետական սեկտորն ամբողջությամբ և մասնավոր սեկտորը՝ գերազանցապես), կհանգեցնի փաստացի տնօրինվող աշխատավարձի և կենսամակարդակի նվազմանը:

Նշյալ հարցերն ունեն հասարակական և պետական մեծ կարևորություն, իսկ այս հիմնախնդիրներն անտեսելու և համապատասխան լուծումներ չառաջարկելու դեպքում լրջորեն վտանգվում է ողջ հասարակության նվազագույն ապահովվածությունը:

Նման կարևորության հարցերը պետք է դրվեն համաժողովրդական քննարկման, քանի որ որոշվում է ոչ միայն ներկա, այլև ապագա սերունդների ապագան և ճակատագիրը:

Պարտադիր կուտակային բաղադրիչի և դրա վտանգների մասին հանրությունը ոչ միայն բավարար տեղեկացված չէ, այլ նաև Հայաստանի Հանրապետության կառավարության պատվերով «Այ Փի Էս Սի» քաղաքական և սոցիոլոգիական հետազոտությունների խորհրդատվական ինստիտուտի միջոցով իրականացված և 2013 թվականի հուլիսի 12-ին հրապարակված հարցումները փաստում են, որ 2013 թվականի հունիսի դրությամբ հարցվածների միայն 1.6%-ն է նոր կենսաթոշակային համակարգը որպես ձեռք բերում գնահատում: Իրազեկվածության խնդրին զուգահեռ՝ բազմահազար քաղաքացիներ իրենց բողոքն են արտահայտում պարտադիր բաղադրիչի կիրարկման վերաբերյալ:

Առ այդ, հաշվի առնելով կենսաթոշակային համակարգի ներդրման կարևորությունը որպես ներկա և ապագա սերունդների սոցիալական իրավունքների ապահովման համակարգ՝ կոչ ենք անում Սահմանադրական դատարանին՝

կասեցնել կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի գործադրումը,

պարտադրել պատասխանատու մարմիններին շահագրգիռ հասարակական, փորձագիտական միավորումների ներգրավմամբ իրականացնել կենսաթոշակային համակարգերի նոր սցենարների (այդ թվում՝ պարտադիր կուտակային բաղադրիչը հանելու և/կամ այլ պայմաններով վերանայելու դեպքում նոր համակարգի) մշակման, կամավոր կուտակային համակարգը նոր գործիքներով խրախուսելու, կենսաթոշակային համակարգի բարեփոխումներից բխող ռիսկերի նվազեցման կամ չեզոքացման, ինչպես նաև նոր համակարգի վերաբերյալ օրենսդրության՝ Սահմանադրության հետ համապատասխանեցնելու աշխատանքներ,

մշակված համակարգը ներդնել հանրաքվեի միջոցով՝ «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված մեխանիզմի կիրառմամբ։

«Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» քաղաքացիական նախաձեռնության

Դ!ԵՄ ԵՄ թիմ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին նպատակ կա քննիչ հանձնաժողով հրավիրել․ իշխանությունները պատրաստվում են եկեղեցու հարցով բաց նիստի․Հայաստանը չունի Երդվյալ ատենակալների դահլիճ. ի՞նչ լրացուցիչ ծախսեր է պահանջում նախագիծըՆավթի 2027-ի քվոտաները դեռ բաց են․ Նովակը նշել է գնահատման վերջնաժամկետըՉիպերի շուրջ վեճը հասել է Պեկին․ Չինաստանը Նիդերլանդներից հստակ կանոններ է պահանջումՄերցը Բունդեսթագում պաշտպանել է Կիևին օգնությունը․ նրա խոսքով՝ Ռուսաստանն ավելին է ուզումԱբու Դաբիից Էր Ռիադ և Դամամ թռիչքները Etihad-ը չեղարկել է մինչև նոյեմբերի 30-ըԱՄՆ տնտեսության աճի գնահատականը բարձրացել է 4,3 տոկոսի․ հոկտեմբերին արագացել է նաև գնաճըՌաս Թանուրայի նավթավերամշակման գործարանի շուրջը սև ծուխ է երևում տիեզերքիցԻրանը հայտարարում է, որ խստացրել է Հորմուզի նեղուցի վերահսկողությունըՌուսական հարվածներից հետո Ուկրաինայում կանգնել են ջերմակայան և գազի արդյունահանման օբյեկտԹրամփն առաջարկում է նոր մաքսատուրքեր. Չինաստանի համար՝ 20 տոկոսՄեծ Բրիտանիան ռազմական ինքնաթիռները տեղափոխում է պաշտպանված անգարներ՝ անօդաչուների սպառնալիքի պատճառովՊեսկովը կտրուկ մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտարերկրյա զորքերը Ուկրաինայում անընդունելի են Մոսկվայի համարՍի Ծինփինը նոր քաղաքական ցնցում է առաջացրել Չինաստանի ղեկավարության ներսումԱՄՆ-ն քաղաքացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ Իրանից՝ պատերազմի սրման վտանգի պատճառովԼուկաշենկոն չի բացառել Բելառուսից ռուսական միջուկային զենքի դուրսբերումըԲաղդադը կարող է զորքեր տեղակայել Քուրդիստանի սահմաններին․ դատարանի նոր որոշումըԱնօդաչուների վտանգից Բրիտանիան ռազմական օդանավերը տեղափոխում է ապաստարաններՄելանյա Թրամփի միջնորդությամբ ևս 9 երեխա վերամիավորվել է ընտանիքի հետՊուտինը հայտարարեց․ Ռուսաստանն ու Բրունեյը դառնում են ռազմավարական գործընկերներԱռաջարկվում է ՀՀ զինանշանի պատկերը տեղադրել նաև ԱԱԾ հատուկ ստորաբաժանումների դրոշի վրաՊեսկովը մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտար զորքերն Ուկրաինայում անընդունելի ենԹրամփ–Պուտին–Սի․ Իրանի շուրջ հնարավոր գործարքը վեճ է առաջացրել Թեհրանում21 լեզու, ընդհանուր օրինաչափություն․ ինչ է բացահայտվել մարդու ուղեղում19 տարվա դադարից հետո․ Ակրոպոլիսի հին թանգարանը կրկին բաց էԱվտովթար՝ Իսակովի պողոտայում. «Nissan»-ը բшխվել է բենզալցակայանի վահանակին, գլխիվայր շրջվել. կան վիրшվորներ Ալեքսանդրիայում հսկայական կառույց է հայտնաբերվել․ արքայական դամբարանների վարկած կաԹրամփը Ռուդի Ջուլիանիին պարգևատրել է Ազատության նախագահական մեդալով U2-ը վերադառնում է մարզադաշտեր․ հայտարարվել է 15 համերգՀայաստանին անհրաժեշտ է սահմանադրական կարգ, ոչ թե նոր սահմանադրություն. Արմեն Այվազյան Tidal-ը կարգելի ամբողջությամբ արհեստական բանականությամբ ստեղծված երգերըEurostar-ի աշխատակիցների անսպասելի գործադուլը հանգեցրել է Լոնդոնի և Փարիզի միջև գնացքների չվերթների չեղարկմանըԵրեք տոննա բեռ՝ տիեզերակայան․ «Պրոգրես-97»-ն արդեն ուղեծրում է101 տարեկանում մահացել է Firestone կայսրության ժառանգորդուհի և NFL-ի ակումբի նախկին սեփականատեր Մարթա Ֆորդը Փաշինյանը թող ոչ ոքի բան չառաջարկի, ուղղակի հրաժարական տա. իր առաջարկածը գործարք է. ՄիրզոյանՈւղեղի բջիջների «ընդհանուր լեզուն»․ ներկայացվել է Bloom մոդելըՊատմության մեջ առաջին անգամ գլոբալ ջերմաստիճանը վեց օր անընդմեջ գերազանցել է 2°C շեմըՄոսկվա-Երևան տոմսերը թանկացել են. ի՞նչ արժեն այս պահին Էստոնիան հայտարարել է, որ կարող է փակել Ռուսաստանի հետ երկաթուղային սահմանային անցակետը Տիեզերական նոր ռեկորդ․ «Էվկլիդը» գտել է ամենահեռավոր քվազարըԱվտովթար՝ Երևանում.«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին «BYD»-ն բախվել է հողաթմբերին և հայտնվել քարերի վրաSpaceX-ը հրաժարվում է սուբսիդիաներից․ Starlink-ի նոր պայմաններըՌեժիմը Սահմանադրության նախագծում ներառել է ձևակերպումներ, որոնք իսպառ բացառում են Հայաստանի ԵՄ անդամակցության գործընթացը. Արմեն Աշոտյան Բուլղարիայի մաքսավորները 6 մլն եվրոյի կոկաին տեղափոխող բեռնատար են հայտնաբերել Nvidia-ն նոր ճնշման տակ է․ Հուանգի վերադարձը չի մարել վեճըԼուկաշենկոն կասկածի տակ է դրել Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի պատմական հավակնություններըԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է կնոջ մարմինՈրևէ քրեական գործով որպես մեղադրյալ չեմ անցնում. ՔՊ նախկին պատգամավոր Հայկ Սարգսյան ԱԺ-ում կքննարկվեն քաղաքականության մեջ կանանց հավասար ներկայացվածության և թվային բռնության դեմ պայքարի հարցերը
Ամենադիտված