Ակունք գյուղում կատարված սպանության հետքերով (տեսանյութ)
Իրավունք
Ինչպես նախկինում տեղեկացրել էինք, դեկտեմբերի 13-ին` ժամը 00.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Վարդենիսի բաժնում ահազանգ էր ստացվել, որ «ագոնալ վիճակ, գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ ժամը 00.30-ին իրենց մոտ է տեղափոխվել 1991 թ. ծնված Հարություն Հայրապետյանը, որը ժամը 01.10-ին հիվանդանոցում գիտակցության չգալով' մահացել էր։
Մեկնած օպերատիվ-քննչական խումբը Ակունք գյուղում գտնվող ռեստորան-համալիրի մերձակա տարածքում հայտնաբերել էր 1974 թ. ծնված Կամսար Հակոբյանի դին` կրծքավանդակի մասում հրազենային վնասվածքով:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր 5.45 մմ տրամաչափի կրակված 9 պարկուճ, նույն տրամաչափի ամբողջական 2 փամփուշտ:
Պարզվել էր նաև, որ Հ. Հայրապետյանի գլխին կա հրազենային վնասվածք:
Մանրամասն` տեսանյութում:


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)