Ժիրինովսկին առաջարկել է հարկ գանձել միգրանտների դրամական փոխանցումներից
Ռուսաստան
Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկել է միգրանտների դրամային փոխանցումների դիմաց նրանցից հարկ գանձել, ինչպես նաև` պարտադիր հարկ սահմանել ՌԴ-ում ծննդաբերող ներգաղթյալ կանանց համար. տեղեկացնում է РИА Новости-ն:
«Արտասահմանում դրամային տրանսֆերները դեպի այլ երկիր պարտադիր հարկային դաշտում են գտնվում: Ինչո"ւ մենք այդ դեպքում չենq գանձում այդ գումարները: Նրանք այստեղ ոչ մի սոցվճարում չեն կատարում, հարկեր չեն մուծում, ուստի` դրամական փոխանցումների միջոցով պետք է այդ գումարը պահել նրանցից»,-ասել է Ժիրինովսկին լրագրողներին:
Նա միաժամանակ առաջարկել է հարկեր գանձել ՌԴ ծննդատներում երեխա ունեցող կանանցից, քանի որ նրանք ուրիշ երկրներից գալիս են Ռուսաստան երեխա ունենալու համար, քանի որ այստեղ դրա դիմաց անվճար օգնություն են ստանում` ոչինչ չվճարելով սոցիալական կառուցվածքի համար:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)