ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի երկրներից Ուկրաինայի համար ևս 2 մլրդ դոլար կխնդրի. Bloomberg Գերտերությունների առճակատման աստիճանը հասել է սահմանագծին. Լուկաշենկո Ռուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակում Ֆրանսիայում վերջին շաբաթների անկարգությունների ժամանակ ձերբակալվել է գրեթե 5000 մարդ ԱՄՆ-ում արդեն ավելի քան 57 միլիոն ամերիկացի քվեարկել է վաղաժամկետ կամ էլեկտրոնային փոստով Հայաստանն ու ԱՄԷ-ն մտադիր են խորացնել էներգետիկ համագործակցությունը ՀՀ ԱՆ-ն մանրամասներ է հայտնել Ուշիի ոլորաններում ավտովթարի տուժածների վիճակի մասին Վերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատար Եթե Թրամփը Պուտինին հրավիրի G20-ի գագաթնաժողովին, Ուկրաինան պետք է մասնակցի քննարկմանը. Մերց Խանջյան փողոցի նորոգման պատճառով նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 1-ը կայանման սահմանափակում կգործի Ռուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերին Ագարակի 51-ամյա բնակիչը կալանավորվել է. Օգտագործում և իրացնում էր թմրամիջոց 

Վարտիքի, կրծկալի, անդրավարտիքի, ծածկոցի վրայի կասկածելի հետքերում սերմնահեղուկ չի հայտնաբերվել. բռնաբարության մեջ կասկածվողը արդարացվել է

Իրավունք

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն արդարացրել է բռնաբարության փորձի մեջ մեղադրվող 50-ամյա տղամարդուն

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բռնաբարության փորձ կատարելու մեղադրանքով շուրջ 5 ամիս կալանավորված Սարգիս Ավետիսյանին արդարացրել ու ազատ է արձակել: ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում ամբաստանյալն արդարացվել է` արարքում հանցակազմի բացակայության պատճառով:

Դատարանը գտել է, որ Սարգիս Ավետիսյանի արարքում բացակայում է համագյուղացի Ժաննա Քաջոյանի նկատմամբ բռնաբարություն կատարելու հանցագործության հատկանիշները, հետևաբար` նաև հանցակազմը, ինչը հիմք է տալիս ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում նրան ճանաչել անպարտ և արդարացնել: Դատարանը որոշել է հանել Ավետիսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը և անհապաղ ազատ արձակել դատական նիստի դահլիճում:

Առաջին ատյանի դատարանը, վերլուծելով և գնահատելով դատաքննության ընթացում հետազոտված ապացույցներն ու գործի հանգամանքները, առաջադրված մեղադրանքը հաստատված չի համարել և գտել է, որ Ավետիսյանին պետք է ճանաչել անմեղ ու նրա նկատմամբ կայացնել արդարացման դատավճիռ: Համաձայն դատարանի որոշման` ՀՀ քրեական օրենսգրք 138-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված բռնաբարության հանցակազմը (բռնաբարությունը տղամարդու սեռական հարաբերությունն է կնոջ հետ՝ նրա կամքին հակառակ), չի ապացուցվել: Դատարանը գտել է, որ բռնաբարության հանցակազմի առկայության համար անհրաժեշտ է, որ մինչև բռնության գործադրումը կամ դրա ընթացքում կնոջ դրսևորած վարքագիծը վկայի տվյալ անձի հետ հարաբերության մեջ մտնելու նրա ցանկության բացակայությունը: Քրեական գործի ողջ քննության` նախաքննությամբ և դատաքննությամբ տված ցուցմունքներով, ամբաստանյալ Ավետիսյանը պնդել է, որ ինքը բռնաբարություն չի կատարել և տուժող Ժաննա Քաջոյանի հետ սեռական հարաբերություն չի ունեցել:

Դատաբժիշկ-փորձագետի եզրակացության համաձայն` Սարգիս Ավետիսյանի մարմնական վնասվածքները' բազուկների և աջ ազդրի շրջանի արյունազեղումների ձևով, հասցվել են բութ, կոշտ առարկայի ներգործությունից. հնարավոր է' նշված ժամկետում ու հանգամանքներում: Մեկ այլ եզրակացության համաձայն' Ժաննա Քաջոյանի մարմնական վնասվածքները' դեմքի կրծքավանդակի, գոտկային շրջանի, վերին և ստորին վերջույթների տարբեր հատվածների բազմակի արյունազեղումների, քերծվածքների, մարմնի տարբեր մասերի սալջարդ ձևով, կրկին հասցվել են բութ, կոշտ առարկայի ներգործությունից: Ժաննա Քաջոյանի' փորձաքննության ներկայացված վարտիքի վրա տեղակայված կասկածելի հետքերում հաստատվել է արյան առկայություն, որը պատկանում է մարդու և կարող էր առաջանալ հենց իրենից: Փորձաննքության է ներկայացվել նաև տիկնոջ մոխրագույն վելյորանման կտորից վերնաշապիկի առաջային և հետին ստորին մակերեսներին հայտնված սերմնահյութի առկայությունը, որը կարող էր առաջանալ Սարգիս Ավետիսյանից: Իսկ տիկնոջ վարտիքի, կրծկալի, անդրավարտիքի, ծածկոցի վրա տեղակայված կասկածելի հետքերում սերմնահյութ չի հայտնաբերվել: Դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել նաև, որ տուժող Քաջոյանի սեռական օրգաններից վերցված նմուշներում սերմնաէակներ չեն հայտնաբերվել: Վերջինս հանձնել է նաև թքի և արյան նմուշներ, իսկ ամբաստանյալ Ավետիսյանը' մատների և ձեռքերի գծանախշերի, արյան, թքի և սերմնահեղուկի նմուշներ:

Դատարանը փաստել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` հանցանք գործելու մեջ անձի մեղավորության մասին հետևությունը չի կարող հիմնվել ենթադրությունների վրա. այն պետք է հաստատվի գործին վերաբերող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ: Հիմնվելով քրեական գործով ձեռք բերված և դատաքննությամբ հետազոտված ապացույցների վրա' դատարանը չի հանգում այն հետևության, որ ամբաստանյալ Սարգիս Ավետիսյանը սեռական հարաբերություն է ունեցել համագյուղացի Ժաննա Քաջոյանի հետ: Ամբաստանյալի մեղքը փաստում է միայն տուժողի նախաքննական ցուցմունքն այն մասին, թե իբր Ավետիսյանը դեպքի օրն իր հետ ունեցել է սեռական հարաբերություն: Սակայն այդ ցուցմունքը դատարանը համարում է անարժանահավատ, քանի որ տուժողը դատարան է ներկայացրել դիմում-հայտարարություն' նշելով, որ 2012թ-ի հուլիսի 20-ին իր և Ավետիսյանի միջև որևէ ձևի սեռական հարաբերություն տեղի չի ունեցել: Այդ ամենը նա պնդել է նաև դատաքննության ընթացքում: Քաջոյանը պատմել է, որ Ավետիսյանն իր տուն է գնացել խմած վիճակում, իրենց միջև եղել է վիճաբանություն` կենցաղային հողի վրա: Նա պնդել է, որ քննչական բաժնում ցուցմունքը գրել է քննիչի թելադրանքով, իսկ մինչ այդ նրան պատմել էր եղածի մասին և հայտնել, որ նրա մոտ է գնացել ոչ իր ցանկությամբ, այլ աղջկա' Ալինա Քաջոյանի դրդմամբ:

Մեղադրող կողը դատաքննության ընթացքում որպես ապացույց է համարել մատնադրոշմային փորձաքննության եզրակացությունն այն մասին, որ դեպքի վայրի զննության ժամանակ առգրավված իրեղեն ապացույցներից մեկի' կոնյակի շշի վրայի մատնահետքը համընկնում է ամբաստանյալի աջ մատնեմատի մատնադրոշմի հետ, ինչը փաստում է, որ ամբաստանյալը եղել է նրա տանը: Ներկայացվել են նաև դատաբժշկական փորձաքննության եզրակացությունն այն մասին, որ Սարգիս Ավետիսյանի և Ժաննա Քաջոյանի մարմնի վրա գործի նշված ժամկետներում առկա են մարմնական վնասվածքներ, ինչը, սակայն, չի ապացուցում, որ ամբաստանյալի և տուժողի միջև եղել է սեռական հարաբերություն:

Դատարանը գտել է, որ մեղադրող կողմի հետևությունները հիմնված են չփարատված ենթադրությունների վրա, որն այլ ապացույցներով չի հաստատվել, հետևաբար այն պետք է դիտել որպես չփարատված կասկած և մեկնաբանել հօգուտ ամբաստանյալ Ավետիսյանի:

Հետևաբար չի կարող իրականացվել քրեական հետապնդում, իսկ հարուցված գործի վարույթը հանցակազմի բացակայության դեպքում ենթակա է կարճման:

Սարգիս Ավետիսյանն իրեն առաջադրված մեղադրանքում մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել այն մասին, որ Ժաննա Քաջոյանի հետ շուրջ 12 տարի եղել է արտամուսնական կապերի մեջ: 2012թ-ի հուլիսի 20-ին ինքը օգտագործել է ոգելից խմիչք, որից հետո գնացել է Ժաննայի տուն: Դուռը բացելուց այն դիպչել է Ժաննայի դեմքին, որից էլ վիճաբանություն է առաջացել: Ինքը տիկնոջ հետ սեռական հարաբերություն ունենալու ցանկություն է ունեցել, սակայն չի կարողացել և հանգստացել է նրա հետ հպվելու ընթացքում: Երբ ցանկացել է պահարանից վերցնել կոնյակը և խմել, Ժաննա Քաջոյանը չի թույլատրել, ինքն էլ համաձայնվել է և մոտավորապես 10 րոպե անց դուրս է եկել նրա տանից:

Սարգիս Ավետիսյանը ձերբակալվել է 2012թ-ի հոկտեմբերի 3-ին, իսկ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նույն թվականի հոկտեմբերի 6-ի որոշմամբ' նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը' 2 ամիս ժամկետով:

Նախաքննության մարմնի կողմից 2012թ-ի հոկտեմբերի 5-ին Սարգիս Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա 2012թ-ի հուլիսի 20-ին` ժամը 20-ի սահմաններում, սեռական հարաբերություն ունենալու նպատակով, ալկոհոլ օգտագործած վիճակում, այցելել է համագյուղացի Ժաննա Քաջոյանի բնակարան, որտեղ մերժում ստանալով` վերջինիս վայր է գցել հյուրասենյակի թախտին, քաշելով հանել շորերը, պատռել կրծկալը: Քաջոյանը դիմադրել է, սակայն Ավետիսյանը, ցանկանալով հաղթահարել դիմադրությունը, շարունակել է իր գործողությունները և բռնություն գործադրելով` ձեռքերով մարմնի տարբեր մասերին հարվածներ հասցնելով, վերջինիս կամքին հակառակ բռնի սեռական հարաբերություն ունեցել նրա հետ:

Մեղադրող կողմն Առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկել է Վերաքննիչ քրեական դատարան, ինչն էլ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը համարել է օրինական, իսկ դատախազի վերաքննիչ բողոքը` մերժել: Այն օրինական է համարել նաև ՀՀ վճռաբեկ դատարանը:

Նյութում տեղ գտած անձնանունները փոփոխված են:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի երկրներից Ուկրաինայի համար ևս 2 մլրդ դոլար կխնդրի. BloombergԳերտերությունների առճակատման աստիճանը հասել է սահմանագծին. ԼուկաշենկոՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումՖրանսիայում վերջին շաբաթների անկարգությունների ժամանակ ձերբակալվել է գրեթե 5000 մարդԱՄՆ-ում արդեն ավելի քան 57 միլիոն ամերիկացի քվեարկել է վաղաժամկետ կամ էլեկտրոնային փոստովՀայաստանն ու ԱՄԷ-ն մտադիր են խորացնել էներգետիկ համագործակցությունըՀՀ ԱՆ-ն մանրամասներ է հայտնել Ուշիի ոլորաններում ավտովթարի տուժածների վիճակի մասինՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԵթե Թրամփը Պուտինին հրավիրի G20-ի գագաթնաժողովին, Ուկրաինան պետք է մասնակցի քննարկմանը. ՄերցԽանջյան փողոցի նորոգման պատճառով նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 1-ը կայանման սահմանափակում կգործիՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինԱգարակի 51-ամյա բնակիչը կալանավորվել է. Օգտագործում և իրացնում էր թմրամիջոցԱդրբեջանն անցանկալի անձ է հայտարարել իրանցի 14 քաղաքական, կրոնական գործիչների և լրագրողներիՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովՀայաստանի դեսպանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ-ի կողմից՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդման համարՎանաձորում հարևանների վեճն ավարտվել է մահվամբ․ ոստիկան է հոսպիտալացվելԻսրայելի ֆինանսների նախարարությունում զարմացել են ռազմական օգնությունը դադարեցնելու մասին Թրամփի հայտարարությունից8 զոհ, 3 վիրավոր․ խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումԱրտահերթ ընտրությունների համար 1 մլրդ դոլար է պետք․ Փաշինյանը չի կարող փողոցային պայքար գեներացնելԷլմիրա Կարապետյանը՝ աշխարհի փոխչեմպիոնԱՄՆ-ը 2026 թվականի վերջին կդադարեցնի օգնություն տրամադրել Իսրայելին. ԹրամփՀուղարկավորություններ հնարավոր են նաև` առանց Վահագն Խաչատուրյանի մասնակցության. Էդգար ՂազարյանՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրԵՄ մաքսային համակարգում հայկական ապրանքների արտոնությունները կարտացոլվեն այսօր երեկոյան․ ԱԳՄԱՀՀ անվտագությունը զոհաբերում են հանուն տնտեսության․ ԿարապետյանՄոսկվա ինձ հրավիրելը նույնքան անիմաստ է, որքան Պուտինին՝ Կիև․ ԶելենսկիՄհեր Գրիգորյանը մասնակցել է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստին․ քննարկվել են շուրջ չորս տասնյակ հարցերՄեր թիրախն է վիզաների ազատականացումն ունենալ 2029-ին. ՓաշինյանՑավոք, այս հակամարտություններից յուրաքանչյուրում լուրջ սրացում են հասունանում․ ԶաքարյանՀայաստանի քաղաքացիները պիտի որոշեն՝ մնա՞լ ԵԱՏՄ-ի մեջ, թե՞ ԵՄ-ին անդամակցել. վարչապետՀուե. Վիետնամի կայսերական քաղաքըԽառը խփում էին իրար․ 3-4 հոգով ինձ ծեծում էին, ես էլ խփել եմ՝ ընկել է գետնին, խայտառակություն էր. ՄնացականյանՈ՛չ ուժ կա, ո՛չ ռեսուրս, բոլորը հոգնել են․ Լուկաշենկո. ՀՀ նախագահի աշխատակազմին՝ 1 մլրդ 794 մլն դրամՀայաստանի ազատագրության բոլոր խորհրդանիշները իշխող դրածոների և նրանց տերերի աչքի փուշն են. ԱյվազյանԱդրբեջանը ՌԴ-ին կփոխանցի իր երկրում ռուսաստանցիների տվյալներըP.Diddy-ին կրկին ավելի շուտ կազատվի բանտից․ հայտնի է նոր ամսաթիվըՊատասխանեցի Euronews-ի հարցերին. Փաշինյան1000-ամյա պատմությամբ ոսկե կախազարդ․ ինչ են պարզել մասնագետներըՎարչաբենդի պարային խմբում եք հանդես եկել, առաջիկայում համերգներ նախատեսվա՞ծ են. ՂազարյանՏարվա սկզբից ի վեր Մարոկկոն կանխել է անօրինական միգրացիայի ավելի քան 58,000 փորձ115 միլիոն տարվա գաղտնիք․ դինոզավրի ոսկորներում հայտնաբերվել է հեմոգլոբինՀԱՊԿ-ը հույս ունի ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանՔննարկվել է ՀՀ-ԵՄ հարաբերություններին և համատեղ ծրագրերի ընթացքին վերաբերող հարցերՀոդվածը էական նշանակություն չունի. ՔԿ նախագահը՝ զինծառայողների մահվան դեպքերի մասին (տեսանյութ) Պեսկովը նշել է, որ անվտանգության երաշխիքները կլինեն ԱՄԷ-ում կայանալիք բանակցությունների թեմաներից մեկըՈւկրաինայում բրիտանացիներին թույլ կտա՞ն կրակել․ Լավրովի զգուշացում, թուրք-կորեական միջուկային կապՎարույթը նոր ենք ստացել. ՔԿ նախագահը Հայկ Սարգսյանի վերաբերյալ գործի մասին (տեսանյութ) ՔԿ նախագահը հունից դուրս եկավ Ծառուկյանի դստեր՝ անձնականը հրապարակելու լրագրողի հարցից (տեսանյութ) Պեսկովը անհնար է անվանել Եվրոպայի մասնակցությունը Աբու Դաբիի բանակցություններին
Ամենադիտված