ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի երկրներից Ուկրաինայի համար ևս 2 մլրդ դոլար կխնդրի. Bloomberg Գերտերությունների առճակատման աստիճանը հասել է սահմանագծին. Լուկաշենկո Ռուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակում Ֆրանսիայում վերջին շաբաթների անկարգությունների ժամանակ ձերբակալվել է գրեթե 5000 մարդ ԱՄՆ-ում արդեն ավելի քան 57 միլիոն ամերիկացի քվեարկել է վաղաժամկետ կամ էլեկտրոնային փոստով Հայաստանն ու ԱՄԷ-ն մտադիր են խորացնել էներգետիկ համագործակցությունը ՀՀ ԱՆ-ն մանրամասներ է հայտնել Ուշիի ոլորաններում ավտովթարի տուժածների վիճակի մասին Վերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատար Եթե Թրամփը Պուտինին հրավիրի G20-ի գագաթնաժողովին, Ուկրաինան պետք է մասնակցի քննարկմանը. Մերց Խանջյան փողոցի նորոգման պատճառով նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 1-ը կայանման սահմանափակում կգործի Ռուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերին Ագարակի 51-ամյա բնակիչը կալանավորվել է. Օգտագործում և իրացնում էր թմրամիջոց 

ՀՀ գլխավոր դատախազությունը պատասխանել է Պավել Անդերսոնի նամակին

Իրավունք

ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել է մի շարք լրատվամիջոցների տարածած՝ Պավել Անդերսոնի հեղինակած տեղեկատվությունը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մասին, որի հետ կապված անհրաժեշտ է քաղաքացիներին տեղեկացնել, որ ՀՀ գլխավոր դատախազություն է ստացվել նշված տեղեկատվության նույն բովանդակությամբ Պ.Անդերսոնի 19.12.2013թ. նամակը, որի վերաբերյալ արդեն իսկ վերջինիս տրվել է սպառիչ պատասխան, ինչպես նաև վերջինիս տրվել է երաշխիք, որ Հայաստանի Հանրապետության ցանկացած իրավապահ մարմին ներկայանալու և իր տիրապետած փաստերի վերաբերյալ օրենքով սահմանված կարգով հանցագործության մասին հաղորդում տալու դեպքում ըստ անհրաժեշտության նրա նկատմամբ կկիրառվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 98.1-րդ հոդվածով նախատեսված արդյունավետ պաշտպանության միջոց:

Ստորև ներկայացնում ենք Պ.Անդերսոնի նամակին ՀՀ գլխավոր դատախազության կողմից տրված պատասխանը.

«ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված Ձեր 19.12.2013թ. նամակն ուսումնասիրվել է ՀՀ գլխավոր դատախազությունում, որի վերաբերյալ հայտնում ենք, որ ՀՀ դատախազությունը գործում է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում և Ձեր կողմից իրականացվելիք «հասարակական հետաքննությանը» որևէ կերպ մասնակցելը դուրս է այդ շրջանակից:

Ինչ վերաբերում է նամակում նշված հանգամաքներին՝ կապված Տարոն Մարգարյանի և այլ անձանց վերագրվող գործողությունների հետ, ապա հարկ է պարզաբանել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 175-րդ հոդվածի համաձայն դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը, իրենց իրավասության շրջանակներում, պարտավոր են քրեական գործ հարուցել այն հարուցելու առիթների և հիմքերի առկայության դեպքում: Նույն օրենսգրքի 176-րդ հոդվածը սպառիչ թվարկում է քրեական գործ հարուցելու առիթները, որոնք են՝ հանցագործությունների մասին ֆիզիկական և իրավաբանական անձանց հաղորդումները' ուղղված հետաքննության մարմնին, քննիչին, դատախազին, հանցագործությունների մասին լրատվության միջոցների հաղորդումները, հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի, դատավորի կողմից հանցագործության մասին տվյալների, հանցագործության նյութական հետքերի և հետևանքների հայտնաբերումը' իրենց լիազորություններն իրականացնելիս:

Առիթը պայման է, որի առկայության դեպքում միայն օրենքը լիազորում է իրավասու մարմիններին և պաշտոնատար անձանց մտնել կոնկրետ իրավահարաբերությունների մեջ, կատարել գործողություններ, որոնք իրենց միասնությամբ ներկայացնում են քրեական դատավարության սկզբնական փուլի գործունեություն:

Դուք հանդիսանում եք ֆիզիկական անձ և Ձեր կողմից իրավապահ մարմիններին հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու համար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 177-րդ հոդվածով նախատեսված է հստակ կարգ, որից շեղվելու դեպքում այն չի կարող հանդիսանալ քրեական գործ հարուցելու օրինական առիթ և դրա հիման վրա իրավապահ մարմինների կողմից չեն կարող նախապատրաստվել նյութեր՝ քրեական գործ հարուցելու հարցը լուծելու նպատակով:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 177-րդ հոդվածի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ եթե հաղորդման հեղինակը ֆիզիկական անձ է, ապա, վերջինս նախևառաջ անձամբ պետք է ներկայանա իրավապահ մարմին, գրավոր կամ բանավոր ներկայացնի իր հայտարարությունը, թե ինչի վերաբերյալ է իր հաղորդումը, իրազեկման աղբյուրը և այլ տեղեկություններ, որոնց ինքը տիրապետում է:

Ֆիզիկական անձի ներկայությունը պարտադիր պայման է, քանի որ անձն իր ստորագրությամբ պետք է հաստատի հաղորդումը, ինչպես նաև, դրա վերաբերյալ կազմվող արձանագրությունը պետք է ստորագրի հաղորդումն ընդունող պաշտոնատար անձը:

Բացի այդ, եթե լրացել է հաղորդում տվող անձի 16 տարին, միաժամանակ նա պետք է նախազգուշացվի սուտ մատնության համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, ինչը պետք է կրկին հաստատի իր ստորագրությամբ:

Ինչ վերաբերում է լրատվության միջոցներով ֆիզիկական անձանց տարածած տեղեկատվությանը, ապա եթե հանցագործության առերևույթ հատկանիշներ պարունակող հրապարակման, տեսաձայնագրության, լուրի, հոդվածի բովանդակությունը հիմնված է բացառապես ֆիզիկական անձի կողմից ներկայացվող տեղեկատվության վրա, կամ այդ անձն ինքն է առաջին դեմքով հանդես գալիս հրապարակայնորեն, ապա այդ հրապարակային հաղորդմումը նույնպես ենթակա է ձևակերպման ու քննարկման՝ ֆիզիկական անձի կողմից ներկայացվող հաղորդման համար սահմանված վերոնշյալ պահանջներին և կարգին համապատասխան:

ՀՀ գլխավոր դատախազությունն ակնկալում է Ձեր արձագանքը և երաշխավորում է, որ իրավապահ մարմինների հետ համագործակցելու և Ձեր կողմից Հայաստանի Հանրապետության ցանկացած իրավապահ մարմին՝ հաղորդում տալու համար ներկայանալու դեպքում քրեադատավարական վարույթի շրջանակներում ըստ անհրաժեշտության Ձեր նկատմամբ կկիրառվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 98.1-րդ հոդվածով նախատեսված արդյունավետ պաշտպանության միջոց»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի երկրներից Ուկրաինայի համար ևս 2 մլրդ դոլար կխնդրի. BloombergԳերտերությունների առճակատման աստիճանը հասել է սահմանագծին. ԼուկաշենկոՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումՖրանսիայում վերջին շաբաթների անկարգությունների ժամանակ ձերբակալվել է գրեթե 5000 մարդԱՄՆ-ում արդեն ավելի քան 57 միլիոն ամերիկացի քվեարկել է վաղաժամկետ կամ էլեկտրոնային փոստովՀայաստանն ու ԱՄԷ-ն մտադիր են խորացնել էներգետիկ համագործակցությունըՀՀ ԱՆ-ն մանրամասներ է հայտնել Ուշիի ոլորաններում ավտովթարի տուժածների վիճակի մասինՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԵթե Թրամփը Պուտինին հրավիրի G20-ի գագաթնաժողովին, Ուկրաինան պետք է մասնակցի քննարկմանը. ՄերցԽանջյան փողոցի նորոգման պատճառով նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 1-ը կայանման սահմանափակում կգործիՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինԱգարակի 51-ամյա բնակիչը կալանավորվել է. Օգտագործում և իրացնում էր թմրամիջոցԱդրբեջանն անցանկալի անձ է հայտարարել իրանցի 14 քաղաքական, կրոնական գործիչների և լրագրողներիՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովՀայաստանի դեսպանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ-ի կողմից՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդման համարՎանաձորում հարևանների վեճն ավարտվել է մահվամբ․ ոստիկան է հոսպիտալացվելԻսրայելի ֆինանսների նախարարությունում զարմացել են ռազմական օգնությունը դադարեցնելու մասին Թրամփի հայտարարությունից8 զոհ, 3 վիրավոր․ խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումԱրտահերթ ընտրությունների համար 1 մլրդ դոլար է պետք․ Փաշինյանը չի կարող փողոցային պայքար գեներացնելԷլմիրա Կարապետյանը՝ աշխարհի փոխչեմպիոնԱՄՆ-ը 2026 թվականի վերջին կդադարեցնի օգնություն տրամադրել Իսրայելին. ԹրամփՀուղարկավորություններ հնարավոր են նաև` առանց Վահագն Խաչատուրյանի մասնակցության. Էդգար ՂազարյանՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրԵՄ մաքսային համակարգում հայկական ապրանքների արտոնությունները կարտացոլվեն այսօր երեկոյան․ ԱԳՄԱՀՀ անվտագությունը զոհաբերում են հանուն տնտեսության․ ԿարապետյանՄոսկվա ինձ հրավիրելը նույնքան անիմաստ է, որքան Պուտինին՝ Կիև․ ԶելենսկիՄհեր Գրիգորյանը մասնակցել է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստին․ քննարկվել են շուրջ չորս տասնյակ հարցերՄեր թիրախն է վիզաների ազատականացումն ունենալ 2029-ին. ՓաշինյանՑավոք, այս հակամարտություններից յուրաքանչյուրում լուրջ սրացում են հասունանում․ ԶաքարյանՀայաստանի քաղաքացիները պիտի որոշեն՝ մնա՞լ ԵԱՏՄ-ի մեջ, թե՞ ԵՄ-ին անդամակցել. վարչապետՀուե. Վիետնամի կայսերական քաղաքըԽառը խփում էին իրար․ 3-4 հոգով ինձ ծեծում էին, ես էլ խփել եմ՝ ընկել է գետնին, խայտառակություն էր. ՄնացականյանՈ՛չ ուժ կա, ո՛չ ռեսուրս, բոլորը հոգնել են․ Լուկաշենկո. ՀՀ նախագահի աշխատակազմին՝ 1 մլրդ 794 մլն դրամՀայաստանի ազատագրության բոլոր խորհրդանիշները իշխող դրածոների և նրանց տերերի աչքի փուշն են. ԱյվազյանԱդրբեջանը ՌԴ-ին կփոխանցի իր երկրում ռուսաստանցիների տվյալներըP.Diddy-ին կրկին ավելի շուտ կազատվի բանտից․ հայտնի է նոր ամսաթիվըՊատասխանեցի Euronews-ի հարցերին. Փաշինյան1000-ամյա պատմությամբ ոսկե կախազարդ․ ինչ են պարզել մասնագետներըՎարչաբենդի պարային խմբում եք հանդես եկել, առաջիկայում համերգներ նախատեսվա՞ծ են. ՂազարյանՏարվա սկզբից ի վեր Մարոկկոն կանխել է անօրինական միգրացիայի ավելի քան 58,000 փորձ115 միլիոն տարվա գաղտնիք․ դինոզավրի ոսկորներում հայտնաբերվել է հեմոգլոբինՀԱՊԿ-ը հույս ունի ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանՔննարկվել է ՀՀ-ԵՄ հարաբերություններին և համատեղ ծրագրերի ընթացքին վերաբերող հարցերՀոդվածը էական նշանակություն չունի. ՔԿ նախագահը՝ զինծառայողների մահվան դեպքերի մասին (տեսանյութ) Պեսկովը նշել է, որ անվտանգության երաշխիքները կլինեն ԱՄԷ-ում կայանալիք բանակցությունների թեմաներից մեկըՈւկրաինայում բրիտանացիներին թույլ կտա՞ն կրակել․ Լավրովի զգուշացում, թուրք-կորեական միջուկային կապՎարույթը նոր ենք ստացել. ՔԿ նախագահը Հայկ Սարգսյանի վերաբերյալ գործի մասին (տեսանյութ) ՔԿ նախագահը հունից դուրս եկավ Ծառուկյանի դստեր՝ անձնականը հրապարակելու լրագրողի հարցից (տեսանյութ) Պեսկովը անհնար է անվանել Եվրոպայի մասնակցությունը Աբու Դաբիի բանակցություններին
Ամենադիտված