Ռուսաստանում Ան-12 ինքնաթիռը վթարի է ենթարկվել
Ռուսաստան
Ռուսաստանի Դաշնությունում Նովոսիբիրսկից Իրկուտսկ չվերթն իրականացնող Ան-12 ինքնաթիռը վթարի է ենթարկվել: Այս մասին հայտնում է ria.ru-ն։
Ինքնաթիռը թռիչք է կատարել Նովոսիբիրսկի «Ելցովկա» օդանավակայանից դեպի «Իրկուտսկ -2» օդանավակայան։
Ինքնաթիռն ընկել է ռազմական բազաների վրա` «Իրկուտսկ-2» օդանավակայանում վայրէջք կատարելու փորձերի ընթացքում: Ինքնաթիռում եղել է 6 մարդ՝ անձնակազմի անդամները, ովքեր մահացել են:
Վթարի առաջացման հանգամանքները պարզվում են:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)