Տաքսու մեջ գտած իրերը վերադարձնելու համար ցանկացել է գումար շորթել
Իրավունք
Դեկտեմբերի 25-ին` ժամը 20.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողները Կոմիտասի պողոտայի թիվ 4 հասցեի մոտից, շորթում կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1968 թ. ծնված Կարեն Խ.-ին:
Պարզվել է, որ մի քաղաքացու դեկտեմբերի 23-ին պատահական տաքսի ավտոմեքենայի մեջ մոռացած պայուսակը, որի մեջ եղել է անձնագիր, էլեկտրոնային կրիչ, հիմնարկության կնիք և այլ իրեր, վերադարձնելու համար պահանջել է 15.000-20.000 դրամ' չվճարելու դեպքում սպառնալով այրել պայուսակը ողջ պարունակությամբ:
Կատարվում է հետաքննություն:

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ