Համացանցում է հայտնվել Վոլգոգրադի ահաբեկչության տեսագրությունը (տեսանյութ)
Ռուսաստան
LifeNews-ի տրամադրության տակ է հայտնվել Վոլգոգրադի երկաթուղային կայանում տեղի ունեցած պայթյունի տեսագրությունը: Այնտեղ երևում է, որ պայթյունը տեղի է ունեցել կայարանի ներսում: Հարվածից կոտրվել են ապակիներ:
Վոլգոգրադի երկաթուղային կայանում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների թվում կա նաև երեխա: Մայրաքաղաքի հիվանդանոցներ է տեղափոխվել ավելի քան 50 վիրավոր:
Ռուսաստանի ազգային հակաահաբեկչական կոմիտեի հաղորդած տեղեկությունների համաձայն` Վոլգոգրադում ահաբեկչությունն իրականացրել է մահապարտ-ահաբեկիչ կինը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էին կոմիտեից, ժամը 12:45-ի սահմաններում Վոլգոգրադի երկաթուղային կայանում հզոր պայթյուն է տեղի ունեցել` բերելով մարդկային կորուստներ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)