Վոլգոգրադում ահաբեկչության հետևանքով տուժածների շարքում կա Հայաստանի 2 քաղաքացի
Ռուսաստան
Ինպես հայտնում է Volganet.ru-ն, Վոլգոգրադի Առողջապահության նախարարությունը հրապարակել է երկաթուղային կայարանում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի և վիրավորների նախնական ցուցակը:
Ըստ առողջապահության նախարարության հայտարարության` միջադեպի արդյունքում տուժածների թիվը հասնում է 36 –ի, որոնց թվում են Վոլգոգրադի, Մոսկվայի, Իվանովի շրջանի, Ուդմուրտիայի բնակիչներ և Հայաստանի 2 քաղաքացի՝ Հարությունյան Նինա Մարտունի (1981թ.) և Գրիգորյան Սուսաննա Սերգեյի (1978թ.):
Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական տվյալների` Վոլգոգրադում ահաբեկչության զոհ է դարձել 14 մարդ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)