Վոլգոգրադում ահաբեկչությունների հետևանքով զոհվածների ընտանիքներին կհատկացվի 1 միլիոն ռուբլի
Ռուսաստան
Վոլգոգրադում ահաբեկչությունների հետևանքով զոհվածների ընտանիքներին կհատկացվի 1 միլիոն ռուբլի: Այս մասին հայտնում itar-tass-ը:
«Վոլգոգրադի երկաթուղային կայարանում և ավտոբուսում իրականացված ահաբեկչությունների հետևանքով զոհվածների ընտանիքները կստանան 1 միլիոն ռուբլի փոխհատուցում»,-հայտնել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարար Վլադիմիր Պուչկովը:
Հիշեցնենք, որ Վոլգոգրադ քաղաքում նոր ահաբեկչության հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել, իսկ նախօրեին երկաթգծի կայարանում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով առնվազն 17 մարդ զոհվել, ավելի քան 40-ը` վիրավորվել էր: Իրավապահները տեղեկացրել են, որ նոր ահաբեկչությունը նման է նախորդ երկու գործողություններին, նաև` 2 ամիս առաջ տեղի ունեցածին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)