Վիտալի Բալասանյանի դեմ մահափորձի գործով ձերբակալվածներ կան
Իրավունք
2013 թվականի դեկտեմբերի 29-ին տեղի ունեցած' ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի մասին հաղորդման կապակցությամբ, ԼՂՀ գլխավոր Դատախազությունից լրացուցիչ տեղեկացնում են, որ հարուցված քրեական գործի շրջանակներում ԼՂՀ իրավապահ մարմինների կողմից համատեղ ձեռնարկված օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում ի հայտ է բերվել հանցագործության հետ հնարավոր առնչություն ունեցող անձանց շրջանակը, որոնց պատկանող շինություններում և բնակարաններում օրենքով սահմանված կարգով կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է որոշակի քանակությամբ զենք-զինամթերք:
Նշված հանցագործությունները կատարելու կասկածանքով ձերբակալվել են Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ Ս.Հ.-ն և Ա.Ա.-ն:
Նախաքննության գաղտնիությունից ելնելով' նրանց տվյալները չեն հրապարակվում:


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)