ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի երկրներից Ուկրաինայի համար ևս 2 մլրդ դոլար կխնդրի. Bloomberg Գերտերությունների առճակատման աստիճանը հասել է սահմանագծին. Լուկաշենկո Ռուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակում Ֆրանսիայում վերջին շաբաթների անկարգությունների ժամանակ ձերբակալվել է գրեթե 5000 մարդ ԱՄՆ-ում արդեն ավելի քան 57 միլիոն ամերիկացի քվեարկել է վաղաժամկետ կամ էլեկտրոնային փոստով Հայաստանն ու ԱՄԷ-ն մտադիր են խորացնել էներգետիկ համագործակցությունը ՀՀ ԱՆ-ն մանրամասներ է հայտնել Ուշիի ոլորաններում ավտովթարի տուժածների վիճակի մասին Վերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատար Եթե Թրամփը Պուտինին հրավիրի G20-ի գագաթնաժողովին, Ուկրաինան պետք է մասնակցի քննարկմանը. Մերց Խանջյան փողոցի նորոգման պատճառով նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 1-ը կայանման սահմանափակում կգործի Ռուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերին Ագարակի 51-ամյա բնակիչը կալանավորվել է. Օգտագործում և իրացնում էր թմրամիջոց 

«Շնորհակալ կլինենք պարոն Բաղդասարյանին, եթե սահմանված կարգով ներկայացնի ապացույցներ». Արսեն Բաբայան

Իրավունք

Այսօր սիրված դերասան Վարդան Պետրոսյանի շահերի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը, անդրադառնալով հայտնի ավտովթարի շուրջ ընթացող դատական գործընթացներին, այսպիսի հայտարարություն էր արել. «2013թ-ի դեկտեմբերի 30-ի դատավորի որոշումը ստանալուց հետո ակնհայտ դարձավ, որ մինչև դատական նիստը դատավորն ու քննիչը անձամբ կամ միջնորդավորված ձևով հանդիպել են, և քննիչը փոխանցել է իր միջնորդությունը դատավորին: Վերջինս էլ այն «քոփի փաստ» է արել ու ներկայացրել որոշման տեսքով: Սա ակնհայտ է դառնում, եթե քննիչի միջնորդությունն ու դատավորի որոշումը մի փոքր համադրում ես: Ամբողջովին նույն սխալները, նույն վրիպակները: Օրինակ՝ մի նախադասության կոնկրետ բառերի արանքում երկու դեպքում էլ երեք բացատ է թողնված: Դա ինչպես կարող է պատահականություն լինել»:

Նիկոլայ Բաղդասարյանը նաև ընդգծել է, որ դրանք իրարից չեն տարբերվել անգամ բովանդակային առումով:

«Սա նշանակում է, որ մինչև դատական նիստը կանխորոշել էին ելքը: Սա անօրինական գործողություն է, և մենք դիմելու ենք, որ կարգապահական պատասխանատվության ենթարկվի դատավորը: Իմ կարծիքով, եթե մենք մի փոքր իրավական պետությունում ապրեինք, աշխատանքից էլ պետք է ազատեին նրան»,- ասել է նա։

Փաստաբանի հայտարարության շուրջ զրուցեցինք ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանի հետ, ով Lurer.com-ին ասաց հետևյալը.

«Ընդհանրապես փաստաբաններն իրենք են ընտրում մեղադրյալի պաշտպանության մարտավարությունը: Պրակտիկան ցույց է տվել, որ կան փաստաբաններ, որոնք պաշտպանության մարտավարությունն ընտրում են` գործերին հանրային հնչեղություն տալով, այլ փաստաբաններ՝ միայն օրենքով նախատեսված հիմքերով: Կան նաև փաստաբաններ, որոնք այս երկու միջոցներից օգտվում են միաժամանակ: Հայտնի է, որ ի տարբերություն դատարանների, փաստաբանները կարող են կատարել ցանկացած այնպիսի գործողություններ, որոնք արգելված չեն օրենքով, իսկ դատարանները`միայն այնպիսի գործողություններ, որոնք նախատեսված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Ինչ վերաբերում է պարոն Բաղդասարյանի հայտնած կարծիքին, ապա բոլորն ազատ են իրենց կարծիքը հայտնել, սակայն, իրավունքի առումով, սոսկ կարծիքները բավարար չեն պետական մարմինների կողմից օրենքով նախատեսված գործառություներ իրականացնելու համար: Ինչպես նկատելի է պարոն Բաղդասարյանի հայտարարությունից, ինքը կարծում է, որ դատավորի կողմից թույլ է տրվել էթիկայի կանոնների խախտում: Փաստաբան Բաղդասարյանը գերազանց գիտի, թե ինչ քայլեր է անհրաժեշտ կատարել նման դեպքերում: Առնվազն պետք է ՀՀ դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողովին ներկայացնել իր կարծիքը հիմնավորող որևէ հիմնավոր փաստ, այլապես անհնար է դառնում ստուգել փաստաբանի կարծիքի համապատասխանությունն իրականությանը և դրա հետևանքի կիրառումը: Դատական իշխանությունը բազմիցս է հայտարարել, որ շնորհակալ կլինի բոլոր այն անձանցից կամ կազմակերպություններից, որոնք օրենքով սահմանված կարգով կներկայացնեն խախտման յուրաքանչյուր դեպք բացահայտող փաստարկված տեղեկություններ: Շնորհակալ կլինենք պարոն Բաղդասարյանին, եթե սահմանված կարգով ներկայացնի ապացույցներ»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի երկրներից Ուկրաինայի համար ևս 2 մլրդ դոլար կխնդրի. BloombergԳերտերությունների առճակատման աստիճանը հասել է սահմանագծին. ԼուկաշենկոՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումՖրանսիայում վերջին շաբաթների անկարգությունների ժամանակ ձերբակալվել է գրեթե 5000 մարդԱՄՆ-ում արդեն ավելի քան 57 միլիոն ամերիկացի քվեարկել է վաղաժամկետ կամ էլեկտրոնային փոստովՀայաստանն ու ԱՄԷ-ն մտադիր են խորացնել էներգետիկ համագործակցությունըՀՀ ԱՆ-ն մանրամասներ է հայտնել Ուշիի ոլորաններում ավտովթարի տուժածների վիճակի մասինՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԵթե Թրամփը Պուտինին հրավիրի G20-ի գագաթնաժողովին, Ուկրաինան պետք է մասնակցի քննարկմանը. ՄերցԽանջյան փողոցի նորոգման պատճառով նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 1-ը կայանման սահմանափակում կգործիՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինԱգարակի 51-ամյա բնակիչը կալանավորվել է. Օգտագործում և իրացնում էր թմրամիջոցԱդրբեջանն անցանկալի անձ է հայտարարել իրանցի 14 քաղաքական, կրոնական գործիչների և լրագրողներիՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովՀայաստանի դեսպանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ-ի կողմից՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդման համարՎանաձորում հարևանների վեճն ավարտվել է մահվամբ․ ոստիկան է հոսպիտալացվելԻսրայելի ֆինանսների նախարարությունում զարմացել են ռազմական օգնությունը դադարեցնելու մասին Թրամփի հայտարարությունից8 զոհ, 3 վիրավոր․ խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումԱրտահերթ ընտրությունների համար 1 մլրդ դոլար է պետք․ Փաշինյանը չի կարող փողոցային պայքար գեներացնելԷլմիրա Կարապետյանը՝ աշխարհի փոխչեմպիոնԱՄՆ-ը 2026 թվականի վերջին կդադարեցնի օգնություն տրամադրել Իսրայելին. ԹրամփՀուղարկավորություններ հնարավոր են նաև` առանց Վահագն Խաչատուրյանի մասնակցության. Էդգար ՂազարյանՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրԵՄ մաքսային համակարգում հայկական ապրանքների արտոնությունները կարտացոլվեն այսօր երեկոյան․ ԱԳՄԱՀՀ անվտագությունը զոհաբերում են հանուն տնտեսության․ ԿարապետյանՄոսկվա ինձ հրավիրելը նույնքան անիմաստ է, որքան Պուտինին՝ Կիև․ ԶելենսկիՄհեր Գրիգորյանը մասնակցել է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստին․ քննարկվել են շուրջ չորս տասնյակ հարցերՄեր թիրախն է վիզաների ազատականացումն ունենալ 2029-ին. ՓաշինյանՑավոք, այս հակամարտություններից յուրաքանչյուրում լուրջ սրացում են հասունանում․ ԶաքարյանՀայաստանի քաղաքացիները պիտի որոշեն՝ մնա՞լ ԵԱՏՄ-ի մեջ, թե՞ ԵՄ-ին անդամակցել. վարչապետՀուե. Վիետնամի կայսերական քաղաքըԽառը խփում էին իրար․ 3-4 հոգով ինձ ծեծում էին, ես էլ խփել եմ՝ ընկել է գետնին, խայտառակություն էր. ՄնացականյանՈ՛չ ուժ կա, ո՛չ ռեսուրս, բոլորը հոգնել են․ Լուկաշենկո. ՀՀ նախագահի աշխատակազմին՝ 1 մլրդ 794 մլն դրամՀայաստանի ազատագրության բոլոր խորհրդանիշները իշխող դրածոների և նրանց տերերի աչքի փուշն են. ԱյվազյանԱդրբեջանը ՌԴ-ին կփոխանցի իր երկրում ռուսաստանցիների տվյալներըP.Diddy-ին կրկին ավելի շուտ կազատվի բանտից․ հայտնի է նոր ամսաթիվըՊատասխանեցի Euronews-ի հարցերին. Փաշինյան1000-ամյա պատմությամբ ոսկե կախազարդ․ ինչ են պարզել մասնագետներըՎարչաբենդի պարային խմբում եք հանդես եկել, առաջիկայում համերգներ նախատեսվա՞ծ են. ՂազարյանՏարվա սկզբից ի վեր Մարոկկոն կանխել է անօրինական միգրացիայի ավելի քան 58,000 փորձ115 միլիոն տարվա գաղտնիք․ դինոզավրի ոսկորներում հայտնաբերվել է հեմոգլոբինՀԱՊԿ-ը հույս ունի ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանՔննարկվել է ՀՀ-ԵՄ հարաբերություններին և համատեղ ծրագրերի ընթացքին վերաբերող հարցերՀոդվածը էական նշանակություն չունի. ՔԿ նախագահը՝ զինծառայողների մահվան դեպքերի մասին (տեսանյութ) Պեսկովը նշել է, որ անվտանգության երաշխիքները կլինեն ԱՄԷ-ում կայանալիք բանակցությունների թեմաներից մեկըՈւկրաինայում բրիտանացիներին թույլ կտա՞ն կրակել․ Լավրովի զգուշացում, թուրք-կորեական միջուկային կապՎարույթը նոր ենք ստացել. ՔԿ նախագահը Հայկ Սարգսյանի վերաբերյալ գործի մասին (տեսանյութ) ՔԿ նախագահը հունից դուրս եկավ Ծառուկյանի դստեր՝ անձնականը հրապարակելու լրագրողի հարցից (տեսանյութ) Պեսկովը անհնար է անվանել Եվրոպայի մասնակցությունը Աբու Դաբիի բանակցություններին
Ամենադիտված