Մեդվեդևը թույլատրել է ռուս պաշտոնյաներին «գնել» նվերներ, որոնց արժեքը կգերազանցի 3000 ռուբլին
Ռուսաստան
Ինչպես հայտնում է forbes.ru-ն, ռուս պաշտոնյաներն, ովքեր կստանան նվերներ, որոնց արժեքը կգերազանցի 3000 ռուբլին, պարտավոր են հետ հանձնել նվերը կամ, ցանկության դեպքում, այն գնել:
Նմանատիպ նվերներ են համարվում այն իրերը, որոնք պաշտոնյաները ստացել են իրենց զբաղեցրած պաշտոնի հետ կապված։
Դրույթը, որը հաստատել է վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, հրապարակվել է Ռուսաստանի կառավարության կայքում:
«Այս որոշումը հաստատվել է կոռուպցիայի կանխարգելման միջոցառումների և կոռուպցիայի դեմ պայքարի համար»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Նվերի արժեքը որոշվելու է շուկայական գնի հիման վրա և եթե այն գերազանցի 3.000 ռուբլին, ապա նվերը կդասվի որպես պետության սեփականութուն:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)