Սահմանվել է Պարտադիր կուտակային բաղադրիչին կամավոր միացած մասնակիցների մասին հարկային մարմնի կողմից գործատուներին տեղեկացնելու կարգը
Տնտեսություն
Կառավարությունն այսօրվա նիստում հավանության արժանացրեց Պարտադիր կուտակային բաղադրիչին կամավոր միացած մասնակիցների մասին հարկային մարմնի կողմից գործատուներին տեղեկացնելու կարգը սահմանելու մասին նախագծին:
Նախագծի համաձայն` առաջարկվում է սահմանել հարկային մարմնի կողմից գործատուներին տեղեկացնելու կարգը, բոլոր այն դեպքերում, երբ որ քաղաքացիները ցանկություն են հայտնել կամավոր հիմունքներով մասնակցել պարտադիր կուտակային բաղադրիչին:
Ըստ նախագծի՝ Հարկային մարմինը պարտադիր կուտակային բաղադրիչին կամավոր միացած մասնակիցների մասին գործատուներին տեղեկացնում է ռեեստր` վարողից տեղեկատվությունը ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում' էլեկտրոնային ծանուցման եղանակով:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)