Երկար քնելը վտանգավոր չէ․ գիտնականներ Ֆինանսական հորոսկոպ 2026 թվականի սեպտեմբերի համար. որ կենդանակերպի նշանները կլողան փողի մեջ Անչափահասների համար սոցկայքերը կդառնան անհասանելի ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը անհրաժեշտ տեղեկություններ է հրապարակել L-1A, L-1B և L-2 վիզաների վերաբերյալ Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելու Ռուսաստանը հարված է հասցրել Կիևի մարզում գտնվող պահեստային տարածքներին Վրաստանում ուժեղ անձրևներ են. վնասվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներ Ֆելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ Հակոբյանը լուսանկար է հրապարակել Մարդիկ այլևս խոսքերի չեն սպասում, սպասում են արդյունքների. Աբովյան Փայտե շան էներգիա. կենդանակերպի ո՞ր նշաններն են անհավանական հաջողություն ունենալու այս ուրբաթ Մահացել է Նորվեգիայի թագավորը․ ով կժառանգի գահը Հակոբյան․ Ղարաբաղ վերադարձ չի լինելու․ մեր հայրենիքը 29,743 ք/կմ է (տեսանյութ) 

Երկու անգամ օդ կրակելը դատարանը համարել է իրավիճակին համարժեք հուզական դրսևորում և արդարացրել երիտասարդին

Իրավունք

Մասիս քաղաքի բնակիչ Վոլոդյա Դալլաքյանն Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով (Հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որը զուգորդվել է բացառիկ ցինիզմով) մեղսագրված հանցանքի կատարման մեջ ճանաչվել է անմեղ, արդարացվել և ազատվել կալանքից' հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Վոլոդյա Դալլաքյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա, 2012թ-ի օգոստոսի 13-ին ժամը 23:00-ի սահմաններում, տեղեկացել է իր տան դիմաց կայանած Մասիսի ջրային տնտեսությանը պատկանող ՎԱԶ-2121 ավտոմեքենայի անվադողը Համբարձում Հովհաննիսյանի կողմից դանակով ծակելու մասին, եղբոր' Արսեն Դալլաքյանի հետ իր «Կրայսլեր» մակնիշի ավտոմեքենայով ժամանել է դեպքի վայր: Արսեն Դալլաքյանը փորձել է մոտենալ Հովհաննիսյանին և պարզել կատարվածի պատճառը, իսկ Վոլոդյա Դալլաքյանը, իբր, խուլիգանական մղումներից ելնելով' հանել է նախապես լիցքավորած որոսորդական հրացանը և դիտավորությամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, երկու անգամ կրակել է Հովհաննիսյանի ՎԱԶ -2107 մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, որի մեջ եղել է նաև ընկերը' Սարգիս Մանուկյանը:

Մասիսի ոստիկանության բաժննում մեղադրանք էր առաջադրվել նաև նույն քաղաքի բնակիչ Համբարձում Հովհաննիսյանին: 2012թ-ի օգոստոսի սկզբներին Մասիս քաղաքում ՎԱԶ -2121 ավտոմեքենայի վարորդի կողմից ճանապարհն իրեն չզիջելուց հետո, Հովհաննիսյանը, խուլիգանական մղումներից ելնելով, իր առավելություններն արտահայտելու մոլուցքից դրդված, օգոստոսի 13-ին իր մոտ եղած դանակով ծակելով վնասել է այդ ավտոմեքենայի անվադողը: Այդ ժամանակ դեպքի վայր է ժամանել Վոլոդյա Դալլաքյանն, ով որսորդական հրացանով երկու անգամ կրակել է իր մեքենայի ուղղությամբ: Կրակելուց հետո Հովհաննիսյանը հեռացել է դեպքի վայրից, տնից վերցրել իր «Մակարով» տեսակի ատրճանակը և վերադառնալով'6 կրակոց արձակել ՎԱԶ-2121 մակնիշի ավտոմեքենայի վրա'խուլիգանությամբ Մասիս ՋՕԸ-ին պատճառել զգալի չափերով' 60 հազար ՀՀ դրամ նյութական վնաս:

Վոլոդյա Դալլաքյանն ու Համբարձում Հովհաննիսյանը մեղադրվել են ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ' կալանքի տակ գտնվելով ավելի քան 5 ամիս:

Դատաքննությամբ մեղադրանքն ամբողջությամբ հերքվել է.

Վոլոդյա Դալլաքյանը միջադեպին նախորդող պահին և նույնիսկ բուն միջադեպի ընթացքում, նպատակ չի ունեցել կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հանրության նկատմամբ: Պարզվել է նաև, որ նա հասարակական վայրում չի հայհոյել, չի վիճաբանել, ոչ մեկի նկատմամբ բռնություն չի գործադրել, բռնության գործադրման սպառնալիք չի տվել, որևէ գույք չի ոչնչացրել կամ վնասել: Դատարանը նշել է, որ ամբաստանյալի արարքում կան հասարակական կարգի խախտման տարրեր և արտաքուստ հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք, ինչը պայմանավորում է Հովհաննիսյանի հակաօրինական վարքագծով' ծակող-կտրող գործիքով Դալլաքյանի քեռուն պատկանող և նրա տան մոտ կայանված ավտոմեքենայի անվադողը վնասելով:
Դալլաքյանի արարքում խուլիգությունը չի ապացուցվել.

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը գտել է, որ Դալլաքյանի արարքում բացակայում է խուլիգանական դրդումը, իսկ հասարակական վայրում երկու անգամ օդ կրակելն ուղղված է ոչ թե դիտավորությամբ հասարակական կարգի կոպիտ կերպով խախտմանը, այլ արարքն սկսվել է Հովհաննիսյանի հակաօրինական վարքագծի հետևանքով, ինչը դատարանը համարում է ստեղծված իրավիճակին համարժեք հուզական դրսևորում. այն չի կատարվել հասարակության և բարոյականության նորմերի նկատմամբ անթաքույց արհամարհական հողի վրա, բացահայտ մարտահրավեր չէ՝ ուղղված հասարակական կարգի դեմ: Թեև Դալլաքյանի գործողությունները կատարվել են հասարակական վայրում, հասարակության ներկայությամբ, սակայն դրա հետևանքով վերջիններիս մոտ չի առաջացել զայրույթ կամ վրդովմունք և նրանց անհարմարություն կամ լուրջ անհանգստություն չի պատճառել:

Հաշվի առնելով նշված հանգամանքները և նաև վերլուծելով ու գնահատելով նախաքննությամբ ձեռք բերված և դատաքննությամբ հետազոտված յուրաքանչյուր ապացույց, դատաքննությամբ հետազոտված մյուս ապացույցների հետ համադրելով ամբաստանյալի նախաքննական և դատաքննական ցուցմունքները` Առաջին ատյանի դատարանաը գտել է, որ ամբաստանյալ Վոլոդյա Դալլաքյանի արարքում բացակայում են ոչ միայն խուլիգանության հիմնական հանցակազմի, այլև որակյալ հանցակազմի օբյեկտիվ և սուբյեկտիվ կողմը: Քրեական գործի փաստական տվյալներով հաստատված է նաև, որ ամբաստանյալը թեև դեմքով կանգնած է եղել դեպի այդ մեքենան, որը գտնվել է իրենից 170մ հեռավորության վրա, սակայն երկու կրակոցները կատարել է հրացանի փողը դեպի վերև ուղղած: Նա այդ պահին առջևից դեպի մեքենան գնացող եղբոր` Արսենի, համար վտանգ է զգացել, քանի որ Հովհաննիսյանի վարած մեքենան, լույսերը միացնելով, դանդաղ շարժվել է դեպի նրա կողմը:

Այսպիսով, ղեկավարվելով անմեղության կանխավարկածով, չփարատված կասկածները մեկնաբանելով հօգուտ ամբաստանյալի, հիմնվելով պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում դատաքննությամբ հետազոտված և փոխկապակցված հավաստի ապացույցների վրա, ինչպես նաև հաշվի առնելով վերոնշյալ փաստական և իրավական հիմնավորումները, դատարանը հետևություն է արել, որ Վոլոդյա Դալլաքյանի արարքում հանցակազմը բացակայում է:

Վոլոդյա Դալլաքյանն իրեն մեղավոր չի ճանաչում, սակայն ընդունում է կրակելու փաստը:

Ամբաստանյալ Վոլոդյա Դալլաքյանը դատաքննության ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և խնդրել է հիմք ընդունել նախկինում իր տված ցուցմունքները: Նա միայն հայտնել է, որ թեև ընդունում է հրացանից երկու կրակոց կատարելու փաստը, սակայն չի ընդունում մեղադրանքը, քանի որ կրակոցները չի կատարել խուլիգանական դրդումներից ելնելով: Նախաքննության փուլում Դալլաքյանը մեղադրանքի և դեպքի հանգամանքների վերաբերյալ ցուցմունքներ է տվել, նշելով, որ 2012թ-ի օգոստոսի 13-ին, ժամը 22:30-ի սահմաններում եղբոր` Արսեն Դալլաքյանի հետ գտնվել է Արարատի մարզի Զորակ գյուղում գտնվող իրենց գազալցակայանում: Այդ ժամանակ իրեն է զանգահարել կինը` Անի Դալլաքյանը և հայտնել, որ ինչ-որ անձինք ուժեղ հարվածում են տան դարպասին և վնասել են դրսում կայանած «Նիվա» մակնիշի 296 ԼԼ 11 պետհամարանիշի ավտոմեքենայի անվադողը: Նույն պահին զանգահարել է իր հարևան Արամ Գրիգորյանը և հայտնել, որ անծանոթ անձինք ծակելու միջոցով վնասել են իրենց տան մոտ կայանված ավտոմեքենայի անվադողը:

Մտածելով, որ տան վրա հարձակում է կատարվել` գազալցակայանի աշխատասենյակից վերցրել է իր անվամբ գրանցված 16մմ տրամաչափի որսորդական հրացանը և անձնական օգտագործման «Կրայսլեր» մակնիշի ավտոմեքենայով եղբոր` Արսեն Դալլաքյանի հետ, վերադարձել են Մասիս: Իրենց տան մոտ, փողոցում տեսել է Արամ Գրիգորյանին, իսկ քիչ հեռու` ևս 2-3 մարդիկ են եղել, որոնց մթության պատճառով չի ճանաչել: Գրիգորյանը մատնացույց է արել 150-200 մետր հեռավորության վրա կայանված մի ավտոմեքենա և հայտնել, որ այդ ավտոմեքենայի մեջ է գտնվում ՎԱԶ-2121 մակնիշի մեքենայի անվադողը վնասած անձը: Լսելով այդ մասին` իր եղբայրը`Արսենը, քայլել է մեքենայի ուղղությամբ: Նույն պահին տեսել է, որ միացել են այդ մեքենայի լույսերը և մեքենան դանդաղ շարժվել է իրենց կողմը: Մտածելով, որ այդ անձինք նորից պատրաստվում են հարձակվել և ցանկանալով խուսափել վտանգից` պաշտպանվելու նպատակով իր ավտոմեքենայի բեռնախցիկից հանել է երկու փամփուշտով լիցքավորված իր երկփողանի հրացանը, որի փողը վեր բարձրացնելով' վախից երկու կրակոց է արձակել: Նա պնդել է, որ կրակելու նպատակն էր նաև վախեցնել նրանց: Իր կրակոցից հետո այդ ավտոմեքենան ուղղությունը թեքել է հակառակ կողմ ու հեռացել:Դրանից հետո եղբոր հետ մտել են տուն:

15-20 րոպե անց դրսից լսվել են կրակոցի ձայներ, որոնք դադարելուց հետո, երբ դուրս են եկել փողոց, ոչ ոքի չեն տեսել, սակայն վնասված են եղել ՎԱԶ-2121 մակնիշի ավտոմեքենայի ապակիները: Հետագայում պարզվել է, որ այդ մեքենայի անվադողը ծակել և մեքենայի վրա կրակել էր Համբարձում Հովհաննիսյանը, որին չի ճանաչել և ճանապարհը չզիջելու համար նրա հետ միջադեպ չի ունեցել: Թեև կրակոցները կատարելու պահին փողոցում եղել են մարդիկ և ժամն էլ եղել է գիշերային, սակայն իր կողմից որևէ հայհոյանք կամ գոռգոռոց չի եղել, ոչ մեկին, այդ թվում' մեքենային վնասելու, կամ մարդկանց անդորրն ու հասարակական կարգը խախտելու նպատակ չի ունեցել:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Երկար քնելը վտանգավոր չէ․ գիտնականներ Ֆինանսական հորոսկոպ 2026 թվականի սեպտեմբերի համար. որ կենդանակերպի նշանները կլողան փողի մեջ Անչափահասների համար սոցկայքերը կդառնան անհասանելի ԱՄՆ Կրթության նախարարությունը Թրամփին համեմատել է Հիտլերի հետՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը անհրաժեշտ տեղեկություններ է հրապարակել L-1A, L-1B և L-2 վիզաների վերաբերյալ Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելու Ֆլորիդան կդառնա ԱՄՆ առաջին նահանգը, որը կարգելի զվարճանքի և պոռնոյի վրա ծախսերը․ Fox NewsՌուսաստանը հարված է հասցրել Կիևի մարզում գտնվող պահեստային տարածքներին ՌԴ ԱԳՆ-ն հերքել է Ռուսաստանին ուղղված մեղադրանքները Կանադայի հանրաքվեին միջամտելու վերաբերյալՌուսաստանը ՆԱՏՕ-ի երկրների վրա հարձակվելու մտադրություն չունի․ ԹրամփՎրաստանում ուժեղ անձրևներ են. վնասվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներ Միացյալ Նահանգները կարող է ձեռք բերել Վենեսուելայի նավթային պաշարների մի մասըՖելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ Հակոբյանը լուսանկար է հրապարակել Մարդիկ այլևս խոսքերի չեն սպասում, սպասում են արդյունքների. Աբովյան Ֆինլանդիան վերսկսում է Eagle S տանկերի գործով լսումներըՍպիտակ տունը անվանել է Թրամփի լավագույն «մամուլի քարտուղարին»Փայտե շան էներգիա. կենդանակերպի ո՞ր նշաններն են անհավանական հաջողություն ունենալու այս ուրբաթ Արևմուտքը հայտնել է Patriot հրթիռների կրիտիկական պակասի մասինՄահացել է Նորվեգիայի թագավորը․ ով կժառանգի գահը Մասնագետը բացատրել է՝ ինչպես ճիշտ լվանալ մրգերն ու բանջարեղենըՍաուդյան Արաբիան հութիների դեմ պատերազմի է պատրաստվում․ ԶԼՄՀակոբյան․ Ղարաբաղ վերադարձ չի լինելու․ մեր հայրենիքը 29,743 ք/կմ է (տեսանյութ) Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Լազարևան պատմել է Apple-ի հետ ունեցած կոնֆլիկտի մասինԶախարովայի խոսքերից հետո Մեծ Բրիտանիան քարտեզ է ցուցադրել, որը ցույց է տալիս ռազմական բազաների գտնվելու վայրըՈտքին առկա պրոբացիոն սարքով տղամարդը հարվածներ է հասցրել տնակի պատերին և անգիտակից վիճակում տեղափոխվել հիվանդանոց Զախարովան կոչ է արել Փաշինյանին «քաջություն հավաքել և պատմել ողջ ճշմարտությունը» Ֆրանսիայի տասնյակ դեպարտամենտներում հայտարարվել է եղանակային նարնջագույն վտանգի մակարդակԲացահայտվել են սմարթֆոնի մարտկոցի աշխատանքը երկարացնելու եղանակներըԻրանի հետ պատերազմի պատճառով՝ ԱՄՆ բանակում բյուջետային ճգնաժամ է․ ԶԼՄՋուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու Հայաստանը շատ արագ կորցնելու է իր ինքնիշխանությունը․ Շահնազարյանը՝ ԹՐԻՓՓ-ի մասին (տեսանյութ) Հայտնի է միակ երկիրը, որը հայտարարել է Միացյալ Նահանգների դեմ պատժամիջոցների մասինՎրաերթ Բաղրամյան պողոտայում. 33-ամյա հետիոտնը տեղափոխվել է հիվանդանոց Սննդային հավելումներ արտադրող ընկերության դեմ ավելի քան 53 մլն ռուբլու հայց է ներկայացվելՆԱՏՕ-ի երկիրը վերջին տարիների ընթացքում առաջին անգամ կկրճատի պաշտպանության ծախսերըՀիմա Գյումրիում կրկին ուժեղ կարկուտ է, քամի ու կայծակ (տեսանյութ) ՌԴ ԱԳՆ-ն ՆԱՏՕ-ին մեղադրել է Պուտինի նստավայրի վրա հարվածների պատասխանատվությունից խուսափելու փորձի մեջՄասնագետը բացատրել է՝ պահածոյացման համար ինչու են ոսկեգույն կափարիչներն ավելի հարմարՊուտինն ու Փաշինյանը կքննարկեն ԵՄ-ի հետ կապված հարցերն ու հայ ընդդիմադիր առաջնորդների ձերբակալությունները․ Կրեմլ Ցնդաբանություն է․ Իրանը՝ Թրամփին. Սամվել Կարապետյանի բողոքը մերժվել է (տեսանյութ) ԱՄՆ նախկին ծովակալը հայտարարել է, որ հայտնաբերել է Ատլանտիդան8 տարի բա ի՞նչ էիր անում․ լվացած ուղեղների համար են այդ հայտարարությունները. իրավապաշտպան (տեսանյութ) Գետերում և լճերում լողալը կարող է ավելի քան կրկնապատկել մաշկային խնդիրների վտանգըԳերմանիան համաձայնության է եկել երկրի պաշտպանության և անվտանգության ծրագրի շուրջ«Հայաստանի օրերը Մոնակոյում»՝ հայկական մշակույթից ու ոսկերչությունից մինչև ներդրումային հնարավորություններ Հայաստանում ՆԱՏՕ-ի՝ Սև ծովի վրա թռչող ԱԹՍ-ն կորցրել է կապը իր բազայի հետՌուսաստանի դեսպանը ՆԱՏՕ-ին երկխոսության կոչ է արել՝ պատերազմից խուսափելու համարՌուսաստանն ուժեղ է. մենք պայքարում ենք մեր ապագայի համար․ Պուտին Մասնագետները բացատրել են՝ ինչու է օգտակար պարբերաբար վերագործարկել սմարթֆոնը
Ամենադիտված