American Interest ամերիկյան ամսագիրը 2013-ի հաղթողներ է ճանաչել Պուտինին և Ռուսաստանը
Ռուսաստան
American Interest ամերիկյան ամսագիրը կազմել է 2013 թվականի գլխավոր հաղթողների թոփ 10-ը, որի առաջատարներ են համարվել Վլադիմիր Պուտինը և Ռուսաստանը: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
Ցանկը կազմվել է տարվա ընթացքում ունեցած նշանակալի ձեռքբերումներին համապատասխան:
Պուտինի և Ռուսաստանի առաջատար լինելը բացատրվում է 2013 թվականին աշխարհում տեղի ունեցած մի շարք կարևոր իրադարձություններով, որոնցից ուշագրավն Էդվարդ Սնոուդենի հետ կապված պատմությունն է. այն ցույց է տալիս, որ Ռուսաստանին հաջողվեց ԱՄՆ-ին դնել Խորհրդային Միության փլուզումից հետո ամենից անհեթեթ վիճակում:
Դրանից բացի, Մոսկվային հաջողվեց աշխարհաքաղաքական խոշոր հաղթանակ տանել Սիրիայի հարցում:
Ցուցակի երկրորդ տեղում Իրանն է՝ ԱՄՆ-ի նկատմամբ վարած քաղաքականության համար, հաջորդը՝ Բաշար Ասադն է ու նրա ռեժիմը, որը փոխեց Սիրիայում քաղաքացիական պատերազմի ընթացքը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)