Սոչիում համասեռամոլներ չկան. քաղաքապետ
Ռուսաստան
Սոչիի քաղաքապետ Անատոլի Պախոմովը BBC-ին տված հարցազրույցում հայտնել է, որ Սոչիում միասեռականներ չկան:
BBC-ի թղթակիցը փորձել է պարզել իրականությունն՝ այցելելով տեղի գեյ-ակումբը: Չնայած քաղաքապետի հստակ հայտարարությանը` այնուամենայնիվ Սոչիում համասեռամոլների պակաս չկա: Այս մասին հայտնում է BBC-ն:
Անատոլի Պախոմովը նշել է, որ Սոչիում մեկնարկող Ձմեռային 22-րդ Օլիմպիական խաղերում, որը կկայանա փետրվարի 7-ին, շատ ուրախ կլինի ընդունել բոլոր հյուրերին:
«Մենք մեծ սիրով կընդունենք մեր բոլոր հյուրերին՝ անկախ սեռական պատկանելությունից, սակայն նրանք էլ պետք է հարգեն Ռուսաստանի օրենքները»,-ասել է Պախոմովը:
Հիշեցնենք, որ Պուտինը BBC-ին տված հարցազրույցում` անդրադառնալով Ռուսաստանում համասեռամոլների դրությանը՝ նշել էր, որ անհանգստանալու որևէ պատճառ չունեն նաև Սոչիի օլիմպիադայի օտարերկրացի մասնակիցները:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)