10 մլն դրամ՝ ՄՄ-ին միանալու ճանապարհային քարտեզի իրականացմանը
Տնտեսություն
Կառավարության որոշմամբ` տասը միլիոն դրամ է հատկացվել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը, որն էլ ուղղվելու է Հայաստանի Հանրապետության` Մաքսային Միությանը միանալու ճանապարհային քարտեզի իրականացմանը:
«Հայաստանի Հանրապետության Մաքսային Միությանը միանալու գործընթացի հետ կապված 2014թ. պարբերաբար Երևան կժամանեն Եվրազեսի ներկայացուցիչների առանձին պատվիրակություններ և աշխատանքային խմբերի անդամներ' համապատասխան օրենսդրական դաշտի նախապատրաստման համար, ինչի հետ կապված նախատեսվում է իրականացնել ժամանող պաշտոնատար անձանց տրանսպորտային սպասարկում, հյուրասիրություն և ներկայացուցչական այլ ծախսեր շուրջ 10 մլն. դրամի չափով, որի ֆինանսավորումը նպատակահարմար է իրականացնել 2014թ. ՀՀ կառավարության պահուստայի ֆոնդի հաշվին»,-նշված է ՀՀ կառավարության հիմնավորման մեջ:


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին