Երկու պարանի վրա նստել չի՛ հաջողվի․ Շահնազարյանը՝ ԹՐԻՓՓ-ի իրագործման և Իրանի դիրքորոշման մասին Ֆարմանյան․ Ինչո՞ւ եք նոր պարտքով ծանրաբեռնում Հայաստանի բյուջեն, և ովքե՞ր են այդ տեղահանվածները Ձեր ընկալմամբ ՀՀ-ն, որ մաքսիմումը կարա կազմակերպի, դա Հայաստան-Կալուգա բիզնես ֆորումն է․Ալեքսանյան Գեղարքունիքի մարզում 2-ամյա տղան անզգուշաբար քացախաթթու է խմել և հիվանդանոցի ճանապարհին մահացել «Միլիոնավոր դոլարներ են ծախսվում աննպատակ». Էդգար Ղազարյան COP17-ի գովազդի համար մոտ կես միլիարդ դրամ է ծախսվում, 90% կանխավճարով՝ առանց մրցույթի Շիկահողի արգելոցում 60 հեկտար անտառ է հատվել․ իշխանությունը կխոսի՞ Ադրբեջանի վանդալիզմի մասին Մի շարք ապրանքատեսակների գները շուկայականից 20-25%-ով բարձր են Պլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանողները հաղթանակով են սկսել ինտելեկտուալ մրցաշրջանը Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա կյանքը բժիշկները փրկել են Կարող էիք ինձ զանգել, ես փաստաթուղթը ձեռքով կտանեի կառավարություն, ՍԴ ու Ազգային ժողով. Մանուկյան 

Սյունիքի համայնքների եկամուտներն աճել են 11,5 տոկոսով

Տնտեսություն

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում, Սիսիանի տարածաշրջանի Գորայք համայնքում խորհրդակցություն անցկացրեց Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզպետներ Վահե Հակոբյանի ու Էդգար Ղազարյանի, Ջերմուկի եւ Գորայք համայնքների ղեկավարների, ինչպես նաեւ «Գեոթիմ» ընկերության պատասխանատուների մասնակցությա մբ:

ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ ներկայացվել են ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության փաթեթի շրջանակում Գորայք, Ջերմուկ, Գնդեվազ եւ Սարավան համայնքներում իրականացվելիք ծրագրերը:

Ծղուկ համայնքում փոխվարչապետն այցելեց «Բորիսովկա» կաթի վերամշակման ընկերություն, ծանոթացել է արտադրական հզորություններին ու պայմաններին: Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամի աջակցությամբ ընկերությունը բարելավել է արտադրական պայմանները, կառուցվել են նոր արտադրամասեր ընդլայնելով արտադրության ծավալները: Ընկերությունը ներկայումս համագործակցում է ավելի քան 100 գյուղացիական տնտեսությունների հետ եւ վերամշակում է տարեկան մոտ 1000 տոննա կաթ: Փոխվարչապետը կարեւոր է համարել հեռավոր գյուղերում վերամշակող փոքր ընկերությունների գործունեությունը, որը նպաստում է ֆերմերային տնտեսությունների արտադրած գյուղմթերքի իրացմանն ու նաեւ աշխատատեղեր ստեղծում:

Սառնակունք համայնքում փոխվարչապետն այցելել է CARD հիմնադրամի Գյուղատնտեսական եւ անասնաբուժական սպասարկման կենտրոն (ԳԱՍԿ), ծանոթացավ կենտրոնի աշխատանքներին, մատուցվող ծառայություններին եւ իրականացվող ծրագրերին, քննարկվեցին Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների (ԳԱՄԿ) հետ համագործակցության հնարավորությունները: Նշվեց, որ 2011թ.-ից գործող կենտրոնն առաջարկում է անասնաբուժական տարբեր ծառայություններ, տրամադրվում է մասնագիտական խորհրդատվություն: Կենտրոնում ինչպես տեղի, այնպես էլ արտասահմանյան մասնագետների կողմից պարբերաբար կազմակերպվում են ուսուցողական դասընթացներ անասնաբույժների, ֆերմերների, վերամշակողների եւ արտադրողների համար: Կենտրոնը ներկայումս համագործակցում է 18 անասնաբույժի եւ արհեստական սերմնավորող տեխնիկների հետ, որոնք սպասարկում են 40-ից ավելի համայնք` տարեկան շուրջ 4,000 մանր ու միջին ֆերմերային տնտեսություն:

Փոխվարչապետն այնուհետեւ այցելել է Գորիս, որտեղ քաղաքապետարանում խորհրդակցություն է անցկացրել մարզպետի, տարածաշրջանի համայնքների ղեկավարների հետ: Քննարկվել են համայնքների սեփական եկամուտների 2013թ. կատարողականի, 2014թ. բյուջեների կատարման, համայնքապետարաններում եւ համայնքային ենթակայության հիմնարկներում աշխատանքների արդյունավետ կազմակերպման, համայնքներում էլեկտրոնային համակարգերի ներդրման եւ ընթացիկ այլ հարցեր: Համայնքների ղեկավարները տեղեկություններ են ներկայացրել իրականացվող ծրագրերի, առկա խնդիրների մասին:

Փոխվարչապետն այցելել է նաեւ քաղաքի «Միրհավ» հյուրանոցայի համալիր, որի նոր մասնաշենքը շահագործման է հանձնվել վերջերս: Հյուրանոցը կառուցվել է սփյուռքահայ գործարարի ներդրումներով, մատուցվելու են եվրոպական չափանիշներին համապատասխան ծառայություններ: Փոխվարչապետը կարեւորել է մարզում զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացումը` հաշվի առնելով, որ տարեցտարի ավելանում է Տաթեւ այցելող զբոսաշրջիկների թիվը: Ըստ նրա` որակյալ ծառայություններ ու հարմարավետ պայմաններ առաջարկող հյուրանոցների առկայությունը դրական ազդեցություն կունենա մարզի զբոսաշրջային ներուժի ընդլայնման տեսանկյունից:

Մարզկենտրոն Կապանում Ա. Գեւորգյանը մարզպետ Վ. Հակոբյանի, Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ա. Վիրաբյանի ուղեկցությամբ այցելել է Հայաստանի ազգային արխիվի մարզային մասնաճյուղ, ծանոթացել աշխատանքային պայմաններին: Տեղում քննարկվել են շենքը ջեռուցմամբ ապահովելու հնարավորությունները:

Այնուհետեւ մարզպետարանում անցկացված խորհրդակցությանը, որին մասնակցում էին մարզպետը, քաղաքային համայնքների ղեկավարներ, Տարածքային կառավարման նախարարության եւ մարզպետարանների պատասխանատուներ, ներկայացվել են 2014թ. ծրագրերն ու անելիքները, ինչպես նաեւ 2013թ. իրականացված աշխատանքները: Նշվել է, որ մարզային զարգացման ծրագրով 2013թ. համար նախատեսված 177 միջոցառումից իրականացվել է 128-ը, 49-ը ընթացքի մեջ է: 2013թ. մարզում ընդհանուր առմամբ կատարվել է շուրջ 38,5 մլրդ դրամի ներդրում, որից 23,1 մլրդ դրամ` արդյունաբերության, 6,1 մլրդ դրամ` ՓՄՁ եւ մասնավոր հատվածում, 4,1 մլրդ դրամ` սոցիալական, 3,5 մլրդ դրամ` ենթակառուցվածքների, 534 մլն դրամ` գյուղատնտեսության, 220 մլն դրամ` բնապահպանության, 484,1 մլն` քաղաքաշինության ոլորտներում:

Մարզի համայնքների բյուջեների 2013թ. ընդամենը եկամուտների կատարողականը կազմել է 97,7%: 2012 թ. համեմատությամբ ընդամենը եկամուտների ցուցանիշն աճել է 11,5 %-ով կամ 373 մլն դրամով: Սեփական եկամուտների կատարողականը (5 հարկատեսակների գծով) կազմել է 97,7 %: 2012թ. համեմատությամբ սեփական եկամուտներն աճել են 7 %-ով: Հողի հարկի հավաքագրումը կատարվել է 93,4 %-ով, գույքահարկինը` 104,5 %-ով:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաեւ մարզի համայնքների բյուջեների կատարմանը, մարզպետարանների եւ համայնքային ենթակայության հիմնարկներում աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը, մարզի համայնքներում 2013թ. կատարված վարչական հսկողության արդյունքներին, համայնքային ծառայության ոլորտին վերաբերող եւ ընթացիկ մի շարք այլ հարցեր: Ներկայացվել են նաեւ մարզի համայնքներում էլեկտրոնային համակարգերի ներդրման աշխատանքների ընթացքը: Ներկայումս մարզի 109 համայնքից Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ (ՀԿՏՀ) է ներդրված արդեն 52 համայնքում, որից 39-ը նաեւ կարող է էլեկտրոնային փաստաթղթաշարժ իրականացնել եւ փոխգործակցվել «Mulberry» համակարգի հետ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Երկու պարանի վրա նստել չի՛ հաջողվի․ Շահնազարյանը՝ ԹՐԻՓՓ-ի իրագործման և Իրանի դիրքորոշման մասինՍաուդյան Արաբիան 24 ժամվա ընթացքում 124 ավիահարված է հասցրել Եմենի ուղղությամբ Ֆարմանյան․ Ինչո՞ւ եք նոր պարտքով ծանրաբեռնում Հայաստանի բյուջեն, և ովքե՞ր են այդ տեղահանվածներըՌիադի օդանավակայանը փակ կմնա ևս 24 ժամ Ձեր ընկալմամբ ՀՀ-ն, որ մաքսիմումը կարա կազմակերպի, դա Հայաստան-Կալուգա բիզնես ֆորումն է․ԱլեքսանյանԳեղարքունիքի մարզում 2-ամյա տղան անզգուշաբար քացախաթթու է խմել և հիվանդանոցի ճանապարհին մահացել«Միլիոնավոր դոլարներ են ծախսվում աննպատակ». Էդգար ՂազարյանCOP17-ի գովազդի համար մոտ կես միլիարդ դրամ է ծախսվում, 90% կանխավճարով՝ առանց մրցույթիԱՄՆ-Ճապոնիա զորավարժությունները կշարունակվեն՝ չնայած ամերիկացի զինվորի կողմից ճապոնացի կնոջ սպանությանը Շիկահողի արգելոցում 60 հեկտար անտառ է հատվել․ իշխանությունը կխոսի՞ Ադրբեջանի վանդալիզմի մասին Մի շարք ապրանքատեսակների գները շուկայականից 20-25%-ով բարձր ենՊլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանողները հաղթանակով են սկսել ինտելեկտուալ մրցաշրջանըԱմերիկյան ինքնաթիռը Ատլանտյան օվկիանոսի վրայով թռիչքի ժամանակ օգնության ազդանշան է ուղարկել Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնիցShafaq News. Իրաքի վարչապետը հոկտեմբերի 14-ին կայցելի Սաուդյան Արաբիա Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա կյանքը բժիշկները փրկել են Կարող էիք ինձ զանգել, ես փաստաթուղթը ձեռքով կտանեի կառավարություն, ՍԴ ու Ազգային ժողով. Մանուկյան Կիոմիզու-դերա. Կիոտոյի ժայռի վրա կառուցված տաճարըՆոր Խարբերդում, Ավանում և Զեյթունում նոր ու վերանորոգված մանկապարտեզներ կունենանք․ ԱվինյանԱՄՆ նախագահի խորհրդականը կարծում է, որ Զելենսկիի գործողությունները վնասում են Թրամփին Երևանում ավտոբուսային գծերը կտեղափոխվեն փողոցների կենտրոնական հատվածներ. ԱվինյանԱվինյան․ Պետք է անել այնպես, որ քաղաքացիները անձնական ավտոմեքենաներից անցնեն հասարակական տրանսպորտիՃապոնիան պնդում է, որ Հյուսիսային Կորեան երկու բալիստիկ հրթիռ է արձակել Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման ծրագրից ինչ ունենք ընթացիկ. ԱվինյանԿանադան հայտարարել է Միացյալ Նահանգներ դիզելային վառելիքի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին #ՈՒՂԻՂ․ ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել․ինչ հարցեր են քննարկումՄադյարը հրաժարվել է Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերել Ողբերգական վթար Լոռիում․ ձորն ընկած «Opel»-ի 6 վիրավորներից մեկը մահացել է հիվանդանոցում Ավինյան․ Շինարարների փողոցի մայթերը պետք է ազատել կրպակներից և վերադարձնել բնակիչներին Երկու մեքենա իրար «կռիլո քսեն»՝ Երևանում 2 կմ խցանում է լինում. ԱվինյանՍաուդյան Արաբիայի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության սրումը Ունեմ երկու «հրահանգ»․ Արթուր Դանիելյանի հայտարարությունըԲացահայտվել է թմրաշրջանառության դեպք․ առգրավվել է 1 կիլոգրամից ավելի մարիխուանաԵրևանում կայանման կանոնների խախտումները կարձանագրվեն տեսախցիկներով․ քաղաքապետարանԻրական տուժող Գագիկ Ծառուկյանը վերածվել է մեղադրյալի, իսկ Իրանի քաղաքացիներն վերածվել են տուժողի. Երեմ ՍարգսյանԶելենսկին պատրաստ է ընտրություններ անցկացնել, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի#ՈՒՂԻՂ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունՏիգրան Ավինյան․ Պիկ ժամերին ավտոբուսների երթևեկության ժամանակը կարող է աճել մինչև 80%-ովՊատմությունն այլեւս այն չէ, որ տեղի ունեցել, պատմությունն այն է, որ պետք է տեղի ունենա. ՓաշինյանԻնչ իրավիճակ է ԼարսումԱյլևս անհնար է հանդուրժել այն, ինչ կատարվում է հայկական հարսանիքների երաժշտական միջավայրում. Կարեն ԳեւորգյանՎաշինգտոնում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակըԼույս չի լինի. հասցեներԼոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր Volkswagen-ի ղեկավարն աջակցել է եվրոպական ավտոարդյունաբերությունը Չինաստանի հետ մրցակցությունից պաշտպանելու ԵՄ-ի ծրագրերին ԱՄՆ-ում ձերբակալել են շորթող հաքերների հետ բանակցություններ վարող կանադացի մասնագետի Սեուտայում Իսպանիայի թագավորի և թագուհու այցից առաջ վերացվել է միգրանտների վերջին ճամբարը Նեթանյահուն պահանջել է հետաքննել Գազայի պատերազմի մասին ֆիլմում իսրայելցի անանուն զինվորականների ցուցմունքները «Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ում իր աշխատակիցների թիվն ավելացրել է՝ հասցնելով 135 մարդու Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում
Ամենադիտված