ԿԲ աջակցությամբ Միջազգային ֆինանսական կորպորացիան թողարկել է ՀՀ արժույթով պարտատոմսեր
Տնտեսություն
Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից (IFC) 2013թ.-ի դեկտեմբերի 23-ին թողարկվել է 2 մլրդ դրամ ընդհանուր անվանական արժեքով պարտատոմսեր: ՀՀ դրամով պարտատոմսերի թողարկումը հնարավոր է դարձել ՀՀ կենտրոնական բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի համատեղ աշխատանքների շնորհիվ:
Միջազգային ամենաբարձր AAA վարկանիշ ունեցող այս ընկերության կողմից ազգային արժույթով նոր ներդրումային գործիքների թողարկումը կարևորագույն իրադարձություն է Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման ու այս տարի մեկնարկած կենսաթոշակային բարեփոխումների տեսանկյունից: Ներդրողները, այդ թվում և կենսաթոշակային ֆոնդերը հնարավորություն կունենան կատարել հուսալի ներդրումներ ընկերության պարտատոմսերում և ապահովել կայուն եկամուտ:
Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից հավաքագրված դրամական միջոցներն ուղղվելու են ՀՀ տնտեսության ֆինանսավորմանը: Սա նաև կարևոր իրադարձություն է Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման տեսանկյունից, քանի որ պարտատոմսերը ցուցակվելու և շրջանառվելու են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում, և նոր ներդրումային հնարավորություն է ստեղծվելու մասնավոր և ինստիտուցիոնալ ներդրողների համար:


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին