Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կմատակարարվի գարի և ցորեն Ֆրանսիայի նոր դեսպանը ներկայացրել է հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման առաջնահերթությունները Սոնա Ղազարյանն ընտրվեց ԱԺ եվրոպական ինտեգրման հանձնաժողովի փոխնախագահ Բաքվից նոր ազդակ. ի՞նչ է սպասվում Երևանին․ Ուկրաինան պատրաստ է փոխզիջումների. Զելենսկի ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 41 վագոն հացահատիկ Քաղաքացիություն ստանալու պետական տուրքը կարող է 5 անգամ բարձրանալ Քրիստինե Վարդանյան․ Եթե Փաշինյանն ասի՝ Հայաստանը պետք է կործանվի, Մարիա Կարապետյանը դա կհիմնավորի Հայաստանի շախմատի առաջնությունների կիսաեզրափակիչներում առաջատարները հայտնի են Մարիա Կարապետյանն ընտրվել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ամերիկյան եկեղեցական պատվիրակությունը վերահաստատել է զորակցությունը Հայ Եկեղեցուն և հայ ժողովրդին Ադրբեջանը հետևում է Հայաստանի Սահմանադրության փոփոխության գործընթացին «Պետք չէ Ռուսաստանի հետ թշնամանալ»․ Լևոն Քոչարյան 

Պարենային ապրանքները Հայաստանում թանկացել են

Տնտեսություն

Հայաստանի Հանրապետությունում հունվարին, դեկտեմբերի համեմատ, պարենային ապրանքների գնաճը կազմել է 5.3 տոկոս: Բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում այս տարվա հունվարին, 2013թ. հունվարի համեմատ, արձանագրվել է 9.3 տոկոս, իսկ 2013 թ. դեկտեմբերի համեմատ' 41.6 տոկոս գնաճ: Այդ մասին փետրվարի 5-ին հրավիրած ասուլիսին նշեց ՀՀ ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը: «2014 թվականի հունվարին, 2013 թվականի դեկտեմբերի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 5.3 տոկոս գնաճ, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել մրգի, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբերի 10.6- 41.6 տոկոս գնաճը»,-նշեց Մարտիրոսյանը:

Նա ասաց, որ այս տարվա հունվարին, 2013 թ. դեկտեմբերի համեմատ, հանրապետությունում գրանցվել է սնկի' 5.9 տոկոս, գլուխ սոխի' 13.6 տոկոս, սխտորի' 14.3 տոկոս, կաղամբի' 22.2, ճակնդեղի' 23, գազարի' 25.5 տոկոս, բողկի' 31.4 տոկոս, կարտոֆիլի' 31.9 տոկոս, վարունգի' 35.8, կանաչ պղպեղի' 39.6, լոլիկի' 49.3 տոկոս, սմբուկի' 57.5, կանաչ սոխի' 59 տոկոս, խառը կանաչեղենի' 2.1 անգամ գնաճ:

Բաժնի պետը տեղեկացրեց, որ այս տարվա հունվարին, 2013թ. դեկտեմբերի համեմատ, մրգի, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբերի ընդհանուր գնաճը կազմել է 30.2 տոկոս: «Վերոհիշյալ ապրանքախմբերը սպառողական զամբյուղում ունենալով 9.92 տոկոս տեսակարար կշիռ' նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի աճին 3 տոկոսային կետով»,- նշեց Մարտիրոսյանը: Բաժնի պետը նշեց, որ սպառողական գների ընդհանուր աճին խիստ նպաստել է կարտոֆիլի թանկացումը: «Բավական էր, որպեսզի կարտոֆիլը չթանկանար, հանրապետության սպառողական շուկայում գնաճը կկազմեր 1 տոկոսի սահմաններում»,- նշեց ԱՎԾ ներկայացուցիչը:

Նրա տեղեկացմամբ՝ մրգի ապրանքախմբում այս տարվա հունվարին 2013թ. հունվարի համեմատ արձանագրվել է 0.2 տոկոս գնանկում, իսկ անցյալ տարվա դեկտեմբերի համեմատ' 10.6 տոկոս գնաճ: «Անցյալ տարվա դեկտեմբերի համեմատ գնաճին մեծապես նպաստել է ադամաթզի' 14.2 տոկոս, խնձորի'15.8 տոկոս, խաղողի'16.0 տոկոս, մանդարինի' 16.1 տոկոս, նռան' 18.2 տոկոս, տանձի'19.3 տոկոս, արքայանարնջի' 37.7 տոկոս թանկացումը»,- նշեց Մարտիրոսյանը:

Այս տարվա հունվարին 2013թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է ընկույզի միջուկի' 3.5 տոկոս, նարնջի' 7.5 տոկոս, կիտրոնի' 9.9 տոկոս գնաճ: «Հանրապետության դիտարկված 10 քաղաքներում մրգի գներն աճել են 7.6-ից 23.8 տոկոսով»,- նշեց բաժնի պետը: Մայրաքաղաքում մրգի գներն աճել են 8.7 տոկոսով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ֆրանսիայում բենզինի գինը ռեկորդային մակարդակի է հասելՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կմատակարարվի գարի և ցորենԱՄՆ-ում դիզելային վառելիքի գինը նոր ռեկորդ է սահմանելՆշվել է՝ ինչ քայլերով ԱՄՆ-ը կարող է մոտեցնել Ուկրաինայում խաղաղության հաստատումըՖրանսիայի նոր դեսպանը ներկայացրել է հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման առաջնահերթություններըՍոնա Ղազարյանն ընտրվեց ԱԺ եվրոպական ինտեգրման հանձնաժողովի փոխնախագահSingapore Airlines-ը նոր պայմաններ է առաջադրում Air India-ում լրացուցիչ ներդրումներ կատարելու համար․ ReutersԲաքվից նոր ազդակ. ի՞նչ է սպասվում Երևանին․ Ուկրաինան պատրաստ է փոխզիջումների. ԶելենսկիԱդրբեջանն ու Հայաստանը պայմանավորվել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներն իրականացնել հյուսիսից հարավ․ ԲայրամովՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 41 վագոն հացահատիկՔաղաքացիություն ստանալու պետական տուրքը կարող է 5 անգամ բարձրանալՔրիստինե Վարդանյան․ Եթե Փաշինյանն ասի՝ Հայաստանը պետք է կործանվի, Մարիա Կարապետյանը դա կհիմնավորիՀայաստանի շախմատի առաջնությունների կիսաեզրափակիչներում առաջատարները հայտնի ենՎուչիչը ստորագրել է Սերբիայի խորհրդարանը լուծարելու մասին հրամանագիրըՄարիա Կարապետյանն ընտրվել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալԱմերիկյան եկեղեցական պատվիրակությունը վերահաստատել է զորակցությունը Հայ Եկեղեցուն և հայ ժողովրդինՇվեյցարիայի հիդրոէլեկտրակայանում պայթյուն է տեղի ունեցել․ կան տուժածներApple-ն այսօր կարող է ներկայացնել իր առաջին ծալվող iPhone-ը․ ինչ է հայտնի նորույթի մասինԳիտնականները պարզել են՝ ինչպես չորացրած բանջարեղենը սննդային արժեքով գրեթե հավասարեցնել թարմինՄերցն ու Վայդելը Բունդեսթագում կոշտ բանավեճի են բռնվել Ռուսաստանի և Ուկրաինայի հարցով«Գուցե ես շուն եմ, բայց տեր չունեմ»․ Իսպանիայի վարչապետԱդրբեջանը հետևում է Հայաստանի Սահմանադրության փոփոխության գործընթացինՈւկրաինան փորձել է «Նեպտուն» հեռահար հրթիռով հարվածել Ռուսաստանին«Պետք չէ Ռուսաստանի հետ թշնամանալ»․ Լևոն ՔոչարյանԱվինյանը հաստատել է․ Աջափնյակի մետրոյի ծրագրի ցանկում ռուսական ընկերություններ կանԶախարովան խոսել է Ուկրաինայում անօրինական փոխպատվաստման մասինԼադոգա լճի հատակին Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների չորս ավտոմեքենա է հայտնաբերվելՀունգարիան պարտվել է սառեցված ռուսական ակտիվների օգտագործման հարցով դատական վեճումԳևորգ Պապոյանը Դուբայում քննարկել է DP World-ի հետ համագործակցության հնարավորություններըՌուսաստանում հայտնել են՝ ինչպես են պատրաստվում Ուկրաինան կտրել ՆԱՏՕ-ի զենքի մատակարարումներիցՍպիտակ տունը Թրամփին ներկայացրել է «The Legend of Zelda» խաղաշարքի հերոսի կերպարովԴա բոլորիս պատվի խնդիրն է. մի քիչ թասիբ ունեցեք և տեր կանգնեք. Դավիթ Իշխանյանը՝ Բաքվի բանտից Պետական պարտքը հունիսի 30-ի դրությամբ 13 մլրդ 900 մլն դոլար է. նախարար Ծովինար Վարդանյանն ընտրվեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի փոխնախագահՌադայում հայտարարել են Ուկրաինայի «անխուսափելի պարտության» վտանգի մասինՀայաստանն ու Ադրբեջանը սահմանազատման աշխատանքները կսկսեն հյուսիսից. ԲայրամովԶախարովան հիշել է Զելենսկու մանկության սիրելի խաղալիքըԱրցախի խորհրդարանի նախկին նախագահը ուղերձ է հղել Բաքվի բանտիցԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստին ընդդիմության թեկնածուն չի ընտրվել նախագահի տեղակալի պաշտոնումՄերցը հայտարարել է, որ Լայպցիգի օդանավակայանում խոշոր աղետից «միայն պատահականությամբ» են խուսափելԲայրամովը հայտարարել է՝ շուտով կհանդիպի Միրզոյանի հետՀայաստան-Լեհաստան մշակութային երկխոսություն. քննարկվել է գորգերի ցուցադրության հնարավորությունըԶելենսկու մանկության սիրելի «խաղալիքը» մսաղացն էր. ԶախարովաԻսակովի պողոտայում «Opel»-ը մխրճվել է «CPS»-ի բենզալցակայանի մեջ․ կա վիրավոր «Պոբեդա» ավիաընկերությունը հայտարարել է աշնանային զեղչային արշավի մեկնարկի մասին․ առաջարկը գործում է բոլոր ուղղությունների համարԳուտերեշը կոչ է արել Իսրայելին դադարեցնել Հարավային Լիբանանում իր գործողություններըՀՀ ՏԿԵ նախարարությունը վերսկսել է թվային տախոգրաֆների քարտերի տրամադրումըՍամվել Կարապետյանին ՔՊ ղեկավարի նկարած քրգործով մինչև հիմա պահում են կալանքի տակ. Նարեկ ԿարապետյանՎարկ ստանալն ավելի է դժվարացել․ բանկերը մերժում են դիմումների գրեթե 78%-ը. ՌԴՇարունակվում է սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը
Ամենադիտված