Պլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանողները հաղթանակով են սկսել ինտելեկտուալ մրցաշրջանը Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա կյանքը բժիշկները փրկել են Կարող էիք ինձ զանգել, ես փաստաթուղթը ձեռքով կտանեի կառավարություն, ՍԴ ու Ազգային ժողով. Մանուկյան Կիոմիզու-դերա. Կիոտոյի ժայռի վրա կառուցված տաճարը Նոր Խարբերդում, Ավանում և Զեյթունում նոր ու վերանորոգված մանկապարտեզներ կունենանք․ Ավինյան Երևանում ավտոբուսային գծերը կտեղափոխվեն փողոցների կենտրոնական հատվածներ. Ավինյան Ավինյան․ Պետք է անել այնպես, որ քաղաքացիները անձնական ավտոմեքենաներից անցնեն հասարակական տրանսպորտի Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման ծրագրից ինչ ունենք ընթացիկ. Ավինյան #ՈՒՂԻՂ․ ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել․ինչ հարցեր են քննարկում Ողբերգական վթար Լոռիում․ ձորն ընկած «Opel»-ի 6 վիրավորներից մեկը մահացել է հիվանդանոցում Ավինյան․ Շինարարների փողոցի մայթերը պետք է ազատել կրպակներից և վերադարձնել բնակիչներին 

Ֆինանսների նախարարը 2014 թվականին կայուն տնտեսական աճ է կանխատեսում

Տնտեսություն

Հայաստանի և համաշխարհային տնտեսության համար 2013 թվականը լի էր անորոշություններով, սակայն մեզանում տարին ամփոփվեց 3,5 տոկոս տնտեսական աճով, որը մի կողմից ավելի ցածր է, քան 2012 թվականին արձանագրված 7,2 տոկոս աճը, իսկ մյուս կողմից' մեծ ձեռքբերում է՝ համեմատած հարևան պետությունների և համաշխարհային տնտեսության հետ։ Այս մասին Հայաստանի կապիտալի շուկայի զարգացումներին նվիրված կոնֆերանսի բացմանը նշեց ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը։

Նրա խոսքով` այն, ինչ տեղի է ունենում Հայաստանի հիմնական առևտրատնտեսական գործընկեր Ռուսաստանում, ինչպես նաև Եվրոպայում, փաստում է, որ համաշխարհային տնտեսությունը գտնվում է վատ վիճակում։ «Հայաստանի տնտեսության համար նախորդ տարի մեծ շոկ էր գազի գնի բարձրացման հետևանքով առաջացած բարձր գնաճը, որը հուլիսին գերազանցեց 9 տոկոսը։ Այնուամենայնիվ, դրամավարկային և հարկաբյուջետային կոորդինացված քաղաքականության արդյունքում տարին ավարտեցինք 5,6 տոկոս գնաճով, որը շատ քիչ էր տարբերվում մեր նախանշած գնաճի մակարդակից։ Սակայն կարող ենք փաստել, որ տարին ավարտել ենք՝ ապահովելով մակրոտնտեսական հավասարակշռություն և կայունություն»,-ասաց Սարգսյանը։

Նախարարն այս տարվա համար կայուն տնտեսական աճ է կանխատեսում՝ նշելով, որ 2014 թվական Հայաստանը մուտք է գործել շատ ավելի պատրաստված և ավելի մեծ ռեզերվներով։ «Մակրոտնտեսական կայունության մասին են վկայում երկու ցուցանիշ՝ միջին դեֆիցիտի ցուցանիշը և ընթացիկ վճարային հաշվեկշիռը։ Առաջինի դեպքում մենք, ծրագրած 2,5 տոկոսի փոխարեն, արձանագրել ենք 1,6 տոկոս ցուցանիշ։ Բյուջեի դեֆիցիտի նման ցուցանիշը հնարավոր է եղել ապահովել այն բանի հաշվին, որ հարկերի հավաքագրման և եկամուտների գեներացման գործընթացն ավելի դրական միտում է ունեցել, քան տնտեսական փաստացի աճը։ Մենք տարին ավարտում ենք ՀՆԱ-ում հարկերի 23,4 տոկոս ցուցանիշով, ինչը 1,3 տոկոսով բարձր է 2012-ից։ Իսկ ինչ վերաբերում է ընթացիկ վճարային հաշվեկշռին, ապա այն, նախնական տվյալներով, կկազմի ՀՆԱ-ի 8,5 տոկոսը»,-ասաց Սարգսյանը։

Ֆինանսների նախարարի լավատեսական կանխատեսումների համար հիմք են հանդիսանցել ճգնաժամից հետո արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտում գրանցված լավ ցուցանիշները։ «2013 թվականը մենք ավարտում ենք արդյունաբերության ոլորտի 7,7 տոկոս աճով։ Անգամ առանց հանքահումքային արդյունաբերության՝ մեր մշակող արդյունաբերությունն աճել է։ Գյուղատնտեսությունը ևս աճել է 7,5 տոկոսով։ Սրան զուգահեռ մենք ունենք արտահանման 7,2 տոկոս աճ, որը արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության իրականացման արդյունք է»,-ասաց նախարարը։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանողները հաղթանակով են սկսել ինտելեկտուալ մրցաշրջանըԱմերիկյան ինքնաթիռը Ատլանտյան օվկիանոսի վրայով թռիչքի ժամանակ օգնության ազդանշան է ուղարկել Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնիցShafaq News. Իրաքի վարչապետը հոկտեմբերի 14-ին կայցելի Սաուդյան Արաբիա Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա կյանքը բժիշկները փրկել են Կարող էիք ինձ զանգել, ես փաստաթուղթը ձեռքով կտանեի կառավարություն, ՍԴ ու Ազգային ժողով. Մանուկյան Կիոմիզու-դերա. Կիոտոյի ժայռի վրա կառուցված տաճարըՆոր Խարբերդում, Ավանում և Զեյթունում նոր ու վերանորոգված մանկապարտեզներ կունենանք․ ԱվինյանԱՄՆ նախագահի խորհրդականը կարծում է, որ Զելենսկիի գործողությունները վնասում են Թրամփին Երևանում ավտոբուսային գծերը կտեղափոխվեն փողոցների կենտրոնական հատվածներ. ԱվինյանԱվինյան․ Պետք է անել այնպես, որ քաղաքացիները անձնական ավտոմեքենաներից անցնեն հասարակական տրանսպորտիՃապոնիան պնդում է, որ Հյուսիսային Կորեան երկու բալիստիկ հրթիռ է արձակել Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման ծրագրից ինչ ունենք ընթացիկ. ԱվինյանԿանադան հայտարարել է Միացյալ Նահանգներ դիզելային վառելիքի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին #ՈՒՂԻՂ․ ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել․ինչ հարցեր են քննարկումՄադյարը հրաժարվել է Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերել Ողբերգական վթար Լոռիում․ ձորն ընկած «Opel»-ի 6 վիրավորներից մեկը մահացել է հիվանդանոցում Ավինյան․ Շինարարների փողոցի մայթերը պետք է ազատել կրպակներից և վերադարձնել բնակիչներին Երկու մեքենա իրար «կռիլո քսեն»՝ Երևանում 2 կմ խցանում է լինում. ԱվինյանՍաուդյան Արաբիայի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության սրումը Ունեմ երկու «հրահանգ»․ Արթուր Դանիելյանի հայտարարությունըԲացահայտվել է թմրաշրջանառության դեպք․ առգրավվել է 1 կիլոգրամից ավելի մարիխուանաԵրևանում կայանման կանոնների խախտումները կարձանագրվեն տեսախցիկներով․ քաղաքապետարանԻրական տուժող Գագիկ Ծառուկյանը վերածվել է մեղադրյալի, իսկ Իրանի քաղաքացիներն վերածվել են տուժողի. Երեմ ՍարգսյանԶելենսկին պատրաստ է ընտրություններ անցկացնել, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի#ՈՒՂԻՂ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունՏիգրան Ավինյան․ Պիկ ժամերին ավտոբուսների երթևեկության ժամանակը կարող է աճել մինչև 80%-ովՊատմությունն այլեւս այն չէ, որ տեղի ունեցել, պատմությունն այն է, որ պետք է տեղի ունենա. ՓաշինյանԻնչ իրավիճակ է ԼարսումԱյլևս անհնար է հանդուրժել այն, ինչ կատարվում է հայկական հարսանիքների երաժշտական միջավայրում. Կարեն ԳեւորգյանՎաշինգտոնում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակըԼույս չի լինի. հասցեներԼոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր Volkswagen-ի ղեկավարն աջակցել է եվրոպական ավտոարդյունաբերությունը Չինաստանի հետ մրցակցությունից պաշտպանելու ԵՄ-ի ծրագրերին ԱՄՆ-ում ձերբակալել են շորթող հաքերների հետ բանակցություններ վարող կանադացի մասնագետի Սեուտայում Իսպանիայի թագավորի և թագուհու այցից առաջ վերացվել է միգրանտների վերջին ճամբարը Նեթանյահուն պահանջել է հետաքննել Գազայի պատերազմի մասին ֆիլմում իսրայելցի անանուն զինվորականների ցուցմունքները «Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ում իր աշխատակիցների թիվն ավելացրել է՝ հասցնելով 135 մարդու Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում ԱՄՆ վեց սենատորներ Թրամփին մեղադրել են օրենքը խախտելու մեջ՝ Ռուսաստանից դիզվառելիք գնելու ծրագրի պատճառով Պեսկով. Ռուսաստանը կկարողանա առանց խնդիրների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանգեցրել են Երևանում չվերթների ուշացումների և չեղարկումների Մահացել է Վարդան Մալխասյանը Ֆոն դեր Լայեն. Ուկրաինայում պատերազմը մտել է «նոր, ավելի մռայլ փուլ» «Սայմոն» փոթորիկը հարվածել է Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափին․ սպասվում են ջրհեղեղներ և սողանքներ Մոհսեն Ռեզայի․ Նոր պատերազմի դեպքում Իրանը կարող է տարածաշրջանում ոչնչացնել ԱՄՆ-ի տվյալների կենտրոններն ու ԱԲ օբյեկտները Գեյթսն առաջիկա տարում «տհաճ անակնկալներ» է սպասում արհեստական բանականությունից Սևան-Երևան ճանապարհին մեքենան գլորվել է հարակից ձորակը․ կան տուժածներ Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին
Ամենադիտված